Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Խորհրդատվություն ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությանը ՍԴ-ի ելքի ու մուտքի մասին  

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վերջերս հայտարարել է , որ դիմելու են ՍԴ՝ պահանջով, որ բարձր դատարանը հակասահմանադրական ճանաչի ՏԻՄ գործող օրենքի որոշ դրույթներ, որոնցով առաջնորդվել է Վանաձորի ավագանին և կայացրել որոշումներ:

Ինչի՞ մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ից հետո Վանաձորում ավագանու տեղերը բաշխվել էին հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետական Կուսակցություն` ավագանու 13 անդամ, Լուսավոր Հայաստանը՝ 10, Հայկական Վերածնունդը՝ 5, Բարգավաճ Հայաստանը ՝ 3, ՀՅԴ-ն ՝ 2:

Ավագանում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միացյալ ձայները՝ 15, բավարար չէր նիստ հրավիրելու համար, եթե մյուս երեք կուսակցական խմբակցությունները այսպես ասված ՛՛բոյկոտում ՛՛ էին նիստերը: Այդպես էր վիճակը մինչև Ազգային Ժողովի կողմից ՏԻՄ նոր օրենքի ընդունումը:


Ըստ 2016 թվականի տարեվերջին ընդունված ՏԻՄ նոր օրենքի ՛՛ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ՛՛ գլխի 64-րդ հոդվածի 3-ին և 4-րդ կետերի.

Հոդված 64.

Ավագանու նիստերը

3. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

4. Ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով (այսինքն ոչ պակաս քան 9 ավագանու անդամ):


 Ոմանք , այդ թվում նաև ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցության ղեկավարները, կարող են առարկել , որ նույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է.

3. Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները:

Սակայն ուշադրություն դարձրեք, որ Վանաձորի և Գյումրիի ավագանու նիստերին վերաբերող 64 հոդվածի 3-րդ կետի պահանջը ձևակերպված է ՛՛Ավագանու նիստն իրավազոր է՛՛ նախաբանով , իսկ ընդհանուր , անհասցե 16-րդ հոդվածի 3-րդ կետի նախաբանը ևս ասում է ՛՛Համայնքի ավագանու նիստն իրավազոր է՛:

Բացի այդ, ՏԻՄ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է, որ ՛՛ Համայնքի ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք՛՛:

Հետևաբար , ՏԻՄ օրենքի 16-րդ հոդվածը չի կարող վերաբերել Վանաձորի և Գյումրու ավագանիներին, քանի որ այդ համայնքներում համայնքի ղեկավարն ավագանու անդամ է և ունի քվեարկելու իրավունք:

 Եթե անգամ ՍԴ-ն որոշում կայացնի…

Եթե ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությունը ՀՀ Սահմանադրության հոդված 169-ի 2-րդ կետի հիման վրա կարողանա հավաքել պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը կամ առնվազն 21 պատգամավորի ստորագրություն և վարույթ ընդունելուց հետո Սահմանադրական դատարանն անգամ որոշում կայացնի, որ ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի երկու դրույթները հակասահմանադրական են , և Ազգային Ժողովը, հենվելով Սահմանադրական դատարանի որոշման կամ եզրակացության վրա, փոփոխի դրանք, ապա միևնույն է , դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ Վանաձորի ավագանու որոշումների վրա:

Փաստացի, ՀՀ Սահմանադրության 73 հոդվածը սահմանում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է:

Բանն այն է, որ 2017 թվականին Վանաձորի ավագանին ընդունել է 15 անհատական ակտեր, որոնց չեղյալ հայտարարելու դեպքում կվատթարանա բազմաթիվ անձանց իրավական վիճակը:

Հետևաբար, եթե Ազգային ժողովի կողմից ընդունվի ՏԻՄ օրենքի որոշ դրույթների փոփոխություն, ապա դրանք կվերաբերեն արդեն Վանաձորի ավագանու աշնանային նստաշրջանին և նորովի կհիմնավորվի ավագանու նիստերի իրավազորությունը:


Խմբագրական
________________________________________

Armweeklynews.am [04.05.2017]
Խորհրդատվություն ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությանը ՍԴ-ի ելքի ու մուտքի մասին
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Ցեղասպան Թալեաթի հիշատակը Ստամբուլում պետական միջոցներով է փառաբանվում [27.03.2017]
Հեյ, ո՞վ կա առողջապահության նախարարությունում .. [26.04.2017]
2017 ապրիլի 24 - Մեր հայրենիքը գայլի երախում է [26.04.2017 ]
Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում [22.04.2017]
Քրդացած Արևմտյան Հայաստանին նաև թուրքմենացման վտանգ է սպառնում [22.04.2017]
Լավ կլինի, եթե ընտանիքի բոլոր անդամներն առաջնորդվեն Սերժ Սարգսյանի տեսակետով [20.04.2017 ]
Զատիկ - Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը [15.04.2017 ]
ՌԱԿ Գերագոյն խորհուրդի եւ Կեդրոնական վարչութեան Միացեալ Յայտարարութիւնը [12.04.2017]
Սիրիան այն տարածքը չէ, որի համար երկու գերտերություն բախվեն [10.04.2017]
ԹՐՔԱԾԻՆ ՀԱՅԵՐ, ԹԷ ՀԱՅԱԾԻՆ ԹՈՒՐՔԵՐ [04.03.2017]
ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՄՏՔԵՐ ՄԻԱՀԵԾԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ [07.04.2017]
Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները [07.04.2017]
Ժառանգությունը և դրա ընդունման ընթացակարգը [03.04.2017]
Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ [17.03.2017]