Armweeklynews.am

 

  Գողական ասույթ. ինչպես վարվում ես քո ժողովրդի հետ, նույնը հասնում է նաև քեզ  

Ռուսաստան –Թուրքիա ռազմա-քաղաքական հարաբերությունները անցան այլ հարթություն, քանի որ ռուսական C-400 հրթիռային համակարգերի գնման հարցը վերջնականապես լուծված է: Ինչպես տեղեկացնում է թուրքական Հուրրիյեթ պարբերականը, Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է այն փաստը , որ հրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը ստորագրված է:

Թուրքիան գնելու է չորս C-400 հրթիռային դիվիզիոն և դրանց պայմանագրային արժեքը, համաձայն ռուսական Կոմերսանտ պարբերականի, կազմում է 2 մլրդ դոլար: Հուրրիյեթը նաև տեղեկացնում է, որ Թուրքիան վճարել է կանխավճար, իսկ մնացյալ գումարը կհատկացնի Ռուսաստանը վարկի ձևակերպումով:

Այս գործարքը , որոշակի այլափոխությամբ, հիշեցնում է 1920 թվականի իրադարձությունները: Այն ժամանակ էլ Թուրքիան հակասություններ ուներ եվրոպական Անտանտայի հետ և Քեմալ Աթաթուրքը նամակ-խնդրանքով դիմել էր բոլշևիկյան Ռուսաստանի առաջնորդ Լենինին:

1920 թվականին, որպես Քեմալի Լենինին ուղղված նամակի պատասխան, ՌԽՖՍՀ-ի կառավարությունը քեմալակններին ուղարկում է վեց հազար հրացան, 5 միլլիոնից ավել փամփուշտ, 17600 արկ և 200.6կգ ձուլված ոսկի: Դրան հաջորդեցին հայ-թուրքական պատերազմի մեզ համար ճակատագրական փուլերը. Սարիղամիշի (1920, սեպտեմբերի 20), Կարսի (1920, հոկտեմբերի 30) և Գյումրու (1920, նոյեմբերի 7) գրավումները:

Սակայն բոլշևիկյան Ռուսաստանը դրանով չբավարարվեց և արդեն 1921 թվականին քեմալականներին են ուղարկում 10 միլլիոն ռուբլի ոսկի, ավելի քան 33 հազար հրացան, մոտ 58 միլիոն փամփուշտ, 327 գնդացիր, 54 հրետանային թնդանոթ, ավելի քան 129 հազար արկ, 500 թուր, 20 հազար հակագազ, 2 ծովային կործանիչներ և մեծ թվով այլ ռազմամթերք։

Թուրքիան որպես պետություն կայացավ ռուսական ոսկու ու զենքի հաշվին և ընդլայնեց իր տարածքը Հայաստանի առաջին հանրապետության հաշվին:

 Կարող է 100 տարվա վաղեմության պատմությունը կրկնվել այլափոխությամբ: Կարող է, քանի դեռ Հայաստանը չի գիտակցում և տեր չի կանգնում իր ազգային և պետական շահին:

 Գողական ասույթ. ինչպես վարվում ես քո ժողովրդի հետ, նույնը հասնում է նաև քեզ:

Պետությունը դա միայն տարածք, խորհրդանիշներ ու պետական ինստիտուտները չեն: Պետությունը դա առաջին հերթին երկրի քաղաքացիներն են: Առանց քաղաքացիների պետություն ասածը նման է ամուլ, դատարկ և ամորֆ կառույցի, որն առաջին իսկ ցնցումից կարող է փլուզվել: Քանի դեռ Հայաստանում շարունակվում է արտագաղթը և բնակչության թիվը նվազում է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, մենք չենք կարող որևէ կերպ ազդել ռուս-թուրքական տանդեմի վրա: Մենք երկու տասնյակ տարիներ զբաղվել ենք ՛՛սպիտակ ցեղասպանությամբ՛՛ սեփական ժողովրդի հանդեպ և դա տեսանելի է մեր թշնամիների և ՛՛բարեկամների՛՛ համար:

Քանի դեռ երկիրը ղեկավարում են մեկ տասնյակ ընտանեկան կլաններ՝ ինչպես բաժնետիրական ընկերությունը, Ռուսաստանը և Թուրքիան կշարունակեն անտեսել , որ գոյություն ունի նաև Հայաստան պետություն:

Առավել ևս, որ Ռուսաստանը գնել է Հայաստան ԲԲԸ-ի բաժնետոմսերի 51 տոկոսը և արդեն այդ ընկերության տնօրեն ոչ թե ձևականորեն ընտրում է ժողովուրդը, այլ բանը հասել է ցինիզմի. նշանակվում է հսկիչ փաթեթ ունեցողի կողմից:

Հայաստանը վերածվել է կլասիկ նեոգաղութատիրական պետության , որի կառավարիչները ՛՛վաստակում են՛՛ և իրենց համար , և մետրոպոլիայի:

Սա է դառը իրականությունը: Հիշենք, ռուսական C-400 հրթիռային համակարգերը տեղակայվելու են նաև Հայաստանի և Նախիջևանի հարևանությամբ և ծառայելու են Ադրբեջանին:

Հայաստան ԲԲԸ-ի կառավարիչները վաղուց իրենց կենսական տարածքն ապահովել են մետրոպոլիայում: Մնացել ենք մենք և մեր սարերը:

Ա.Պ.

_____________________________

Armweeklynews.am [13.09.2017]
Գողական ասույթ. ինչպես վարվում ես քո ժողովրդի հետ, նույնը հասնում է նաև քեզ
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել մարտական հենակետում [01.09.2017]
Մենք ենք տարածք հանձնել Վրաստանին, թե Վրաստանը մեզ [01.09.2017 ]
«Ամուլսարի» գործով բողոքը չի դադարեցվելու [31.08.2017]
ՌԱԿ Գերագոյն Խորհուրդի հանդիպումը Լոս Անճելըսի երիտասարդութեան հետ [27.08.2017]
Պուտին-Սարգսյան հանդիպմանը Թուրքիային C-400 համակարգերի վաճառքի հարցը [23.08.2017]
Բարերար Սարգիս Պետրոսյանը հերթական օգնությունն ուղարկեց Արցախ [15.08.2017]
Արտագաղթ: Ես զայն պիտի կոչեմ ՍԵՒ ՋԱՐԴ [09.08.2017]
Մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչները [07.08.2017]
Ինչպես բնութագրենք 1962-2017 2.5 մլն հայրի բացակայությունը [07.08.2017]
Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը [25.07.2017]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՄԷՋ ՊԷՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ [24.07.2017]
Մոռանանք Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապող երկաթուղու մասին ընդմիշտ [23.07.2017 ]
Գերմանական պրագմատիզմը ՀՀ վարչապետի համար կարող է օգտակար լինել [17.07.2017 ]