Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Մեր հայրենիքը գայլի երախում է. եվ անիծյալ լինես, և կեցցես Թայյիպ Էրդողան  

1908 թվականին, երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ զինված ապստամբություն և Օսմանյան կայսրությունը ձևականորեն հռչակվում է սահմանադրական միապետություն, իսկ իրականում իշխանություննն անցնում է Երիտթուրքերի ձեռքը, հայ քաղաքական ուժերը և հանրությունը միամտաբար ցնցություն ապրեցին, կարծելով, որ սուլթանական իշխանության վերացման հետ Օսմանյան կայսրության մեջ հայ ժողովուրդը տեր կկանգնի իր իրրավունքներին:

Չփորփրենք պատմության արտաքնոցները և չմեղադրենք Հայ Հեղափոխական Դաշնակցությանը և այն 12 հայ պատգամավորներին, ովքեր 1908 թվականին դարձան Մեջլիսի անդամներ:

1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց հայ ժողովրդի բնաջնջումն իր պատմական հայրենիքում, ինչը պարբերաբար շարունակվեց մինչև անցյալ դարի 30-ական թվականները:

1921 թվականին ստեղծված քեմալական Թուրքիան ոչնչով չէր տարբերվում Երիտթուրքերի կառավարությունից և շարունակում էր նրանց կիսատ գործը, փորձելով իսպառ վերացնել հայության հետքն անգամ շինություններում ու վավերագրերում:

Հիմա, 109 տարի հետո, Էրդողանը նոր սահմանադրությամբ վերականգնում է սուլթանությունը և փորձում է վերացնել 96 տարի ստի, կեղծիքի, բարբարոսության մեջ թաղված ու ազգերի բանտի վերածված Քեմալական Թուրքիան:

Վստահ ենք , որ այս նեոսուլթանությունն էլ է լինելու բարբարոսություն, բայց գոնե հույս կա, որ մեղայական կլինի 1915 համար:

 2017 ապրիլի 24. Եվ անիծյալ լինես , և կեցցես Թայյիպ Էրդողան:

Անիծյալ լինես, որ նախագահում ես և արդեն սուլթանական գահին ես ուզում բազմել մի պետության մեջ, որը կառուցվել է միլիոնավոր հայերի արյան, քրտինքի և ունեցվածքի հաշվին: Անիծյալ լինես, որ ղեկավարում ես մի պետություն , որը պարզապես բոլշևիկյան Ռուսաստանից նվեր է ստացել շուրջ 70 հազար քառ. կմ. տարածք, հայազրկել այն և այժմ անկուշտ վիշապի ուզում է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հանրապետությունը կրկին հայազրկել և թուրքացնել:

Կեցցես, որ 100 տարվա ընթացքում առաջին թուրք ղեկավարն էիր, ով երկու անգամ, գոնե՝ հրապարակավ, պարիլի 24-ին ցավակցական հեռագիր է հղել , թեկուզ՝ Պոլսո պատրիարքարանին:

Մինչ Էրդողանը չի եղել ոչ մի թուրքական պետության ղեկավար , ով ցավակցել է հայերին 1915 թվականի համար: Թեկուզ ասել է՛՛օսմանայն հայերի վիշտ՛՛, բայց նաև ասել է, որ ուզում է շնորհակալություն հայտնել բոլոր այն հայ քաղաքացիներին, ովքեր իրենց ներդրում են ունեցել երկրի կյանքում ինչպես անցյալում, այնպես էլ՝ ներկայում:

Չի եղել նման դեպք 100 տարվա ընթացքում: Չի եղել մեկը, ով ետ է վերադարձրել հայ համայնքի հիմնադրամների ունեցվածքը , թեկուզ՝ մասամբ, թեկուզ՝ Եվրոպայի աչքին թոզ փչելու համար :

ՄԵՐ ՀԱՅՐԵՆՔԸ ԳԱՅԼԻ ԵՐԱԽՈՒՄ Է, ԳԱՅԼԻ ՈՌՆՈՑին ԴԱԴԱՐԻՆ ԵՆՔ ՍՊԱՍԵԼՈՒ

Հայությունը սպասում է, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպն ապրիլի 24-ին կարտասանի ՛՛ցեղասպանություն՛՛ բառը: Թեկուզ Թրմափը 1000 անգամ արտասանի այդ բառը, մեզ ինչ, ի՞նչ օգուտ, եթե Թուրքիան անհաղորդ է:

Մեր համար գերադասելի է, որ մեկ անգամ ՛՛ցեղասպանություն՛՛ բառն արտասանի արդեն սուլթան Էրդողանը: Թեկուզ՝ չարտասանի, միայն ՝ ցավակցի, բայց նաև ասի, թե ինչպես շտկենք անցյալի և ինչ ունի անելու Թուրքիա պետությունը, որ քավի իր մեղքերը սեփական ժողովրդի անունից ցեղասպանություն ապրածների ժառանգների հանդեպ: Նրանք ոչ միայն բյուր հարազատների են կորցրել, այլ նաև հազարամյակների պատմություն ունեցող մշակույթ , կենսատարածք և հայրենիք:

Մեր ինչին է պետք Թրամպի ճառը , մեզ համար Էրդողանի մեկ խոսքն էլ որոշիչ է:

ՄԵՐ ՀԱՅՐԵՆՔԸ ԳԱՅԼԻ ԵՐԱԽՈՒՄ Է, ԳԱՅԼԻ ՈՌՆՈՑԻ ԴԱԴԱՐԻՆ ԵՆՔ ՍՊԱՍԵԼՈՒ, ԿԱՄ ԳԱՅԼՆ Է ԼՌԵԼՈՒ, ԿԱՄ ԷԼ ՄԻ ՄԻ ԳԱՅԼ ԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ: ՈՌՆԱԼ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՈՐ ՄԵՐ ՈՌՆՈՑՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԼԻՆԻ ԵՎ ԳՈՐՇ ԳԱՅԼՆ ԸՆԴՄԻՇՏ ԼՌԻ:


Խմբագրական


________________________________________

Armweeklynews.am [23.04.2017]
Մեր հայրենիքը գայլի երախում է. եվ անիծյալ լինես, և կեցցես Թայյիպ Էրդողան
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում [22.04.2017]
Քրդացած Արևմտյան Հայաստանին նաև թուրքմենացման վտանգ է սպառնում [22.04.2017]
Լավ կլինի, եթե ընտանիքի բոլոր անդամներն առաջնորդվեն Սերժ Սարգսյանի տեսակետով [20.04.2017 ]
Զատիկ - Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը [15.04.2017 ]
ՌԱԿ Գերագոյն խորհուրդի եւ Կեդրոնական վարչութեան Միացեալ Յայտարարութիւնը [12.04.2017]
Սիրիան այն տարածքը չէ, որի համար երկու գերտերություն բախվեն [10.04.2017]
ԹՐՔԱԾԻՆ ՀԱՅԵՐ, ԹԷ ՀԱՅԱԾԻՆ ԹՈՒՐՔԵՐ [04.03.2017]
ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՄՏՔԵՐ ՄԻԱՀԵԾԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ [07.04.2017]
Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները [07.04.2017]
Ժառանգությունը և դրա ընդունման ընթացակարգը [03.04.2017]
Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ [17.03.2017]
Ձայն ես ուզումՙ ուրեմն վճարիր: Աթոռ ես ուզում` վարձը տուր [17.03.2017]
ՀՀ վարչապետից անչափ դժգոհ ենք, սակայն նույնչափ էլ վստահում ենք [12.03.2017]
«ՔԱՌԱՉԱՓ ՀԱՅԱՑՔ» Բարեգործական հիմնադրամի 2016 թ. գործունեության մասին հաշվետվություն [10.03.2017 ]