Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Թուրքիայի վարչապետի ընտանիքը 140 միլիոն դոլարի հարստություն ունի արտերկրում  

  Անցյալ շաբաթ լուսաբանեցինք Թուրքիայի նախագահի ապօրինի հարստացումը՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավը որպես նվեր ստանալով մի ադրբեջանցի միլիարդատերից, իսկ այս շաբաթ կբացահայտենք Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որը, ինչպես պարզվում է, նույնքան կոռումպացված է, որքան իր շեֆը... Քրեյգ Շոուն և Զեյնաբ Սենթեքը, theblacksea.eu կայքում տեղադրված իրենց հոդվածում, Եվրոպական հետաքննական համագործակցության (ԵՀՀ) զեկույցի հիման վրա, բացահայտել են, որ Յըլդըրըմի ընտանիքին են պատկանում 140 միլիոն դոլար արժողությամբ նավեր և օտարերկրյա այլ ունեցվածք:

2009 թվականին, երբ Յըլդըրըմը Թուրքիայի տրանսպորտի և ծովագնացության նախարարն էր, Ստամբուլում կայացած խոշոր նավասեփականատերերի հավաքի ժամանակ ասել է. «Այսուհետև թուրքական ընկերություններին պատկանող բոլոր թուրքական նավերը, զբոսանավերը կամ ծովային նավերը, որոնք նավարկում են օտարերկրյա դրոշի ներքո, «կասկածանքի տակ կլինեն» կառավարության կողմից»: Յըլդըրըմը նավասեփականատերերին երեք ամիս ժամանակ է տվել փոխելու իրենց նավերի գրանցումը: Յըլդըրըմը հավելել է. «Հիմա նրանք ոչ մի արդարացում չեն ունենա: Եթե պնդեն թուրքական դրոշով չփոխարինելու վրա, մենք չենք տեսնի, որ [նրանք որևէ] բարի մտադրություն ունեն»: Նախարարը, ըստ երևույթին, ցանկանում էր խթանել ուժեղ, ազգային նավատորմի ստեղծումը, որը հարկեր կվճարեր Թուրքիային:

Զավեշտալի է, որ ելույթի ժամանակ Յըլդըրըմից մի քանի քայլ հեռու նստած էր նրա 30-ամյա որդին՝ Էրքամը, որը «սեփականատերն է առնվազն մեկ՝ «Սիթի» անունը կրող բեռնափոխադրանավի՝ գրանցված ընտանիքին պատկանող օֆշորային ընկերության միջոցով, Նիդեռլանդների Անթիլյան կղզիներում: Այս բեռնատարը նավարկում է ոչ թե թուրքական, այլ հոլանդական Կարիբյան կղզիների դրոշի տակ», ըստ ԵՀՀ-ի հետաքննողների:

Այդ ժամանակից ի վեր, հաղորդում է ԵՀՀ-ը, Յըլդըրըմի ընտանիքն ունեցել է օտարերկրյա դրոշով նավարկող 11 նավ «գաղտնի ընկերությունների ցանցում Մալթայում, Նիդեռլանդներում և Նիդեռլանդների Անթիլյան կղզիներում, մասնավորապես այժմ Կյուրասաոյում, և այլ նավեր Մարշալյան կղզիներում և Պանամայում»:

Բացի այդ, theblacksea.eu-ը պարզել է, որ «Յըլդըրըմի որդին, դուստրը, հորեղբայրը և զարմիկները ձեռք են բերել 2.5 միլիոն դոլար արժողությամբ յոթ անշարժ գույք Նիդեռլանդներում, որոնց բոլորի համար վճարել են կանխիկ գումարով:

Յըլդըրըմը նավատորմում իր կարիերան սկսել է 1994-ին, երբ ղեկավարում էր Ստամբուլ քաղաքին պատկանող Fast Ferries ընկերությունը (IDO): Սակայն, 2000 թվականին, երբ բացահայտումներից պարզվեց, որ նա պայմանագրով լաստանավերի ճաշարանների կառավարումը հանձնել է իր հորեղբորը՝ Յըլմազ Յըլդըրըմին, նա ազատվեց աշխատանքից, հայտնում են Շոուն և Սենթեքը:

Յըլմազը այն նույն հորեղբայրն է, որը 1998 թվականին Մալթայում գրանցել էր թուրքական Tulip Maritime Limited ընկերությունը: Յըլմազի գործընկերներն էին՝ «հայտնի նավատեր Սալիհ Զեքին Չաքիրը, որը կարճ ժամանակով աշխատանքի էր ընդունել Յըլդըրըմին, Ահմեդ Էրգունը, որը Էրդողանի խորհրդականն էր՝ Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ, նաև խորհրդարանի մի նախկին պատգամավոր ու բարձր ատյանի դատարանի դատավոր Աբբաս Գյոքչեն», ըստ Շոուի և Սենթեքի:

Black Sea-ն և ԵՀՀ-ն հաղորդում են, որ Յըլդըրըմի ընտանիքին պատկանող 11 նավերից վեցը, «որոնց արժեքը տատանվում 1.9-33 մլն եվրոյի սահմաններում, ըստ երևույթին, գնվել են առանց որևէ բանկային վարկի: Եթե այդպես է, ուրեմն հոլանդական գործարքում առկա են հսկայական դրամական միջոցների պաշարներ, չնայած թղթի վրա այն ցույց է տրված որպես անշահավետ բիզնես»:

2016 թ. հունիսի 9-ին, Էրդողանի կողմից Յիլդիրիմին վարչապետ նշանակելուց երկու շաբաթ անց, նա ձեռք է բերել չորս նոր նավային ընկերություններ, որոնք գրանցված են Մալթայում: Այդ ընկերությունների տնօրենը Յիլդիրիմի զարմիկն է՝ Սուլեյման Վուրալը: Այս ընկերություններից երկուսը, որոնց բիզնեսը կապված է Ստամբուլ քաղաքի հետ, ստեղծվել են 2015-ին, հորեղբայր Յըլմազի և նրա որդի Ռիֆաթ Էմրահ Էրինչի կողմից:

Յըլդըրըմի որդիուն՝ Էրքամին են պատկանում նաև խոշոր բիզնեսներ Նիդեռլանդներում, ներառյալ «ոչ մեծ սեփականություններ և թանկարժեք նավեր», ըստ Շոուի և Սենթեքի: ԵՀՀ-ն հաղորդում է, որ Յըլդըրըմի ընտանիքին պատկանող՝ Castillo Real Estate BV անվանումով ընկերությունը գտնվում է Նիդեռլանդների Ալմեր քաղաքում, որտեղ շենքերից մեկում տեղակայված է ատամնաբուժարան, որը պատկանում է Վարչապետի որդուն: Ատամնաբույժի հարևանությամբ գտնվում են ընտանիքին պատկանող երկու խոշոր ընկերությունների՝ Castillo Real Estate և Zealand Shipping գրասենյակները: Այս երկու շենքերից բացի, Castillo-ին են պատկանում չորս սեփականություններ Նիդեռլանդներում, Շունհովենում, երկու տուն Ուտրեխտում, կոշկակարի խանութ Հաագայում: Այս վեց սեփականությունները, որոնք գնահատվում են 2.16 մլն եվրո, բոլորն էլ վաճառվել են կանխիկ գումարով:

Ալմերում գտնվող յոթերորդ գույքն անձամբ գնել է Էրքամը՝ Zealand Shipping-ի մենեջերի համար:

Նիդեռլանդներում Յըլդըրըմի ընտանիքի խոշորագույն ակտիվները, 129.8 մլն դոլար արժողությամբ, ստեղծվել են 2007 թվականին, Էրքամի կողմից Zealand Shipping-ի անվան տակ մինչև 2014-ը, երբ այն գնել է Holland Investments Cooperatif UA-ը, որը ևս պատկանում է Էրքամին: Բացի այդ, Յիլդիրիմի ընտանիքին է պատկանում «Բարենդրեխտում գտնվող Q-Shipping BV-ի 30 տոկոսը: Այս բիզնեսում գործընկեր է Աբդուլվահիթ Շիմշեքը, մի թուրք գործարար, որը Յիլդիրիմների հետ միասին գրասենյակ ունի Ստամբուլում.... Q-shipping BV-ը և դրա դուստր ձեռնարկությունները ղեկավարում են 20 նավեր, որոնցից և ոչ մեկը չի նավարկում Թուրքիայի դրոշի տակ», ըստ Շոուի և Սենթեքի:

Մինչև անցյալ տարի, Նոր Զելանդիայի նավատորմին պատկանող տասը նավեր նավարկում էին նիդեռլանդական դրոշի տակ, որոնցից երկուսը վաճառվել էին «Kolin Group թուրքական կոնգլոմերատին, որը մոտ է Էրդողանի կառավարությանը», ըստ Շոուի և Սենթեքի: Ստորև, ըստ նրանց, ամփոփված է «Թուրքիայի վարչապետի ընտանիքի օտարերկրյա հարստությունը».

- 18 նավ (հոլանդական կոնգլոմերատներ՝ մասամբ կամ ամբողջությամբ սեփականացված).

- 1 նավ (Նիդեռլանդների Անթիլյան ընկերություն).

- 4 մալթական ընկերություններ.

- 7 սեփականություն Նիդեռլանդներում.

- 8 նավ Նիդեռլանդներում.

- 3 նավ Մալթայում.

Ընդամենը՝ 140 մլն դոլար արժողությամբ:

Շոուն և Սենթեքը եզրափակում են իրենց հոդվածը, նշելով, որ «Թուրքիայի սահմանադրական հանրաքվեից հետո, որը նախագահ Էրդողանին իրավունք է տալիս վերացնել վարչապետի պաշտոնը երկու տարվա ընթացքում, Յըլդըրըմի պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավարտին: Բայց, քանի որ գրեթե 20 տարի «նա իր բիզնեսները փոխանցել է իր զավակներին», նրանք շատ փափուկ բարձ են ստեղծել նրա հաջող վայրէջքի համար՝ քաղաքականությունից վերջնականապես հեռանալուց հետո...»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
___________________________________

Armweeklynews.am [08.06.2017]
Թուրքիայի վարչապետի ընտանիքը 140 միլիոն դոլարի հարստություն ունի արտերկրում
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Փոշի ազգից դեպի ազգ-բանակ, չա(ր)չարաց ճանապարհը [02.06.2017]
Ազնվություն +պրոֆեսիոնալիզմ –կոռուպցիա = հին շորերով՝ նոր տանգո [26.05.2017 ]
Դոնալդ Թրամփ. հայերի ծեծ Վաշինգտոնում, հայ երգի ունկնդրում Երուսաղեմում [22.05.2017 ]
Վանաձոր-Լոս Անջելոս համագործակցության նոր կամուրջ [20.05.2017]
ՎԵՐԱԴԱՐՁ դեպի մեր հայրենիք կամ ՎԵՐԱԴԱՐՁ մեր աքսորից [17.05.2017 ]
Ռաբբին և խոզի միսը , ինչպես Ադրբեջանը և հանդուրժողականությունը [11.05.2017]
Վստահենք միայն մեր բնազդին. C-400 համակարգերը կվաճառվեն Թուրքիային և Ադրբեջանին [07.05.2017]
Աղտոտման վտանգի տակ են Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը [06.05.2017]
Եթե ձերբակալել են Ռեզա Զառռաբին, ուրեմն պետք է ձերբակալեին նաև Իլհամ Ալիևին [06.05.2017]
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ-Հայերս արդեն ուժասպառ ենք եղել այս աշխարհի կեղծ բարեպաշտությունից [05.05.2017]
Խորհրդատվություն ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությանը ՍԴ-ի ելքի ու մուտքի մասին [04.05.2017]
Ցեղասպան Թալեաթի հիշատակը Ստամբուլում պետական միջոցներով է փառաբանվում [27.04.2017]
Հեյ, ո՞վ կա առողջապահության նախարարությունում .. [26.04.2017]
2017 ապրիլի 24 - Մեր հայրենիքը գայլի երախում է [26.04.2017 ]
Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում [22.04.2017]