Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Թրամփը հրաժարվել է Բաթումի քաղաքում 47 հարկանի հյուրանոցի ծրագրից  

Միանշանակ, ԱՄՆ աշխարհում բիզնես մտածողության փոփոխության առաջատարն է:

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է բիզնես նոր մտածելակերպ պարտադրել երկրի գործարարներին, ստիպելով նրանց կամ հրաժարվել արտասահմանյան երկրներում ներդրումներից, հետևաբար` ԱՄՆ-ից աշխատատեղերի տեղափոխումից, կամ էլ` հետագայում լուրջ խնդիրներ ունենալ ամերիկյան հարկային և մաքսային ծառայությունների հետ:

Առայժմ ընկերությունները նախընտրում են իրենց բիզնեսը պահպանել ԱՄՆ-ում և սառեցնում են արտասահմանյան երկրներում մեծ ներդրումային ծրագրերը: Թրամփը , որպես բիզնես նոր գաղափարախոսության հեղինակ, պարտավոր էր առաջինն ինքն օրինակ ծառայել:

Վերջերս հաղորդագրություն տարածվեց, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Բաքվում հյուրանոցի կառուցման ծրագրից: Իսկ Ամանորից հետո Բլույմբերգ գործակալությունը հաղորդել է, որ Թրամփը հրաժարվել է նաև Վրաստանի Բաթումի քաղաքում 47 հարկանի հյուրանոցի շինարարության ծրագրից:

Ծրագիրը կշարունակի Թրամփի նախկին գործընկեր Silk Road ընկերությունը:

Հայաստանը ևս խորհելու առիթ ունի:

Թրամփի կողմից նման քաղաքականության պարտադրումը բիզնես հանրությանը կարող է իր հետևանքներն ունենալ նաև այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է: Եթե ԱՄն-ում որևէ ընկերության կողմից արտասահմանում ներդրումները և աշխատատեղերի ստեղծումը կհամարվի ոչ ‘’հայրենասիրական ‘’ քայլ, ապա չի բացառվում , որ նման քաղաքականություն վարեն նաև G7 ակումբի անդամ բոլոր երկրները:

Նույնը կարող է անել նաև Ռուսաստանը, կիրառելով ֆեոդալական ժամանակների փիլիսոփայություն և թույլ տալ ներդրումներ միայն այն երկրներում, որոնք իր լիարժեք վասալներն են:

Այս պարագայում Հայաստանը կարող է հույս ունենալ միայն ոչ մեծ ծավալի արտասահմանյան ներդրումների, որոնց հեղինակը Սփյուռքն է լինելու:

Ժամանակն է հասկանալու, որ Սփյուռքը որոշիչ ձայն ունի արտաքին ներդրումների հարցում և այդ ներդրումների ապահովությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է Սփյուռքի մասնակացությունը երկրի զարգացման ուղղությունները հաստակեցնող որոշումների կայացման ամենաբարձր մակարդակներում:



______________________________________________________

Armweeklynews.am [05.01.2017]
Թրամփը հրաժարվել է Բաթումի քաղաքում 47 հարկանի հյուրանոցի ծրագրից

  
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Vekilime Dokunma  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան  Վանաձոր  Վանաձոր Քիմպրոմ Bandar Abbas ConIFA Լիբանան  Շանթ   Նաիրա Զոհրաբյան  Maybrit Illner  ermeni soykırımı  Vanadzor Technology Center - VTC  
Armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  
Ի գիտություն քաղաքացիների . անվճար տրամադրվող և առկա դեղերի ցանկը [29.12.2016]
Իրանը խիստ զգուշացրել է Ադրբեջանին [29.12.2016]
Թուրքիայի նախագահի x ռուսական ժամն էլ եկավ [28.12.2016]
Նոր մասնագիտական ուղղություն նաև հայ ծրագրավորողների համար [25.12.2016]
Ռուս ռազմական ոստիկանները ժամանել են Հալեպ [09.12.2016]
Հայաստանի և Իրանի նախագահների համատեղ հայտարարությունը ՛՛լեզվի վաժանք՛՛ [21.12.2016]
Խմելու ջրի ջրագծի վրա փոքր ՀԷԿ կառուցելն անբարո է [20.12.2016]
55 միլիոն դոլարից Վանաձորին ևս բաժին կհասնի [20.12.2016]
Սպանություն Անկարայում և ահաբեկչություն Բեռլինում. ապահով է միայն Անտարկտիդայում [20.12.2016]
Լևոն Տեր-Պետրոսյան- ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է [17.12.2016]
Կրթության նախարարը գուցե դեռ մտորում է, բայց ժամանակը չի սպասում [15.12.2016]