Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Ցեղասպան Թալեաթի հիշատակը Ստամբուլում պետական միջոցներով է փառաբանվում  

Թուրքիայում միայն ազգային հերոսների գերեզմաններն են այսպիսի հոգատարությամբ խնամվում ու պահպանվում, ինչպես պահպանվում է ցեղասպան Թալեաթի գերեզմանը Ստամբուլում:

Հապա նայեք կից նկարին:

Միթե մահվան դատապարտված հանցագործին պետությունը կարող է այսպիսի պատվի արժանացնել: Այս գերեզմանը գտնվում է ոստիկանների մշտական հսկողության տակ և անգամ դրա համար հատուկ հաստիքներ են պահում ոստիկանությունում 1943թ-ից այս կողմ`շուրջ յոթ տասնամյակ:

Թալեաթը տեղ ունի Շիշլիի քաղաքապետարանի Հանրապետության հերոսների պանթեոնում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-ամյակի «1915-ի դեպքերը» անունով 7 էջանոց զեկույց էր պատրաստել անգլերեն ու թուրքերեն, որն ուղարկվել է արտերկրներում դեսպաններին և ոչ կառավարական կազմակերպություններին, հայտնում է թուրքական Star պարբերականը:

Զեկույցի հեղինակները փորձել էին  ներկայացնել Օսմանյան կայսրության հայ նշանավոր անձանց՝, փորձելով ցեղասպանությունը փոխարինել պարզ տեղահանությամբ: «29 ազգությամբ հայ ունեցել են բարձրագույն «փաշա» տիտղոսը, իսկ 22 հայ եղել են տարբեր նախարարությունների ղեկավարներ։ 1876-ի օսմանյան խորհրդարանում տեղ է զբաղեցրել 33 հայ։ Յոթ հայ զբաղեցրել են դեսպանի, 11 հայ՝ հյուպատոսի պաշտոններ։ Ակադեմիական աշխարհում ազգությամբ հայ 11 պրոֆեսորներ են դասավանդել»,-ասվում էր զեկույցում։

 Հապա նորից նայեք կից նկարին

Հեղինակները մի շատ հետաքրքիր հարցադրում են արել զեկույցի մեջ, թե արդյոք հայերին վերացնել եւ կոտորել ցանկացող պետությունը կդատե՞ր հայերի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերած թուրք պաշտոնյաներին:

Իսկ մենք հարց տանք Թուրքիայի ԱԳՆ-ին և հեղինականերին.” Իսկ ինչպես է ստացվում, որ ցեղասպանություն կատարած Թալեաթի գերեզմանը պետական ֆինանսավորմամբ խնամվում և պահպանվում է, ինչպես Թուրքիայի հանրապետության ազգային հերոսներինը:

Այդ ինչպես է պատահում, որ այդ գերեզմանին մշտապես ծաղիկներ են դրվում և ոչ ոքի չի հաջողվել մինչ օրս տեսնել, թե ովքեր են այդ ծաղիկները դնում հանցագործի գերեզմանին:

Չէ որ ծաղիկներն էլ են մշտապես թարմացվում պետական միջոցների հաշվին:

Թուրքիայի ԱԳՆ-ն և նրա նախարարը վարժվել են կեղծարարության մեջ:


Էդիկ Հովսեփյան
________________________________________

Armweeklynews.am [27.04.2017]
Ցեղասպան Թալեաթի հիշատակը Ստամբուլում պետական միջոցներով է փառաբանվում
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Հեյ, ո՞վ կա առողջապահության նախարարությունում .. [26.04.2017]
2017 ապրիլի 24 - Մեր հայրենիքը գայլի երախում է [26.04.2017 ]
Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում [22.04.2017]
Քրդացած Արևմտյան Հայաստանին նաև թուրքմենացման վտանգ է սպառնում [22.04.2017]
Լավ կլինի, եթե ընտանիքի բոլոր անդամներն առաջնորդվեն Սերժ Սարգսյանի տեսակետով [20.04.2017 ]
Զատիկ - Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը [15.04.2017 ]
ՌԱԿ Գերագոյն խորհուրդի եւ Կեդրոնական վարչութեան Միացեալ Յայտարարութիւնը [12.04.2017]
Սիրիան այն տարածքը չէ, որի համար երկու գերտերություն բախվեն [10.04.2017]
ԹՐՔԱԾԻՆ ՀԱՅԵՐ, ԹԷ ՀԱՅԱԾԻՆ ԹՈՒՐՔԵՐ [04.03.2017]
ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՄՏՔԵՐ ՄԻԱՀԵԾԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ [07.04.2017]
Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները [07.04.2017]
Ժառանգությունը և դրա ընդունման ընթացակարգը [03.04.2017]
Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ [17.03.2017]
Ձայն ես ուզումՙ ուրեմն վճարիր: Աթոռ ես ուզում` վարձը տուր [17.03.2017]