Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Փոշի ազգից դեպի ազգ-բանակ, չա(ր)չարաց ճանապարհը  

ՀՀ Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ներկայացնելով «ազգ-բանակ» հայեցակարգը, այն բնութագրել է այսպես.«Տարածաշրջանում այսօր տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձությունները և հայկական երկու պետությունների առջև ծառացած ռազմական բնույթի սպառնալիքները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում Հայաստանի անվտանգային միջավայրը և զինված ուժերի առջև դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների: Ուստի մենք պարտավոր ենք հզորացնել և զարգացնել մեր զինված ուժերի պաշտպանական կարողությունները, տնտեսական ու ժողովրդագրական ներուժից առաջանցիկ կամ առնվազն այդ ներուժի առավելագույն չափով»:

«Ազգ-բանակ» հայեցակարգի էության, գաղափարական առանցքների և նպատակների հասանելիության մասին Armweeklynews կայքը զրուցել է սփյուռքահայ հայտնի քաղաքական , հասարակական գործիչ տիայր Երվանդ Ազատյանի հետ:

2016 թվականի Երևանում ապրիլի 19-ից 21-ը կայացած Ռամկավար Ազատական կուսակցության Վերականգնումի և Միության Մարմնի երկրորդ հավաքի ընթացքին ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի նորացված ագրեսիվ նկրտումները լավագույնս խորհրդանշական բնորոշել էր տիայր Երվանդ Ազատյանը, մեջբերելով հռոմեացի սենատոր Ցիցերոնի հանրահայտ խոսքը . «Հաննիբալը դարպասների մոտ է»:



HANNIBAL ANTE PORTAS!

«Արդյոք Հայաստանում և Սփյուռքում այսօր գիտակցում են , թե ինչ մարտահրավերներ են կանգնած մեր առջև և արդյոք դասեր քաղել ենք մեր անցյալից… Վստահ չենք, սակայն հույս ունենք… Թշնամին մեր դարպասների մոտ է և արդյոք կարող ենք միասնական բռունցք դառնալ»,-այս հռետորական հարցերն էր նա իր ելույթում առաջ քաշել և այդ առիթով հոդվածներից մեկում հիշատակել Վահան Թեքեյանի « Փոշի-ազգ» բանաստեղծության խորհրդանշական տողերը:

Ոչինչ չի փոխվել ոչ Վահան Թեքեյանի ժամանակից, ոչ էլ՝ Երվանդ Ազատյանի 2013-ի այն մտքից հետո, որ « հակառակ Թեքեյանի լավատեսությանը, հայերս թերեւս մնում ենք փոշի-ազգ մեր ինքնակործան չափերի հասնող ներքին, երկպառակտչական վեճերի պատճառով»:

Կդառնանք արդյոք ազգ-բանակ, ազատվելով Թեքեյանական փոշի-ազգ բարդույթից:

Տա Աստված:

Էդիկ Հովսեփյան
________________________________________

Armweeklynews.am [02.06.2017]
Փոշի ազգից դեպի ազգ-բանակ, չա(ր)չարաց ճանապարհը
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Ազնվություն +պրոֆեսիոնալիզմ –կոռուպցիա = հին շորերով՝ նոր տանգո [26.05.2017 ]
Դոնալդ Թրամփ. հայերի ծեծ Վաշինգտոնում, հայ երգի ունկնդրում Երուսաղեմում [22.05.2017 ]
Վանաձոր-Լոս Անջելոս համագործակցության նոր կամուրջ [20.05.2017]
ՎԵՐԱԴԱՐՁ դեպի մեր հայրենիք կամ ՎԵՐԱԴԱՐՁ մեր աքսորից [17.05.2017 ]
Ռաբբին և խոզի միսը , ինչպես Ադրբեջանը և հանդուրժողականությունը [11.05.2017]
Վստահենք միայն մեր բնազդին. C-400 համակարգերը կվաճառվեն Թուրքիային և Ադրբեջանին [07.05.2017]
Աղտոտման վտանգի տակ են Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը [06.05.2017]
Եթե ձերբակալել են Ռեզա Զառռաբին, ուրեմն պետք է ձերբակալեին նաև Իլհամ Ալիևին [06.05.2017]
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ-Հայերս արդեն ուժասպառ ենք եղել այս աշխարհի կեղծ բարեպաշտությունից [05.05.2017]
Խորհրդատվություն ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությանը ՍԴ-ի ելքի ու մուտքի մասին [04.05.2017]
Ցեղասպան Թալեաթի հիշատակը Ստամբուլում պետական միջոցներով է փառաբանվում [27.04.2017]
Հեյ, ո՞վ կա առողջապահության նախարարությունում .. [26.04.2017]
2017 ապրիլի 24 - Մեր հայրենիքը գայլի երախում է [26.04.2017 ]
Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում [22.04.2017]
Քրդացած Արևմտյան Հայաստանին նաև թուրքմենացման վտանգ է սպառնում [22.04.2017]