Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Քրդացած Արևմտյան Հայաստանին նաև թուրքմենացման վտանգ է սպառնում  

1915 թվականի ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայության բնաջնջումից ու մնացյալին հայրենազրկումից հետո Արևմտյան Հայաստանը բնակեցվեց քրդերով և արդեն 21-րդ դարում այն ամբողջովին քրդացած կարելի է համարել:

Մի կողմ թողնենք ծպտյալ և հավատափոխ հայերի խնդիրը, քանի որ նրանք իրենց քանակով եղանակ չեն ստեղծում ներկայիս Արևմտյան Հայաստանում բնակվող շուրջ 15 մլն քրդերի մեջ: Քրդերը հիմնականում պայքարում են անկախ պետականություն ստեղծելու համար այն տարածքներում, որը հազարամյակներ ի վեր հայության բնօրրանն է եղել:

Հայությունը դեռ պետք է պարզի իր հարաբերությունները քրդական ուժերի և Արևմտյան Հայաստանում բնակվող տասնյակ միլիոնավոր քրդերի հետ:

 Սակայն իրադարձությունները կարող են զարգանալ այնպիսի սցենարով, որ Արևմտյան Հայաստանի տարածքներում փոխվի ժողովրդագրական պատկերը և տարիների ընթացքում այնտեղ բնակեցվեն մի քանի միլիոն թուրքմեններ:

Ներկայումս մոտավոր հաշվարկներով Սիրիայում բնակվում են շուրջ 2.7 մլն, Իրաքում ՝ 3 մլն, Լիբիայում ՝ 1 մլն թուրքմեններ, որոնք բնակեցվել են դեռևս Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում, կայսրության շահերը պաշտպանելու և տեղի ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով:

 Այժմ Սիրիայից և Իրաքից մեծ քանակությամբ թուրքմեններ են փախստական համարվում և վերաբնակեցվում Թուրքիայի հարավ-արևելյան հատվածներում:

Պաշտոնապես հայտարարվում է, որ թուրքմենները լքում են իրենց բնակավայրերը, քանի որ նրանք ենթարկվում են մշտական հարձակումների իսլամիստների կողմից:

Ինչպես վերջերս հայտարարել է Սիրիայի թուրքմենների ներկայացուցիչ Աբդուլքերիմ Աղան, ներկայումս Սիրիայից և Իրաքից դեպի Թուրքիա կարող են «բռնագաղթել» շուրջ 4 մլն թուրքմեններ:

Հետաքրքիր է, թե որտեղ է տեղավորելու 4 մլն թուրքմեններին Թուրքիան և ինչու են իսլամիստները ստիպում թուրքմեններին գաղթել դեպի այդ երկրի հարավ-արևելյան հատվածներ, եթե ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Խալիֆաթի իսլամիստները սերտ համագործակցում են Թուրքիայի իշխանությունների հետ:

Էդիկ Հովսեփյան


________________________________________

Armweeklynews.am [22.04.2017]
Քրդացած Արևմտյան Հայաստանին նաև թուրքմենացման վտանգ է սպառնում
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
Էդիկ Հովսեփյան
  ԼՐԱՀՈՍ  
Զատիկ - Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը [15.04.2017]
ՌԱԿ Գերագոյն խորհուրդի եւ Կեդրոնական վարչութեան Միացեալ Յայտարարութիւնը [12.04.2017]
Սիրիան այն տարածքը չէ, որի համար երկու գերտերություն բախվեն [10.04.2017]
ԹՐՔԱԾԻՆ ՀԱՅԵՐ, ԹԷ ՀԱՅԱԾԻՆ ԹՈՒՐՔԵՐ [04.03.2017]
ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՄՏՔԵՐ ՄԻԱՀԵԾԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ [07.04.2017]
Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները [07.04.2017]
Ժառանգությունը և դրա ընդունման ընթացակարգը [03.04.2017]
Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ [17.03.2017]
Ձայն ես ուզումՙ ուրեմն վճարիր: Աթոռ ես ուզում` վարձը տուր [17.03.2017]
ՀՀ վարչապետից անչափ դժգոհ ենք, սակայն նույնչափ էլ վստահում ենք [12.03.2017]
«ՔԱՌԱՉԱՓ ՀԱՅԱՑՔ» Բարեգործական հիմնադրամի 2016 թ. գործունեության մասին հաշվետվություն [10.03.2017 ]
Տերմինաբանական մի քանի առաջարկություններ վարչապետ Կարեն Կարապետյանին [09.03.2017]