Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում  

Թուրքական հետախուզությունը միայն մեկ փոքրիկ շրջանում 1600 հայ ընտանիք էր հայտնաբերել:

Թուրքիայում իսլամացած հայերի խնդիրը բարդ է այնքանով , որ բազմաթիվ ընտանիքներ իրենց համարում են թուրք կամ քուրդ, հանգիստ ապրում են առանց ազգային ինքնության վերանայման անհրաժեշտության, ամենևին չկասկածելով, որ հույժ գաղտնի ծրարներում իրենք հայ են համարվում:

 Հայկական մամուլի կողմից պատշաճ արձագանք չգտավ 2011 թվականի մի իրադարձություն, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի տարածքում իսլամացած հայերի խնդրի վրա: Եվ այսօր ավելի քան տեղին է անդրադառնալ այդ իրադարձությանը:

  Հիշեցնենք մի դատավարություն:

2011 թվականի սեպտեմբերին Ստամբուլի 16-րդ ծանր հանցագործությունները քննող դատարանում լսվող ODA TV գործով մեղադրանք էր ներկայացված լրագրող Սեներ Յալչնին, որ նրան թուրքական զինված ուժերի և թուրքական հետախուզության ծառայության գաղտնի գործակալ Կաշիֆ Կոզինօղլու կողմից գաղտնի բովանդակությամբ 17 փաստաթղթեր են հանձնվել: Մեզ հետաքրքրողը ոչ այնքան լրագրողի դատավարությունն ու Թուրքիայի պետական գաղտնի փաստաթղթերի հեռուստատեսությանը հանձնման փաստն է , որքան ծպտյալ և իրենց արմատներին անտեղյակ 1600 հայ ընտանիքների ցուցակն է, որը բաղկացած է 84 էջից : Սա նշանակում է, որ թուրքական MIT հետախուզության ծառայությունը երկար տարիներ հատուկ ուսումնասիրություն է կատարել Թուրքիայի հատկապես հարավ-արևելյան մարզերում և մասնագիտությանը բնորոշ ջանասիրությամբ և ճշտությամբ հաշվել է հայ ընտանիքների քանակը:

Սակայն պետք է փաստել, որ այս տվյալները վերաբերում են միայն Դիարբաքրի Լիճե շրջանին: Այսինքն, մեկ փոքրիկ շրջանում Թուրքական MIT հետախուզական ծառայությունը հաշվել է 1600 հայ ընտանիք:

Եթե հաշվի առնենք, որ Դիարբաքրի շրջանում կան 14 շրջաններ, ապա մինչ օրս մեր պատկերացումները ծպտյալ և իսլամացած հայերի մասին Թուրքիայի տարածքում պետք է փոփոխությունների ենթարկվեն: Լիճե շրջանը Դիարբաքրի մարզի ամենափոքր շրջաններից մեկն է: Իսկ ի՞նչ արդյունքներ կհայտնաբերի թուրքական հետախուզությունը ներկայիս Կուլպ , Չընար, Էրգենի և Սիլվան համեմատաբար մեծ շրջաններում: Նույնիսկ երևակայել հնարավոր չէ:


Էդիկ Հովսեփյան


________________________________________

Armweeklynews.am [22.04.2017]
Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Քրդացած Արևմտյան Հայաստանին նաև թուրքմենացման վտանգ է սպառնում [22.04.2017]
Լավ կլինի, եթե ընտանիքի բոլոր անդամներն առաջնորդվեն Սերժ Սարգսյանի տեսակետով [20.04.2017 ]
Զատիկ - Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը [15.04.2017 ]
ՌԱԿ Գերագոյն խորհուրդի եւ Կեդրոնական վարչութեան Միացեալ Յայտարարութիւնը [12.04.2017]
Սիրիան այն տարածքը չէ, որի համար երկու գերտերություն բախվեն [10.04.2017]
ԹՐՔԱԾԻՆ ՀԱՅԵՐ, ԹԷ ՀԱՅԱԾԻՆ ԹՈՒՐՔԵՐ [04.03.2017]
ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՄՏՔԵՐ ՄԻԱՀԵԾԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ [07.04.2017]
Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները [07.04.2017]
Ժառանգությունը և դրա ընդունման ընթացակարգը [03.04.2017]
Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ [17.03.2017]
Ձայն ես ուզումՙ ուրեմն վճարիր: Աթոռ ես ուզում` վարձը տուր [17.03.2017]
ՀՀ վարչապետից անչափ դժգոհ ենք, սակայն նույնչափ էլ վստահում ենք [12.03.2017]
«ՔԱՌԱՉԱՓ ՀԱՅԱՑՔ» Բարեգործական հիմնադրամի 2016 թ. գործունեության մասին հաշվետվություն [10.03.2017 ]
Տերմինաբանական մի քանի առաջարկություններ վարչապետ Կարեն Կարապետյանին [09.03.2017]