Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Միայն երկու հազարամյակ հետո հայտնվեց ‘’Հաց Բերողը’’  

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը, որը նշվում է հունվարի 6-ին և նվիրված է Աստված որդու՝ Հիսուս Քրիստոսի ծննդյանը և Աստվածահայտնությանը (Մկրտությանը):

 Մինչև 30 տարեկանը Քրիստոսը ծպտյալ մահկանցու էր և միայն 30 տարեկան հասակում Հովհաննես առաքյալի ձեռամբ Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում և լսվեց Աստված Հոր ձայնը. «Սա է իմ սիրելի որդին» և երևաց աղավնակերպ Սուրբ հոգին:

Իրականացավ Աստվածաշնչյան մարգարեների պայծառատեսությունները և հայտնվեց Աստծո որդին, որ փրկի մարդկությունը տգիտության ու չարության գերությունից: 1983 տարի է Քրիստոսի խոսքն ի սկզբանե առաքյալ -աշակերտներով , հետո էլ Ավետարանով էր քարոզվում աշխարհի բոլոր ծայրերում:

Շուրջ երկու հազարամյակ է Աստծո որդին իր եկեղեցով մարդկությանը բարություն ու մարդասիրություն է քարոզում:

Ձայն բարբառո հանապատի…

Միթե 2000 տարվա ընթացքում մարդկությունը դույզն-ինչ բարի է դարձել:

Նայեք համաշխարհային պատմության գրքերը մ.թ. 30 թվականից մինչ օրս և կհամոզվեք, որ մարդկությունն էլ ավելի է չարացել և իր նմանների ոչնչացման այնպիսի միջոցներ է հայտնագործել, որ արդեն ինքնուրույն կարող է ոչնչացնել ողջ ինքն իրեն, առանց Աստծո բարկության:Ի հաշիվ մարդկային հիմարության:

Միթե Աստվածահայտնությունից 2000 տարի հետո մարդիկ ավելի բարի են դարձել , երկու հազարամյակ շարունակ քարոզ լսելով ու եկեղեցի հաճախելով: Իհարկե` ոչ;

Կարդացեք 2017 թվականի հունվարի 6-ի մամուլը մարդկության այս օրվա կյանքի մասին և կհամոզվեք, որ մարդկային գոռոզությունն ու չարությունը սահմաններ չունի: Եվ այդպես` ամեն օր:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս:

Բա հետ՞ո: Միմյանց շնորհավորեցիք և անցանք ….

Դավանաբանական վեճերը քրիտոնեական հավատքի վերաբերյալ շարունակվում են արդեն 1800 տարի և վերջը չի երևում: Եվ չի էլ երևալու:

Եթե երկու հազարամյակ շարունակ Աստծո որդու պատգամը լսելով մարդկությունը գոնե կես քայլ չի արել դեպի մարդասիրություն, ուրեմն կամ մեզ ճիշտ չեն փոխանցել Աստծո որդու պատգամները կամ էլ մարդկությունը ևս 1000 տարի պետք է խոհեմանա, որ հասկանա այդ պատգամների իմաստը:

Քրիստոնեությունը կոլեկտիվ պատասխանատվություն, գիտակցություն ու հանձնառություն չէ:

Ամեն անհատ արդեն իսկ մարդկություն է և մի ողջ աշխարհ:

Եթե հունվարի 6-ին գոնե մեկ հայ ների իր պարտապանի պարտքը… գոնե մեկ հայ խոստովանի իր հանցանքն այլոց հանդեպ… գոնե մեկ հայ այցելի որևէ հիվանդանոց` անծանոթ հայ հիվանդին խնամելու, գոնե մեկ անարդար ազատզրկված հայ ազատ արձակվի և գրկի իր երեխաներին … գոնե անտուն մեկ հայ այս ցուրտ օրերին մեկ օրով ջերմանա իր ազգակցի տանիքի տակ ….ուրեմն շուրջ երկու հազարամյակ իզուր չենք ասել.’’ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս’’:

Ասում ենք. քրիստոնեություն ընդունած առաջին ազգն ենք ազգերի մեջ:

Լավ ենք դիրքավորել PR առումով` ի դեմս աշխարհի:

Հավելենք . միայն երկու հազարամյակ հետո հայտնվեց Հաց Բերողը: Երկու հազար տարի շարունակ քրիստոնյա Հաց Բերող չկար, որ կյանքի գնով հաց հասցներ քրիստոնյա սովյալ հանցագործներին, իսկ քրիտոնյա ‘’արդարները’’ կրակ բացեին Հաց Բերողի վրա, որ կյանքից զրկեն : Միթե Հայ Եկեղեցին չի խորհել , թե այդ ինչպես եղավ, որ չորս կողմից կրակահերթ են բացել Հաց բերողի վրա, իսկ նա անվնաս անցել է:

Գուցե սա հենց Հաց Բերողի քրիստոնեական հրաշքն էր:

Մի պահ մոռացեք քաղաքական տարաձայնություններն ու իրավական որակումները Հաց Բերողի հայտնության վերաբերյալ: Չդատենք, որ չդատվենք;

Ոչ միայն քրիստոնեություն ընդունած առաջին ազգն եք, այլ նաև Հաց Բերողի հայտնության վկաներն ու ժամանակակիցները: Այլ ազգեր չունեն Հաց Բերողի հայտնություն: Չկա նման բան նրանց պատմության մեջ: Եթե նույնիսկ կա էլ, դա ուրիշ է, դրանք հաց տանողներ էին վստահաբար:

Գոնե այս փաստով վերադիրքավորվենք PR առումով` ի դեմս մեզ:


Խմբագրական



______________________________________________________

Armweeklynews.am [06.01.2017]
Միայն երկու հազարամյակ հետո հայտնվեց ‘’Հաց Բերողը’’

  
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Vekilime Dokunma  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան  Վանաձոր  Վանաձոր Քիմպրոմ Bandar Abbas ConIFA Լիբանան  Շանթ   Նաիրա Զոհրաբյան  Maybrit Illner  ermeni soykırımı  Vanadzor Technology Center - VTC  
  ԼՐԱՀՈՍ  
Կրթության նախարարը գուցե դեռ մտորում է, բայց ժամանակը չի սպասում [05.01.2017]
Ի գիտություն քաղաքացիների . անվճար տրամադրվող և առկա դեղերի ցանկը [29.12.2016]
Իրանը խիստ զգուշացրել է Ադրբեջանին [29.12.2016]
Թուրքիայի նախագահի x ռուսական ժամն էլ եկավ [28.12.2016]
Նոր մասնագիտական ուղղություն նաև հայ ծրագրավորողների համար [25.12.2016]
Ռուս ռազմական ոստիկանները ժամանել են Հալեպ [09.12.2016]
Հայաստանի և Իրանի նախագահների համատեղ հայտարարությունը ՛՛լեզվի վաժանք՛՛ [21.12.2016]
Խմելու ջրի ջրագծի վրա փոքր ՀԷԿ կառուցելն անբարո է [20.12.2016]
55 միլիոն դոլարից Վանաձորին ևս բաժին կհասնի [20.12.2016]
Սպանություն Անկարայում և ահաբեկչություն Բեռլինում. ապահով է միայն Անտարկտիդայում [20.12.2016]
Լևոն Տեր-Պետրոսյան- ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է [17.12.2016]