Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

   

 Սովորաբար, ասում են բնագետները, բնության մեջ հանկարծակի լռություն է տիրում բնական աղետներից ու փոթորկից առաջ: Մինչդեռ Հայաստանում, ընդհակառակը, լռություն տիրեց... ընտրություններից հետո:
Անսովոր, աննախադեպ լռություն, որը չընդհատվեց նույնիսկ ընտրությունների շեմը չհաղթահարած հնգյակի կողմից: Մինչդեռ շատերը, որոնց թվում նաեւ ես, ակնկալում էինք բողոքի երթեր, ցույցեր, հանրահավաքներ: Վերջապես խախտվեց տասնամյակների ավանդույթը, բարեբախտաբար:
Սակայն դա ամենեւին էլ նշան չէ պարտվողների քաղաքակիրթ վերաբերմունքի. պարտվեցի՞ր, շնորհավորիր հաղթողներին ու պատրաստվիր հաջորդ ընտրություններին. այս սկզբունքը չի գործում մեր պարագայում: