Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Լավ կլինի, եթե ընտանիքի բոլոր անդամներն առաջնորդվեն Սերժ Սարգսյանի տեսակետով  

2017 թվականի պարիլի 2-ի համապետական ընտրություններում ձևավորվեց նոր Ազգային ժողով, ուր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացավ 58 մադատ կամ՝ ընդհանուր թվի 55.2 տոկոսը: Այդ թվում ՀՀԿ-ն ստացավ նաև ազգային փոքրամասնությունների երեք մադատները ՝ ասորի, եզդի և քուրդ համայնքների ներկայացուցիչներ:

՛՛Ծառուկյան՛՛ դաշինքն ստացավ 31 մադատ,այդ թվում՝ ռուսական համայնքի մեկ մանդատ:

՛՛Ելք ՛՛ դաշինքը ստացավ 9 մադատ, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ՝ 7 մանդատ:

Վերոհիշյալը Ազգային ժողովում քաղաքական ուժերի հարաբերակցությունն է ընտրությունների արդյունքում:

Սակայն դժվարություններ են առաջացել ժողովրդավարության և պետականաշինության տեսակետից ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքի և արդյունքների քաղաքական գնահահատականի առումով:

Ում խելքին ինչպես բրդում է (նկատի ունենք ընտրությունների արդյունքւց գոհ քաղաքական գործիչներին), հրապարակավ ներկայացնում է հանրությանը:

Մինչդեռ, ինչպես վերջերս ՀՀԿ գործիչներից մեկն էր հայտարարել, ընտանիքի բոլոր անդամները, մեծից՝ փոքր, պարտավոր են առաջնորդվել ընտանիքի ղեկավարի տեսակետով: Սա է ընտանիքի ՛՛ամրության՛՛ և ՛՛համերաշխության՛՛ հիմնական բնորոշիչը:

 Քաղաքական ընտանիքն իր կենսաձևն ունի..

Եթե հիշում եք, իշխող կուսակցության ղեկավար դեմքերից մեկը հայտարարել էր, որ ՛՛մենք մի ընտանիք ենք, մի միասնական բարեկամական ընտանիք ենք, որ ունի մեկ հայր՝ Սերժ Սարգսյան՛՛:

Իհարկե, ոչ ոք չի առարկում այս հայտարարությանը և չի պատրաստվում խառնվել ներընտանեկան հարաբերություններին:

Սակայն ապրիլի 2-ի համապետական ընտրությունների ընթացքը և արդյունքները բնորոշելիս ընտանիքի անդամները, անկախ՝ սեռից ու տարիքից , պարտավոր են առաջնորդվել ընտանիքի հոր տեսակետով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. ապրիլի 18-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ տվել է ինչպես խորհրդարանական ընտրությունների ընթացքի և այնպես էլ՝ հետընտրական շրջանում Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ շարունակական քայլերի գնահատականները:

Առաջին կարևոր հայտարարությունը, որ արել է ՀՀ նախագահը, այն է, որ Հայաստանը ունի միջազգային պարտավորություններ և շարունակելու է դրանք լիարժեք կատարել:

Ապրիլի 2-ի ընտրություններում, նախագահի կարծիքով , առաջընթացը հիմնականում պայմանավորված էր երեք հանգամանքով: Մեջբերում ենք Սերժ Սարգսյանի խոսքը.

1.՛՛ …վերջին տարիներին մեզ հաջողվեց անշրջելի դարձնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջմղումը:Քաղաքական և հասարակական կյանքում բազմակարծությունը, որ դրսևորվում է քաղաքական կուսակցությունների և կենսունակ քաղաքացիական հասարակության գործունեությամբ, վերջին տասնամյակում իրողություն է դարձել: Ասածս չի նշանակում, որ մենք այստեղ լուծելու խնդիրներ չունենք. մենք շատ խնդիրներ ունենք լուծելու: Ասածս այն է, որ այդ հիմքերն արդեն ամուր են, և դրանց վրա մենք կարող ենք կառուցել այն շենքը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդին»:

2. ՛՛Ընտրություններում արձանագրված առաջընթացի երկրորդ հանգամանքը քաղաքական ուժերի միջև քաղաքական համաձայնության կայացումն էր…՛՛:

3. ՛՛… միջազգային համագործակցության շատ բարձր մակարդակը… Հայաստանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որն առանցքային դերակատարում ուներ ընտրական մի շարք առաքելությունների աշխատանքները համակարգելու գործում, տվել էր անսահմանափակ դիտորդներ տեղակայելու հնարավորություն… ԺՀՄԻԳ-ը զգալիորեն ավելացրեց դիտորդների քանակը հենց ընտրությունների նախօրեին՝ այն բացատրությամբ, որ մեր ընտրությունները հարուցել են շատ երկրների հետաքրքրությունը, և մենք համաձայնվեցինք, որ հիսունով ավելանա դիտորդների քանակը՛՛:

Սա, ի գիտություն ընտանիք անդամներին: Այսուհետ ապրիլի 2-ի համապետական ընտրություններին գնահատական տալուց առաջ ,առաջարկում ենք մի լավ ընթերցել Սերժ Սարգսյանի վերոհիշյալ տեսակետը և առաջնորդվել միայն դրանով:

Թե չէ էլ ՝ ՛՛հաղթանակ՛՛, էլ ՝՛՛պարտություն՛՛ …. հո ռազմի դաշտում չեք ողջ ընտանիքով:


Հովսեփ Վարդումյան


________________________________________

Armweeklynews.am [20.04.2017]
Լավ կլինի, եթե ընտանիքի բոլոր անդամներն առաջնորդվեն Սերժ Սարգսյանի տեսակետով
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
Roden
  ԼՐԱՀՈՍ  
Զատիկ - Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը [15.04.2017]
ՌԱԿ Գերագոյն խորհուրդի եւ Կեդրոնական վարչութեան Միացեալ Յայտարարութիւնը [12.04.2017]
Սիրիան այն տարածքը չէ, որի համար երկու գերտերություն բախվեն [10.04.2017]
ԹՐՔԱԾԻՆ ՀԱՅԵՐ, ԹԷ ՀԱՅԱԾԻՆ ԹՈՒՐՔԵՐ [04.03.2017]
ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՄՏՔԵՐ ՄԻԱՀԵԾԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ [07.04.2017]
Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները [07.04.2017]
Ժառանգությունը և դրա ընդունման ընթացակարգը [03.04.2017]
Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ [17.03.2017]
Ձայն ես ուզումՙ ուրեմն վճարիր: Աթոռ ես ուզում` վարձը տուր [17.03.2017]
ՀՀ վարչապետից անչափ դժգոհ ենք, սակայն նույնչափ էլ վստահում ենք [12.03.2017]
«ՔԱՌԱՉԱՓ ՀԱՅԱՑՔ» Բարեգործական հիմնադրամի 2016 թ. գործունեության մասին հաշվետվություն [10.03.2017 ]
Տերմինաբանական մի քանի առաջարկություններ վարչապետ Կարեն Կարապետյանին [09.03.2017]