Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Բուդդային դուրս հանեք Երևանի կենտրոնից դեպի ծայրամասային գյուղեր  

Բուդդային դուրս հանեք Երևանի կենտրոնից դեպի ծայրամասային գյուղեր:

Դուք ավելի շատ աղքատ ու հիվանդ հայրենակիցներ կտեսնեք, քան արիական շաքյա ցեղի թագաժառանգ Սիդհարտեա Գաութաման կամ Բուդդան, ով, համաձայն առասպելի , 13 տարի թագավորական պալատի շքեղության մեջ ամուսնական երջանիկ կյանքով ապրելուց հետո, 29 տարեկանում , առաջին անգամ դուրս է գալիս պալատի պատերից այն կողմ:

Բուդդան զարմանքով նկատում է, որ կա աղքատություն, հիվանդություն, մարդկային կյանքի ողբերգություն և մահ:

Հիմա, եթե դառնանք Երևանի կենտրոնի պալատներում ապրող ՛՛թագաժառանգներին՛՛, ապա նրանք ավելի տեղյակ են կյանքից, քան 2.5 հազար տարի առաջ ապրած Գաութաման: Սրանք գիտեն որ կա հիվանդություն, քանի որ սեփական կլինիկաներ են կառուցել բիզնեսի համար:

Գիտեն, որ կա մարդկային կյանքի ողբերգություն,ինչը նաև կարող է շահ բերել և իրավապահ համակարգի բուրգի վերին աստիճանում կամ իրենք են կամ իրենց հարազատները և չկա գոնե չափավոր ապրելակերպով իրավապահ բարձրաստիճան պաշտոնյա: Բոլորը շքեղության մեջ են, քանի որ մարդկային ողբերգությունը շահութաբեր է նրանց համար, ովքեր չգիտեն արդարության և արդարադատության իմաստային տարբերությունը , այլ գիտեն միայն դրա դրամային մարժան:

Գիտեն նաև , որ կա մահ , քանի որ երկրում հուղարկավորության բիզնեսը նույնպես պալատական ՛՛թագաժառանգների՛՛ մենաշնորհն է: Միակ բանը որ չգիտեն, դա աղքատությունն է:

Եթե Բուդդան Երևանի կենտրոնի կամ Մոնումենտի որևէ պալատից դուրս գար և այցելեր երկրի ծայրամասային քաղաքներ և գյուղեր, ապա ավելի շատ աղքատներ կտեսներ, քան Հնդկաստանի այդ ժամանակվա Մագաթհա թագավորությունում էր: Հայաստանն իր աղքատների քանակով կարող է բազում բուդդաների ներշնչանքի աղբյուր լինել:

Սակայն ներշնչանքի առումով հույսը դնել մեր ՛՛բուդդաներիի՛՛ վրա ճիշտ չի լինի: Ավելի լավ է նրանք աղքատություն էլ բիզնեսի վերածեն, իսկ ներշնչանքի հարցով հույսը դնենք օտարերկրացիների վրա:

 Կառավարությունը մտադիր է առաջիկա հինգ տարում եռապատկել զբոսաշրջիկների այցը Հայաստան: Գուցե զբոսաշրջիկների համար հատուկ ՛՛բուդդայական ներշնչանքի՛՛ շրջայցեր կազմակերպենք: Հետո ինչ , որ 1700-ամյա քրիստոնեություն դավանող ազգ ենք, հիմա էլ մեր աղքատությամբ զբոսաշրջիկներին ՛՛բուդդայական ներշնչանք՛՛ կհաղորդենք:

2016 թվականի վերջին Հայաստանում աղքատ էին շուրջ 1.2 մլն մարդ: Նույն այդ 2016 թվականի դեկտեմբերյան և 2017 հունվարյան օրերին հաստատված սիբիրյան սառնամանիքները կստիպեն աղքատության եզրից վերև գտնվող ընտանիքներին ևս իրենց եկամտի մեծ մասը հատկացնել կոմունալ վճարներին և նույնպես համալրել աղքատների բանակը:

Եթե ձմեռը շարունակի այսպիսի դաժանությամբ վերաբերվել ազգիս, իսկ երկիրս կառավարողները շարունակեն գերշահույթ ստանալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումից, ապա 2017 թվականի գարնանը արդեն 2 մլն մարդ կլինի աղքատ:

2017 թվականի ամռանը կարելի է արդեն զբոսաշրջիկների համար ՛՛բուդդայական ներշնչանքի ՛՛ շրջայցեր կազմակերպել անգամ Երևանի թաղամասերում:




Էդիկ Հովսեփյան
______________________________________________________

Armweeklynews.am [09.01.2017]
Բուդդային դուրս հանեք Երևանի կենտրոնից դեպի ծայրամասային գյուղեր

  
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Vekilime Dokunma  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան  Վանաձոր  Վանաձոր Քիմպրոմ Bandar Abbas ConIFA Լիբանան  Շանթ   Նաիրա Զոհրաբյան  Maybrit Illner  ermeni soykırımı  Vanadzor Technology Center - VTC  
  ԼՐԱՀՈՍ  
Միայն երկու հազարամյակ հետո հայտնվեց ‘’Հաց Բերողը’’ [06.01.2017]
Կրթության նախարարը գուցե դեռ մտորում է, բայց ժամանակը չի սպասում [05.01.2017]
Ի գիտություն քաղաքացիների . անվճար տրամադրվող և առկա դեղերի ցանկը [29.12.2016]
Իրանը խիստ զգուշացրել է Ադրբեջանին [29.12.2016]
Թուրքիայի նախագահի x ռուսական ժամն էլ եկավ [28.12.2016]
Նոր մասնագիտական ուղղություն նաև հայ ծրագրավորողների համար [25.12.2016]
Ռուս ռազմական ոստիկանները ժամանել են Հալեպ [09.12.2016]
Հայաստանի և Իրանի նախագահների համատեղ հայտարարությունը ՛՛լեզվի վաժանք՛՛ [21.12.2016]
Խմելու ջրի ջրագծի վրա փոքր ՀԷԿ կառուցելն անբարո է [20.12.2016]
55 միլիոն դոլարից Վանաձորին ևս բաժին կհասնի [20.12.2016]
Սպանություն Անկարայում և ահաբեկչություն Բեռլինում. ապահով է միայն Անտարկտիդայում [20.12.2016]