Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Եթե ձերբակալել են Ռեզա Զառռաբին, ուրեմն պետք է ձերբակալեին նաև Իլհամ Ալիևին  

ԱՄՆ-ում 2016 թվականի մարտի 17-ին ձերբակալվեց իրանական ծագումով Թուրքիայի օլիգարխ Ռեզա Զառռաբը (Reza Zarrab), ով ներկայումս նստած է Նյու Յորքի բանտում և սպասում է դատավարության:

Զառռաբին մեղադրում են Իրանի և Թուրքիայի միջև նավթի և գազի մատակարարման դիմաց վճարը ոսկով փոխարինելու և այն Թուրքիայից Իրան տեղափոխելու համար:

Անկախ նրանից, թե ներկայումս ինչ են գրում լրատվամիջոցներն այս գործի և մեղադրանքի մասին, Armweeklynews կայքը տոննաներով ոսկու ՛՛տարածաշրջանային արկածներին՛՛ անդրադարձել է դեռևս 2012 թվականին:

  Եթե ձերբակալել են Ռեզա Զառռաբին, ուրեմն պետք է ձերբակալեին նաև Իլհամ Ալիևին:

22 հոկտեմբերի 2012 թվական , Armweeklynews) - Համաձայն Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալների, Թուրքիայի և Իրանի միջև նավթի , գազի և նավթամթերքների արտաքին առևտրի ծավալները 2012թ-ի առաջին կիսամյակում կազմել են 4 մլրդ 35 մլն դոլար:Թուրքիան 2012թ-ի մարտից դադարել էր օգտագործել Իրանի հետ SWIFT դրամական փոխանցումների համակարգը և վճարումը կատարում էր ոսկու ձուլակտորներով: 2012թ-ի մայիս, հունիս, օգոստոս ամիսներին Թուրքիան նավթամթերքների դիմաց Իրանին է փոխանցել 60 տոննա ոսկի:

Գործարքը կատարվում էր հետևյալ կերպ. Թուրքական Հալք բանկում կուտակվում են ֆինանսական միջոցները , բանկն այն վերածում է ոսկու ձուլակտորների և փոխադրում Իրան , այն հանձնելով Իրանի Կենտրոնական բանկին:

Սակայն 2012թ-ին երկրորդ կիսամյակում Թուրքիան դադարեցրեց Իրանից գնված գազի դիմաց ոսկու քանակի ուղիղ տեղափոխումը Իրան: Թուրքիան ընտրել էր Աբու Դաբին , որտեղ էլ «միջնորդ» բակային համակարգի միջոցով սեպտեմբեր ամսին կատարվել է 12 տոննա ոսկու քանակի հանձնում Իրանին: Սակայն Թուրքիայից Անբու Դաբի տեղափոխվող ոսկու քանակական կտրուկ աճը և Իրանի ակտիվությունն այդ երկրի շուկայում չեն վրիպել ԱՄՆ-ի «աչքից»:

Թուրքիան զգալով իր հիմնական դաշնակցի կակածները, գտել է այլ ճանապարհ Իրանի գազի դիմաց վաճարում կատարելու համար: Այժմ Թուրքիայի Հալք բանկը դոլարային փոխանցում է կատարում Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամին (SOFAZ), որն էլ իր հերթին Լոնդոնի բորսայից գնում է ոսկի և այն տեղափոխվում Իրան:

Թուրքիայի պատվերով և վճարով Ադրբեջանի նավթային հիմանադրամն անցյալ շաբաթ Լոնդոնի թանկարժեք մետաղների բիրժայից գնել է 10 տոննա ոսկի, որը փոխադարձ համաձայնությամբ ժամանակավորապես պահվում է «ՋՓՄորգան» (JP Morgan) բանկի պահոցներում, Ադրբեջան, այնուհետ` Իրան տեղափոխելու նպատակով:

Տեղափոխումը կիրականացվի Թուրքիայի և Իրանի միջև հոկտեմբեր ամսվա դիմաց գազի մատակարարման ծավալների հաշվարկների և ճշտումներից հետո, երբ Ադրբեջանը նաև որոշում կկայացնի ոսկու այդ քանակը մաքսային վճարից ազատելու մասին: Թուրքիայի , Ադրբեջանի և Իրանի միջև Թուրքիա մատակարարվող գազի դիմաց ոսկու բազմաքայլ «կոմբինացիայի» վերաբերյալ համաձայնությունը կայացել էր Բաքվում վարչապետ Էրդողանի և նախագահ Ահմադինեժադի միջև:

Որպեսզի Իրանի հասնելիք «թուրքական» ոսկին ներմուծման ժամանակ հարկման չենթարկվի և մաքսային արժեք չգանձվի, Ադրբեջանի կառավարությունը հոկտեմբերի 22-ին իր թիվ 238 և 239 որոշումներով` մաքսային վճարից ազատել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից ներմուծվող ոսկու քանակը:

Էդիկ Հովսեփյան

________________________________________

Armweeklynews.am [05.05.2017]
Եթե ձերբակալել են Ռեզա Զառռաբին, ուրեմն պետք է ձերբակալեին նաև Իլհամ Ալիևին
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ-Հայերս արդեն ուժասպառ ենք եղել այս աշխարհի կեղծ բարեպաշտությունից [05.05.2017]
Խորհրդատվություն ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությանը ՍԴ-ի ելքի ու մուտքի մասին [04.05.2017]
Ցեղասպան Թալեաթի հիշատակը Ստամբուլում պետական միջոցներով է փառաբանվում [27.04.2017]
Հեյ, ո՞վ կա առողջապահության նախարարությունում .. [26.04.2017]
2017 ապրիլի 24 - Մեր հայրենիքը գայլի երախում է [26.04.2017 ]
Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում [22.04.2017]
Քրդացած Արևմտյան Հայաստանին նաև թուրքմենացման վտանգ է սպառնում [22.04.2017]
Լավ կլինի, եթե ընտանիքի բոլոր անդամներն առաջնորդվեն Սերժ Սարգսյանի տեսակետով [20.04.2017 ]
Զատիկ - Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը [15.04.2017 ]
ՌԱԿ Գերագոյն խորհուրդի եւ Կեդրոնական վարչութեան Միացեալ Յայտարարութիւնը [12.04.2017]
Սիրիան այն տարածքը չէ, որի համար երկու գերտերություն բախվեն [10.04.2017]
ԹՐՔԱԾԻՆ ՀԱՅԵՐ, ԹԷ ՀԱՅԱԾԻՆ ԹՈՒՐՔԵՐ [04.03.2017]
ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՄՏՔԵՐ ՄԻԱՀԵԾԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ [07.04.2017]
Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները [07.04.2017]