Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Հեյ, ո՞վ կա առողջապահության նախարարությունում .. ինչու՞ չեք զգուշացնում  

Մարդկանց առողջության պահպանումն ու համաճարակներից խուսափելն այն խնդիրն է, որտեղ ավելի լավ է մարդկանց զգոնությունը մշտապես բարձր պահել, քան մեկ անգամ սխալվել՝ անհոգությամբ:

Ռուսաստանի Ռոսպոտրեբնոդզոր-ը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին, որ եվրոպական երկրներ մեկնելիս հաշվի առնեն, որ առնվազն 14 երկրներում կտրուկ աճել են կարմրուկով հիվանդանալու դեպքերը և սկսած 2017 թվականի առաջին օրերից արդեն գրանցվել է շուրջ 4 հազար հիվանդության դեպք:

Այդ երկրներն են՝ Ավստրիան, Ռումինիան, Բելգիան, Բուլղարիան, Չեխիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունգարիան, Պորտուգալիան, Իտալիան, Իսլանդիան, Իսպանիան, Շվեդիան և Շվեյցարիան:

Իհարկե, 4 հազար դեպքը եվրոպացիների համար տագնապի նշան է և համարում են համաճարակ, փորձելով միջոցներ ձեռք առնել համաճարակը կանգնեցնելու համար: Հայաստանի առողջապահության նախարարության համար 4 հազարը ՛՛չնչին՛՛ թիվ է , որ որևէ կարգի մտահոգություն արտահայտեն:

Եղել են տարիներ, երբ Հայաստանի մանկահասակ բնակչության կեսից ավելին հիվանդացել է գրիպով և դա համաճարակ չի դիտվել:

 
 Ռուսաստանն արդեն զգուշացրել է իր քաղաքացիներին:

Մենք ևս պարտավոր ենք դա անել:

Մենք մեզ այնպես ենք պահում, կարծես Չինաստանն ու Հնդկաստանն ենք և անգամ մի քանի հազար հիվանդացողները չեն կարող փոխել հիվանդությունների տարածման այն մակարդակի նիշը, որ պետական կառույցներում անհանգստություն լինի:

Հիմա, միթե դժվար է հայ ծնողներին նույնպես զգուշացնել, որ իրենց երեխաների հետ վերոհիշյալ եվրոպական երկրներ մեկնելիս հաշվի առնեн, որ այդ երկրներում շարունակվում է աճել կարմրուկով հիվանդ երեխաների թիվը:

Ի վերջո միշտ չէ, որ պատվաստումներն արդյունավետ են: Ընդամենը զգուշացրեք, ծնողներն իրենք կորոշեն ինչ անել և ՝ ինչպես:


________________________________________

Armweeklynews.am [26.04.2017]
Հեյ, ո՞վ կա առողջապահության նախարարությունում .. ինչու՞ չեք զգուշացնում
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
2017 ապրիլի 24 - Մեր հայրենիքը գայլի երախում է [26.04.2017 ]
Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում [22.04.2017]
Քրդացած Արևմտյան Հայաստանին նաև թուրքմենացման վտանգ է սպառնում [22.04.2017]
Լավ կլինի, եթե ընտանիքի բոլոր անդամներն առաջնորդվեն Սերժ Սարգսյանի տեսակետով [20.04.2017 ]
Զատիկ - Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը [15.04.2017 ]
ՌԱԿ Գերագոյն խորհուրդի եւ Կեդրոնական վարչութեան Միացեալ Յայտարարութիւնը [12.04.2017]
Սիրիան այն տարածքը չէ, որի համար երկու գերտերություն բախվեն [10.04.2017]
ԹՐՔԱԾԻՆ ՀԱՅԵՐ, ԹԷ ՀԱՅԱԾԻՆ ԹՈՒՐՔԵՐ [04.03.2017]
ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՄՏՔԵՐ ՄԻԱՀԵԾԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ [07.04.2017]
Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները [07.04.2017]
Ժառանգությունը և դրա ընդունման ընթացակարգը [03.04.2017]
Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ [17.03.2017]
Ձայն ես ուզումՙ ուրեմն վճարիր: Աթոռ ես ուզում` վարձը տուր [17.03.2017]
ՀՀ վարչապետից անչափ դժգոհ ենք, սակայն նույնչափ էլ վստահում ենք [12.03.2017]