Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Փոշի ազգից դեպի ազգ-բանակ, չաչարաց ճանապարհը  

Տարեց տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթների և ուղերձների ոճն ու բովանդակությունը սկսում է նմանվել առաջնորդի խոսքի:

Նույնիսկ ընդդիմությունը չի կարող այժմ ասել առավել բնութագրիչ քննադատական խոսքեր մեր ներկայի և առավել հստակ ու հուսադրող խոսքեր՝ մեր ապագայի մասին: Կամ նախագահի PR ՛՛գրիչներն՛՛ են փոխվել, կամ նախագահը վերջապես հասկացել է , որ իր անձով և խոսքով պետք է օրինակ ծառայի նրանց համար , ովքեր տարիներ շարունակ իրենց էլիտա են համարում, սակայն սովորական հարստացած վաշխառուներ ու պետական պաշտոնների առ ու վաճառքի կոմիվոյաժորներ են:

Կապրենք , կտեսնենք: Իսկ առայժմ էլիտայի համար չգրված օրենք .որքան բարձր դիրք, այնքան բարձր գին՝ դոլարով:

Որքան բարձր դիրք, այնքան շոշափելի անձեռնամխելիություն ՝ այժմ , և հետո՝ դոլարով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողերձը 6-րդ գումարման Ազգային ժողովին իրապես երկրի ղեկավարի և առաջնորդի ուղենիշային հստակ ելույթ էր: Սակայն ովքե՞ր էին ունկնդրողները: Նրանք ովքեր հիմա էլ պատրաստվում են ՛՛հին շորերով նոր տանգո պարել՛՛:

Ունենք նոր Սահմադրություն, նոր կառավարման համակարգ, սակայն …նույն մարդիկ, ովքեր երկար տարիներ եղել են մեր երկրի կառավարման վերին օղակներով և նրանց ՛՛շնորհիվ է՛՛, որ այսօր Սերժ Սարգսյանը ստիպված է տալ անդունդից դուրս գալու բանաձևը:

Իր ելույթում նախագահն ասել է.՛՛ Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա. սա է ցանկալի հաջողության բանաձևը՛՛: Հետաքրքիր է, արդյո՞ք նախագահը վստահ է, որ նրանք , ովքեր լսեցին բանաձևի մասին, հասկացան, որ խոսքը հենց իրենց է ուղղված: Չէ որ այդ կարգի և անգամ ավելի խիստ բնորոշմամբ, խոսքեր ու ուղերձներ էլի են լսել:

Հետաքրիր է, Սերժ Սարգսյանը չի հոգնե՞լ մշտական, անփոփոխ ունկնդիրներից.. ծով համբերություն է պետք և նախագահին, և հասարակ քաղաքացիներին, որ ևս մի հինգ տարի տեսնել նույն դեմքերն ու նույն ՛՛թայֆաները՛՛ Ազգային ժողովում: Ունենք նոր Սահմանադրություն, նոր զարգացման ուղենիշներ նախագահի կողմից, նոր կառավարման համակարգ, սակայն՝ ՛՛հին դիմքեր՛՛:

  HANNIBAL ANTE PORTAS!

«Արդյոք Հայաստանում և Սփյուռքում այսօր գիտակցում են , թե ինչ մարտահրավերներ են կանգնած մեր առջև և արդյոք դասեր քաղել ենք մեր անցյալից… Վստահ չենք, սակայն հույս ունենք… Թշնամին մեր դարպասների մոտ է և արդյոք կարող ենք միասնական բռունցք դառնալ»,-այս հռետորական հարցերն էր նա իր ելույթում առաջ քաշել և այդ առիթով հոդվածներից մեկում հիշատակել Վահան Թեքեյանի « Փոշի-ազգ» բանաստեղծության խորհրդանշական տողերը:

Ոչինչ չի փոխվել ոչ Վահան Թեքեյանի ժամանակից, ոչ էլ՝ Երվանդ Ազատյանի 2013-ի այն մտքից հետո, որ « հակառակ Թեքեյանի լավատեսությանը, հայերս թերեւս մնում ենք փոշի-ազգ մեր ինքնակործան չափերի հասնող ներքին, երկպառակտչական վեճերի պատճառով»:

Կդառնաք արդյոք ազգ-բանակ, ազատվելով Թեքեյանական փոշի-ազգ բարդույթից:

Տա Աստված:

Էդիկ Հովսեփյան

________________________________________

Armweeklynews.am [02.06.2017]
Փոշի ազգից դեպի ազգ-բանակ, չաչարաց ճանապարհը
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Դոնալդ Թրամփ. հայերի ծեծ Վաշինգտոնում, հայ երգի ունկնդրում Երուսաղեմում [22.05.2017 ]
Վանաձոր-Լոս Անջելոս համագործակցության նոր կամուրջ [20.05.2017]
ՎԵՐԱԴԱՐՁ դեպի մեր հայրենիք կամ ՎԵՐԱԴԱՐՁ մեր աքսորից [17.05.2017 ]
Ռաբբին և խոզի միսը , ինչպես Ադրբեջանը և հանդուրժողականությունը [11.05.2017]
Վստահենք միայն մեր բնազդին. C-400 համակարգերը կվաճառվեն Թուրքիային և Ադրբեջանին [07.05.2017]
Աղտոտման վտանգի տակ են Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը [06.05.2017]
Եթե ձերբակալել են Ռեզա Զառռաբին, ուրեմն պետք է ձերբակալեին նաև Իլհամ Ալիևին [06.05.2017]
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ-Հայերս արդեն ուժասպառ ենք եղել այս աշխարհի կեղծ բարեպաշտությունից [05.05.2017]
Խորհրդատվություն ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությանը ՍԴ-ի ելքի ու մուտքի մասին [04.05.2017]
Ցեղասպան Թալեաթի հիշատակը Ստամբուլում պետական միջոցներով է փառաբանվում [27.04.2017]
Հեյ, ո՞վ կա առողջապահության նախարարությունում .. [26.04.2017]
2017 ապրիլի 24 - Մեր հայրենիքը գայլի երախում է [26.04.2017 ]
Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում [22.04.2017]
Քրդացած Արևմտյան Հայաստանին նաև թուրքմենացման վտանգ է սպառնում [22.04.2017]
Լավ կլինի, եթե ընտանիքի բոլոր անդամներն առաջնորդվեն Սերժ Սարգսյանի տեսակետով [20.04.2017 ]