Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Սերժ Սարգսյանը և Քաթարի Էմիրը տղամարդկային համաձայնություն ունեն  

Հայաստանի արտաքին քաղաքականությունն անկանխատեսելի կարելի է համարել , և ոչ այնքան մեր մեղքով:

Մեր արտաքին քաղաքականությունը նման է մեր երկրի ճանապարհներին. ամեն պահի կարող է նոր խորը փոս հանդիպել և պետք է կարողանալ այն շրջանցել , առանց վնասելու մեքենան:

Մերձավոր Արևելքում մեծ ճգնաժամ է հասունացել և այն կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: Եթե մինչ օրս Քաթարի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական և տնտեսական հակամարտություն էր, կապված Իրան-Քաթար հարբերությունների հետ, ապա այսօրվանից այն նաև կրոնական արժանապատվության խնդիր է:

Արաբական մամուլը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները արգելելու են Քաթարի քաղաքացիներին Մեքքա այցելել ուխտագնացության նպատակով: Սա արդեն հակամարտության գագաթնակետն է: Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան , Քաթարը՝ մի կողմից, և Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը ԱՄՆ-ը ու էլի հինգ երկրներ՝ մյուս կողմից, հակամարտության նոր առանցք են ձևավորել և Մերձավոր Արևելքում արաբական դարակազմիկ ճգնաժամ է հասունանում:

Քաթարը, Հայաստանը և լռությունը:

Հիշեցենք, որ 2017 թվականի մայիսի 15-ին պաշտոնական այցով Քաթարի Պետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Քաթարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Սերժ Սարգսյանը Քաթարի Էմիրին քննարկման համար առաջարկվել են տարբեր ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրեր: Իսկ Քաթարը ներդրումների առումով մեծ ներուժ ունի:

Միայն Քաթարը կարող է այնքան ներդրում անել Հայաստանում, որ գերազանցի Ազգային ժողովի ընտրություններից առաջ բոլոր ՛՛հեքիաթասացների՛՛ խոստումները ՝ միլիարդավոր դոլարների արտաքին ներդրումների մասին:

Հայաստանը լռություն պետք է պահպանի Քաթարի շուրջ զարգացող ճգնաժամի պահին, քանի որ Քաթարի կողմից են նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցներից երկուսը և ռազմավարական հակառակորդներից մեկը:

Այս պահին լռությունը շահեկան է:

Սակայն կա նաև խոսուն լռություն արտաքին քաղաքականության մեջ: Քաթարին այսօր , քան երբևէ , տարբեր վարվելակերպով դաշնակիցներ են պետք աշխարհում: Ինչ որ տեղ անգամ Հայաստանի նման երկրի հարաբերական չեզոքությունը մեծ ծառայություն է Քաթարին:

Դրա դիմաց Քաթարից ներդրումներ Հայաստանում: Որքան շատ ու արագ, այնքան՝ լավ: Մենք մեր շահերին նայենք: Այս անգամ գերտերությունների խաղին չենք մասնակցելու որևէ կերպ:

Էդիկ Հովսեփյան


___________________________________

Armweeklynews.am [11.06.2017]
Սերժ Սարգսյանը և Քաթարի Էմիրը տղամարդկային համաձայնություն ունեն
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
Էդիկ Հովսեփյան
  ԼՐԱՀՈՍ  
Թուրքիայի վարչապետի ընտանիքը 140 միլիոն դոլարի հարստություն ունի արտերկրում [08.06.2017]
Փոշի ազգից դեպի ազգ-բանակ, չա(ր)չարաց ճանապարհը [02.06.2017]
Ազնվություն +պրոֆեսիոնալիզմ –կոռուպցիա = հին շորերով՝ նոր տանգո [26.05.2017 ]
Դոնալդ Թրամփ. հայերի ծեծ Վաշինգտոնում, հայ երգի ունկնդրում Երուսաղեմում [22.05.2017 ]
Վանաձոր-Լոս Անջելոս համագործակցության նոր կամուրջ [20.05.2017]
ՎԵՐԱԴԱՐՁ դեպի մեր հայրենիք կամ ՎԵՐԱԴԱՐՁ մեր աքսորից [17.05.2017 ]
Ռաբբին և խոզի միսը , ինչպես Ադրբեջանը և հանդուրժողականությունը [11.05.2017]
Վստահենք միայն մեր բնազդին. C-400 համակարգերը կվաճառվեն Թուրքիային և Ադրբեջանին [07.05.2017]
Աղտոտման վտանգի տակ են Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը [06.05.2017]
Եթե ձերբակալել են Ռեզա Զառռաբին, ուրեմն պետք է ձերբակալեին նաև Իլհամ Ալիևին [06.05.2017]
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ-Հայերս արդեն ուժասպառ ենք եղել այս աշխարհի կեղծ բարեպաշտությունից [05.05.2017]
Խորհրդատվություն ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությանը ՍԴ-ի ելքի ու մուտքի մասին [04.05.2017]
Ցեղասպան Թալեաթի հիշատակը Ստամբուլում պետական միջոցներով է փառաբանվում [27.04.2017]
Հեյ, ո՞վ կա առողջապահության նախարարությունում .. [26.04.2017]