Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Գեղեցիկ լոզունգներով հայրենիք չի կերտուիր  

Գեղեցիկ լոզունգներով հայրենիք չի կերտուիր

 ՌԱԿ-ում վերջին շրջանում ծավալվող ներկուսակցական հարցերի շուրջ «Առավոտը» հեռախոսազրույց է ունեցել ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրեանի հետ: Վերջինս 40 տարուց ավել կուսակցական կենսագրություն ունի, ՌԱԿ ղեկավար կազմում տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: Հարցազրույցի բովանդակությունն արեվմտահայերենով ներկայացնում է Armweeklynews.am կայքի համախմբագիր Վարդգես Գուրույանը, ԱՄՆ:

 - Պարոն Նազիրեան, անցած տարի Հայաստանում տեղի ունեցավ աշխարհասփյուռ ՌԱԿ պատգամավորական ժողով, որի ընթացքում ընտրվեց Գերագույն խորհուրդ: Կբացատրե՞ք, ինչ մարմին է դա:

- ՌԱԿ Գերագոյն խորհուրդը ծնունդ առաւ Հոկտեմբեր 2016-ի Երեւանի մէջ գումարուած Արտակարգ Ընդհանուր Պատգամաւորական Ժողովէն, որուն ներկայ էին Հայաստանի տարբեր շրջանակներէ 139 լիազօրուած պատգամաւորներ եւ սփիւռքի զանազան գաղութներէն՝ աւելի քան 30 ՌԱԿ –ի կառույցների ղեկավարներ, որի ընթացում որոշում կայացվեց կուսակցությունը դարձնել Հայաստանակենտրոն. ընտրվեցին ՌԱԿ Կենտրոնական վարչություն եւ Գերագույն Խորհուրդ։

- ՌԱԿ Գերագույն Խորհուրդը ՌԱԿ Կանոնագրում ընդգրկվա՞ծ է:

- Կուսակցութեան գերագոյն հեղինակութիւնը Ընդհանուր Պատգամաւորական Ժողովն է։ Այս ժողովը իրաւունքը ունի բարեփոխելու, պակսեցնելու կամ յաւելումներ կատարելու կուսակցութեան Կանոնագրին մէջ, ձայներու մեծամասնութեամբ։ ՌԱԿ Գերագոյն Խորհուրդը վաւերացուեցաւ այդ Պատգամաւորական Ժողովին՝ միաձայնութեամբ։ Հետեւաբար, «ՌԱԿ Գերագոյն Խորհուրդ»ը օրինաւոր եւ օրինական է, ամրագրուած է Հայաստանակեդրոն Ռամկավար Ազատական Ընդհանուր Պատգամաւորական Ժողովի կողմից եւ հաստատված ՀՀ Արդարադատության նախարարության կողմից։ Գերագոյն Խորհուրդը միացնող, կամրջող, համադրող եւ ընդհանուր քաղաքականութիւնը որոշող եւ գործունէութիւնները ծրագրող եւ դասաւորող մարմին է, որին մաս կը կազմեն ՌԱԿ ի Հայաստանի եւ սփիւռքի ղեկավարութիւնէն անդամներ։

 - Սփյուռքի որոշ անհատներ չեն ընդունում եւ չեն ցանկանում հաշվի նստել կուսակցության Գերագույն խորհուրդի հետ:

- Շատ ժամանակաւոր է այդ։ Մենք զիրենք ալ հրաւիրեցինք մաս կազմելու ՌԱԿ Գերագոյն Խորհուրդին, բայց անհասկնալի պատճառներով մերժեցին ժողովի մասնակցելուն , հակառակ որ ժողովներու տեղերն ու ժամանակները համաձայնուած էին։ Անձնական շահերից ելնելով վերջին օրերուն, չկրցան կամ չուզեցին հաշտութեան ժողովներուն մասնակցիլ։

 (Այլախոհների մասին)

- Ձեր այլախոհների խոսքերով`իրենք եկել են այն եզրակացության, որ ՀՀ-ում ՌԱԿ-ը չպետք է գոյություն ունենա որպես կուսակցություն`առկա 70 կուսակցությունների շարքում, այլ պետք է հետապնդի Արցախի եւ Ցեղասպանության միջազգային ճանաչումը:

- Անկեղծ ըլլալու համար, ես եւ բազմաթիւ կուսակցական ընկերներ զարմացանք այս անհասկնալի յայտարարութեան վրայ։ Կուսակցութեան մը գոյութեան հիմնական նպատակը երկրին իշխանութեան տիրանալն է որպէսզի իր դաւանած սկզբունքները գործադրէ այդ երկրին ժողովուրդին բարօրութեան համար։ Ինքզինք յարգող կուսակցութիւն մը այդ ուղղութեամբ կ՚աշխատի։ Մենք, որպէս Ռամկավար Ազատականներ, կը հաւատանք ռամկավարական եւ ազատական սկզբունքներուն։ Մեր նպատակը պէտք է ըլլայ Հայաստանի մէջ հիմնել ռամկավարական, ժողովրդավարական եւ ազատական, լիպերալ սկզբունքներու վրայ հիմնուած իշխանութիւն։

Սփիւռքի մէջ հայկական աւանդական կուսակցութիւնները չեն կրնար տեղւոյն կառավարութիւններուն, իշխանութիւններուն տիրանալ, եւ հետեւաբար չեն կրնար քաղաքական ամբողջական աշխատանք տանիլ։

Կրնանք մշակութային, մարզական, կրթական, պատանեկան, երիտասարդական եւ այլ տեսակի գործունէութիւններ ունենալ հայապահպանման պայքարին համար, ինչպէս նաեւ ցեղասպանութեան իրողութիւնն ու հայ դատի արդար լուծման երազը վառ պահել նոր սերունդին մէջ։ Անշուշտ պէտք չէ մոռնանք Ցեղասպանութեան ճանաչումի եւ մեր դատի եւ իրաւունքներու պահանջը հետապնդելու սրբազան պարտականութիւնը։

- Իսկ Արցախի միջազգային ճանաչումը:

- Արցախի հարցը մաս կը կազմէ Հայ Դատի ընդհանուր պատկերին։ Հողային ամբողջականութեան, բռնագրաւուած հողերու վերադարձին մաս կը կազմէ Արցախի հարցը։ Մենք պէտք է մեր քաղաքականութիւնը համադրենք Արցախի եւ հայրենի իշխանութիւններու քաղաքականութեան հետ եւ հոս աշխատանք տանինք այդ ուղղութեամբ։ Մեր, հայկական թերթերու մէջ Արցախի հարցին մասին գրելով չենք կրնար Արցախը ճանչցնել պետութիւններուն մօտ։ Շատ լուրջ, հետեւողական եւ քաղաքական լայնածաւալ աշխատանք կը պահանջէ այդ, որուն մասին շատ երկար պէտք է ծրագրել եւ խօսիլ։

ՌԱԿը առաջին կուսակցութիւններէն մէկն էր որ գրանցուեցաւ Հայաստանի մէջ, ասկէ 25 տարիներ առաջ։ Քաղաքական զարգացումներուն հետ, անուանակոչութեան որոշ փոփոխութիւններ տեղի ունեցած են, ժամանակի զարգացումներուն հետ քայլ պահելու համար։ Մենք կը հաւատանք բազմակարծութեան։ Եթէ Հայաստանի մէջ շուրջ 70 կուսակցութիւններ կան, այդ չնշանակէր որ առաջին գրանցուած կուսակցութիւնները պէտք է հեռանան քաղաքական ասպարէզէն։ Շատ լաւ գիտէք որ այդ 70 կուսակցութիւններէն շատ շատերը քանի մը անդամ հաշուող կազմակերպութիւններ են։ Մենք անոնց հետ մրցելու չենք ելած։ Մենք քաղաքական լուրջ կուսակցութիւն ենք եւ տարածուած ենք Հայաստանի բազմաթիւ մարզերու մէջ։

Տակաւին վերջին քանի մը ամիսներուն Վարդենիս, Արմավիրի, Սիսիանի, Եղվարդի շրջաններուն եւ մայրաքաղաք Երեւանի մէջ երիտասարդական, մարզական եւ այլ տիպի ակումբներ հաստատեցինք, տասնեակներով երիտասարդներ կուսակցական օծեցինք եւ այդ շրջաններուն մէջ պէտք է ըսել որ խանդավառութիւնը մեծ է։ Տակաւին ծրագիրներ ունինք եւ նախաքայլերը առնուած են տարբեր մարզերու եւ քաղաքներու մէջ ալ կուսակցական, մշակութային, երիտասարդական եւ այլ մարմիններ ստեղծել։

- Սերխիո Նահապետյանը դժգոհեց, որ իրենց թույլ չեք տալիս կուսակցական ատրիբուտներն օգտագործել: Ի դեպ, նա նաեւ ասաց, որ Հայաստանուն է իբրեւ ՌԱԿ ատենապետ:

- Սերխիօ Նահապետեանը իրաւունք ունի իր գաղափարները արտայայտելու աշխարհի որեւէ մէկ անկիւնի մէջ, կրնայ Հայաստանի մէջ ներկայանալ որպէս սփիւռքի ՌԱԿ ի անդամ, սակայն ոչ ՀՀ ՌԱԿ ի ներկայացուցիչ։ Հայաստանի ՌԱԿ ը ատենին պաշտօնապէս գրանցուած է ՀՀ Արդարադատութեան Նախարարութեան մօտ։ Ընկ. Նահապետեանին արարքը միջամուխ ըլլալ է ՀՀ ներքին գործերուն, բան մը որ օրէնքով արգիլուած է։ Ըսեմ որ ՀՀ առաջին խորհդրարանին մէջ ՌԱԿ ը 21 պատգամաւորներ ունէր։ Իսկ այդ ժամանակ, ՌԱԿ ի Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Ընկ. Արշաւիր Կէօնճեանը պաշտօնապէս ՌԱԿ ի դրօշն ու զինանշանը փոխանցեց Հայաստանի ՌԱԿ ի Կեդրոնական Վարչութեան։

- Պարոն Նահապետեանը մտահոգություն հայտնեց նաեւ առ այն, որ ՌԱԿ-ը փորձեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին`ընդդիմության դրոշի ներքո: Իր բառերով՝ «Այս ընդիմութիւնը սփիւռքում համարվում է բաւականին վտանգաւոր երեւոյթ, որոհետեւ եթէ այդ ընդիմութիւնը մտնելով սփիւռք մէջ, բաժանումներ կստեղծի, որոնք կը կործանեն մեր սփիւռքը»։ Այս մասին ի՞նչ կասեք:

-Ռամկավարական, ժողովրդավարական երկիրներու մէջ, ընդիմութիւնը անհրաժեշտութիւն է։ Ընդիմութեան մէջ կամ կողմ ըլլալը չի՛ նշանակէր վարկաբեկել իշխանութիւնները։ Այդ չի՛ նշանակէր իշխանութիւններուն դէմ աշխատիլ։ Պէտք է գտնուին մարդիկ, կուսակցութիւններ, որոնք կարենան «ոչ» ըսել իշխանութիւններուն սխալ քաղաքականութեան։ Մենք, ռամկավարներս, պարտականութիւ՛նը եւ իրաւու՛նքը ունինք դրական, շինիչ քննադատութեամբ մօտենալու իշխանութիւններու արարքներուն։ Եթէ դրական երեւոյթ մը տեսնենք, կը գնահատենք, եթէ, ըստ մեր հայեցողութեան, սխալ քայլեր նշմարենք, պէ՛տք է քննադատենք, պիտի՛ քննադատենք։

- Դա չի՞ կործանի սփյուռքը, ինչպես համոզված է Ձեր ընդդիմախոսը:

- Այդ ոչ մէկ կերպով սփիւռքին վնաս չի հասցնէր։ Հակառակը, կը կազմակերպէ սփիւռքը եւ անոր զանազան միաւորները կը համախմբէ Հայաստանի շուրջ, հայրենիքի շուրջ։ Իշխանութիւնը ի՛նքը պէտք ունի շինիչ քննադատութեանը։
Գեղեցիկ լոզունգներով հայրենիք չի կերտուիր։

- Խոսեցիք Հայրենիքը շեացնել-զորացնելու մասին, ՀՀ վարչապետը կոչով դիմեց սփյուռքի գործարարներին`Հայաստանում ներդրումներ կատարելու: Պատրաստվո՞ւմ եք:

- Շատ դրական կոչ է այդ։ Մենք արդէն իսկ ծրագրած են գործարարներու հետ գործակցելու՝ հաւաքական կերպով ներդրումներ կատարելու։ Սակայն, նախքան այդ, ՀՀ-ն պէտք է օրէնքով ապահովէ արտասահմանեան ներդրողներու վստահութիւնը եւ ներդրումները, սփիւռքահայերն իրենց կարողականութեան չափով կաշխատին օգնել Հայաստանի վերելքին եւ բարգաւաճումին։

Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՌԱՎՈՏ պարբերական


___________________________________

Armweeklynews.am [16.06.2017]
Գեղեցիկ լոզունգներով հայրենիք չի կերտուիր
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Հեյ, ո՞վ կա առողջապահության նախարարությունում .. [11.06.2017]
Թուրքիայի վարչապետի ընտանիքը 140 միլիոն դոլարի հարստություն ունի արտերկրում [08.06.2017]
Փոշի ազգից դեպի ազգ-բանակ, չա(ր)չարաց ճանապարհը [02.06.2017]
Ազնվություն +պրոֆեսիոնալիզմ –կոռուպցիա = հին շորերով՝ նոր տանգո [26.05.2017 ]
Դոնալդ Թրամփ. հայերի ծեծ Վաշինգտոնում, հայ երգի ունկնդրում Երուսաղեմում [22.05.2017 ]
Վանաձոր-Լոս Անջելոս համագործակցության նոր կամուրջ [20.05.2017]
ՎԵՐԱԴԱՐՁ դեպի մեր հայրենիք կամ ՎԵՐԱԴԱՐՁ մեր աքսորից [17.05.2017 ]
Ռաբբին և խոզի միսը , ինչպես Ադրբեջանը և հանդուրժողականությունը [11.05.2017]
Վստահենք միայն մեր բնազդին. C-400 համակարգերը կվաճառվեն Թուրքիային և Ադրբեջանին [07.05.2017]
Աղտոտման վտանգի տակ են Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը [06.05.2017]
Եթե ձերբակալել են Ռեզա Զառռաբին, ուրեմն պետք է ձերբակալեին նաև Իլհամ Ալիևին [06.05.2017]
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ-Հայերս արդեն ուժասպառ ենք եղել այս աշխարհի կեղծ բարեպաշտությունից [05.05.2017]
Խորհրդատվություն ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությանը ՍԴ-ի ելքի ու մուտքի մասին [04.05.2017]