Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Վանաձոր-Լոս Անջելոս համագործակցության նոր կամուրջ  

Օրերս ԱՄՆ Լոս Անջելոս քաղաքից Վանաձոր էր ժամանել սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ , բարերար, վաստակաշատ մանկավարժ, ՌԱԿ Կենտրոնական վարչության և Գերագույն խորհրդի անդամ Վարդգես Գուրույանը: Սա նրա երկրորդ այցն էր Վանաձոր:


Առաջին այցը 2015 թվականին մեկօրյա էր՝ ճանաչողական , թեև այդ այցի արդյունքներով էլ իրականացվեցին և ֆինանսավորվեցին մի քանի բարեգործական ծրագրեր և ձևավորվեցին այն աշխատանքային թիմերը այստեղ ՝ Վանաձորում, և այնտեղ ՝ Լոս Անջելոսում, ովքեր հետևողականորեն , ծրագիր առ ծրագիր պետք է փորձեն համագործակցության նոր կամուրջ ստեղծել Վանաձորի և Լոս Անջելոսի միջև:

Երկրորդ այցը գործնական էր և Վանաձորում հիմնված ու արդեն գործող ՛՛Քառաչափ Հայացք՛՛ բարեգործական հիմնադրամին կից ստեղծված (որի հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև Վարդգես Գուրույանը) մարզա-մշակութային միավորների , առցանց մեդիա կենտրոնի հետագա գործունեության նախանշումն ու նոր գաղափաների տեր երիտասարդ անհատների հետ ծանոթությունն էր:

Այցի ընթացքում Լոռու մարզի Լեռնապատի միջնակարգ դպրոցին, ուր գործում է նաև հիմնադրամին կից Արշավականների ակումբը, տրամադրվեցին նոր արշավական և կրթական հագուստներ , նախանշվեցին դպրոցի և համայնքի հետ հնարավոր համագործակցության ուղիները:

  Վարդգես Գուրույանը և հիմնադրամի ղեկավարությունն այցելեցին նաև Տարոն -4 թաղամասում հիմնադրամին կից նորաստեղծ Երեխաների էսթետիկական դաստիարակության կենտրոն, հանդիպեցին երեխաների և ծնողների հետ:

Այցի ընթացքում կայացան հանդիպումներ նաև երիտասարդ և ակտիվ գործունեություն իրականացնող անհատների հետ՝ ավագանու անդամ, գրողներ, մանկավարժներ…: Այս հանդիպումների արդյունքում որոշվեց հիմնադրամին կից ստեղծել Հովհաննես Թումանյանի անվան մշակութային միություն, որպեսզի հավաքական ուժերով հնարավոր լինի աջակցել և աշխուժացնել մշակութային կյանքը Վանաձորում:

Սակայն այցի ամենակարևոր պայմանավորվածություններից մեկը կայացավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, ով հյուրընկալել էր Վարդգես Գուրույանին՝ նրա խնդրանքով: Լոս Անջելոսում Գուրույանների գերդաստանը տեղեկացել էր , որ 2017 թվականի ամռանը նախապատրաստվում է դրամահավաք մարաթոն, որի ընթացքում հանգանակված միջոցները կուղղվեն Վանաձորին: Վարդգես Գուրույանը իր և իր գերդաստանի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել Լոս Անջելեսում կազմակերպվելիք դրամահավաքի կազմակերպչական աշխատանքներին և նաև քարոզչություն իրականացնել այդ ուղղությամբ:

Վարդգես Գուրույանը երկար տարիներ գլխավորել է Լոս Անջելոսի Արշակ Տիգրանյան ազգային վարժարանը և այսօր նրա սաները հաջողակ գործարարներ ու տարբեր ոլորտներում ազդեցիկ դիրք ունեցող անհատներ են:

Պայմանավորվեցին, որ Լոս Անջելոս այցի ընթացքում Վանաձորի քաղաքապետն անպայման հյուր լինի Գուրույանների գերդաստանում Նոր Հոլիվուդում:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր հերթին հավաստիացրեց, որ քաղաքապետարանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել նոր ձևավորվող միությանը և կարևորեց քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և կրթության բաժնի հետ նոր միության սերտ համագործակցությանը:

Տեղեկացնենք նաև, որ Լոռու մարզ էր ժամանել նաև Լոս Անջելոսում հայտնի ակնավիրաբույժ Հրաչ Վարդգեսի Գուրույանը, ով ծանոթացավ Սպիտակի հիվանդանոցի ակնաբուժական նոր բաժանմունքին: Ցավոք, ժամանակի սղության պատճառով Հրաչ Գուրույանը չկարողացավ այցելել Վանաձոր , սակայն խոստացավ հաջորդ այցի ժամանակ անպայման լինել Վանաձորում և փորձել աջակից լինել մի շարք նախաձեռնությունների:


Իրինա Սարիբեկյան


________________________________________

Armweeklynews.am [20.05.2017]
Վանաձոր-Լոս Անջելոս համագործակցության նոր կամուրջ
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
ՎԵՐԱԴԱՐՁ դեպի մեր հայրենիք կամ ՎԵՐԱԴԱՐՁ մեր աքսորից [17.05.2017 ]
Ռաբբին և խոզի միսը , ինչպես Ադրբեջանը և հանդուրժողականությունը [11.05.2017]
Վստահենք միայն մեր բնազդին. C-400 համակարգերը կվաճառվեն Թուրքիային և Ադրբեջանին [07.05.2017]
Աղտոտման վտանգի տակ են Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը [06.05.2017]
Եթե ձերբակալել են Ռեզա Զառռաբին, ուրեմն պետք է ձերբակալեին նաև Իլհամ Ալիևին [06.05.2017]
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ-Հայերս արդեն ուժասպառ ենք եղել այս աշխարհի կեղծ բարեպաշտությունից [05.05.2017]
Խորհրդատվություն ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությանը ՍԴ-ի ելքի ու մուտքի մասին [04.05.2017]
Ցեղասպան Թալեաթի հիշատակը Ստամբուլում պետական միջոցներով է փառաբանվում [27.04.2017]
Հեյ, ո՞վ կա առողջապահության նախարարությունում .. [26.04.2017]
2017 ապրիլի 24 - Մեր հայրենիքը գայլի երախում է [26.04.2017 ]
Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում [22.04.2017]
Քրդացած Արևմտյան Հայաստանին նաև թուրքմենացման վտանգ է սպառնում [22.04.2017]
Լավ կլինի, եթե ընտանիքի բոլոր անդամներն առաջնորդվեն Սերժ Սարգսյանի տեսակետով [20.04.2017 ]
Զատիկ - Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը [15.04.2017 ]
ՌԱԿ Գերագոյն խորհուրդի եւ Կեդրոնական վարչութեան Միացեալ Յայտարարութիւնը [12.04.2017]