Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Դոնալդ Թրամփ. հայերի ծեծ Վաշինգտոնում, հայ երգի ունկնդրում Երուսաղեմում  

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Վաշինգտոնում, Թուրքիայի դեսպանատան առջև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցները հարձակման ենթարկվեցին Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելլենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից։

Ցուցարարները դաժան ծեծի ենթարկվեցին և դեռևս նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ԱՄՆ օրենքներով: Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ԱՄՆ էր մեկնել նախագահ Թրամփի հետ հանդիպման նպատակով և շուրջ 22 րոպե տևած հանդիպումից հետո երևի որոշել էր իր բարկությունը ՛՛թափել՛՛ հայ, ասորի և քուրդ ցուցարարների վրա:

 Ամեն դեպքում մեղքի իր բաժինն ունի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, քանի որ իր հյուրն է այդպիսի բարբարոսական պահվածք դրսևորել հյուրընկալ երկրում: Նշանակում է Էրդողանն իրեն զգացել է ինչպես ՛՛սեփական տանը՛՛:

Եվ ահա, օրեր անց, ավելի ստույգ՝ մայիսի 22-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը, Իսրայել կատարած պաշտոնական այցի ընթացքում, Երուսաղեմի Սրբ. Հարություն տաճարում ունկնդրել են հայկական երգչախմբի կատարումները: Նախագահական զույգը նաև կարճատև զրույց է ունեցել հոգևորականների հետ:

Եթե Թրամփ զույգի համար հաճելի էր հայկական երգչախմբի կատարումը, ուրեմն պետք է նաև մտահոգիչ լիներ նաև ԱՄՆ մայրաքաղաքում ծեծված հայ ցուցարարի օգնության և ըմբոստության կանչերը:


________________________________________

Armweeklynews.am [22.05.2017]
Դոնալդ Թրամփ. հայերի ծեծ Վաշինգտոնում, հայ երգի ունկնդրում Երուսաղեմում
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Վանաձոր-Լոս Անջելոս համագործակցության նոր կամուրջ [20.05.2017]
ՎԵՐԱԴԱՐՁ դեպի մեր հայրենիք կամ ՎԵՐԱԴԱՐՁ մեր աքսորից [17.05.2017 ]
Ռաբբին և խոզի միսը , ինչպես Ադրբեջանը և հանդուրժողականությունը [11.05.2017]
Վստահենք միայն մեր բնազդին. C-400 համակարգերը կվաճառվեն Թուրքիային և Ադրբեջանին [07.05.2017]
Աղտոտման վտանգի տակ են Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը [06.05.2017]
Եթե ձերբակալել են Ռեզա Զառռաբին, ուրեմն պետք է ձերբակալեին նաև Իլհամ Ալիևին [06.05.2017]
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ-Հայերս արդեն ուժասպառ ենք եղել այս աշխարհի կեղծ բարեպաշտությունից [05.05.2017]
Խորհրդատվություն ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությանը ՍԴ-ի ելքի ու մուտքի մասին [04.05.2017]
Ցեղասպան Թալեաթի հիշատակը Ստամբուլում պետական միջոցներով է փառաբանվում [27.04.2017]
Հեյ, ո՞վ կա առողջապահության նախարարությունում .. [26.04.2017]
2017 ապրիլի 24 - Մեր հայրենիքը գայլի երախում է [26.04.2017 ]
Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում [22.04.2017]
Քրդացած Արևմտյան Հայաստանին նաև թուրքմենացման վտանգ է սպառնում [22.04.2017]
Լավ կլինի, եթե ընտանիքի բոլոր անդամներն առաջնորդվեն Սերժ Սարգսյանի տեսակետով [20.04.2017 ]
Զատիկ - Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը [15.04.2017 ]