Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Ռուսաստանում շաքարի գինը 26 ռուբլի է կամ 208 դրամ  

Հայաստանում բիզնես չէ, պարտադրված գանձումներ են՝ գրպանահատության ոճով Ազատ մրցակցության պայմաններում Հայաստանում բիզնես հնարավոր է երկու դեպքում: Եթե ունես մենաշնորհ և եթե կարող ես օրենսդրական փոփոխությամբ ապահովել երաշխավորված շահույթ գրպանահատության ոճով:

Գանք շաքարի հարցին:

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը ՎԵԴԵՄՕՍՏԻ պարբերականին տեղեկացրել է, որ Ռուսաստանը կարող է արգելափակել Բելառուսից և Ղազախստանից էժան շաքարի ներմուծումը: Փաստն այն է, որ մեկ ամսում մեկ կիլոգրամ շաքարի գինը 44 ռուբլուց նվազել է մինչև 26 ռուբլի:

Կհաջողվի արդյոք Ռուսաստանին արգելափակել Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկու երկրներից շաքարի ներմուծումը, թե՝ ոչ, դա այլ խնդիր է: Հետաքրիր է, որ Հայաստանը, լինելով նույն միության անդամ երկիր, շարունակում է շաքարի, շաքարավազի մանրածախ գները պահպանել ավելի բարձր, քան մնացյալ ԵՏՄ անդամ երկրներն են:
Ու՞մ հաշվին: Իհարկե՝ սպառողի: Սեփական քաղաքացիների նկատմաբ այսպիսի վերաբերմունք ունեցող համակարգը չի կարող ակնկալել, որ կարժանանա վստահության: Շաքարի օրինակով կրկին անգամ փաստենք, որ սա համակարգային գրպանահատություն է:

 Խոսում ենք համակարգային բարեփոխումների մասին, սակայն շարունակվում է գրպանահատությունը:

Եվս մեկ օրինակ: Հիմա էլ, ինչ որ մեկի բիզնեսի համար օրենքով կայուն եկամուտ ապահովելու նպատակով, փորձ են անում գյուղացուն պարտադրել, որ իր իսկ սեփական ապրանքի միսը չկարողանա վաճառել, եթե ասեն չի մորթվել սպանդանոցում:

Երկու ընտանեկան կլան կշահեն այս փոփոխությունից: Նրանք, ովքեր միս և մսամթերք են ներմուծում, քանի որ հայաստանցի գյուղացու մսամթերքի ինքնարժեքը կտրուկ կբարձրանա (մորթի և տրանսպորտի ծախս) և շուկայում կգերիշխի ներմուծված միսն ու մսամթերքը:

Մյուս կլանային խումբը նրանք են, ովքեր մոտ հարյուր սպանդանոցներ կկառուցեն երկրի ողջ տարածքով և օրենքով կպարտադրեն գյուղացուն վճարել ծառայության դիմաց, որի կարիքը գյուղացին չունի: Գուցե նման ծառայության կարիք ունենան անասնաբուծությամբ զբաղվող խոշոր ֆերմերները, սակայն մի քանի կով ու խոզ ունեցող ընտանեկան տնտեսությունը հաստատ դրա կարիքը չունի:


_____________________________

Armweeklynews.am [13.09.2017]
Ռուսաստանում շաքարի գինը 26 ռուբլի է կամ 208 դրամ
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Պ.Սևակը սխալվ՞ում էր, երբ ասում էր. ազգերին չեն սպանում, ազգերն ինքնասպան են լինում [13.09.2017 ]
Գողական ասույթ. ինչպես վարվում ես քո ժողովրդի հետ, նույնը հասնում է նաև քեզ [13.09.2017 ]
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել մարտական հենակետում [01.09.2017]
Մենք ենք տարածք հանձնել Վրաստանին, թե Վրաստանը մեզ [01.09.2017 ]
«Ամուլսարի» գործով բողոքը չի դադարեցվելու [31.08.2017]
ՌԱԿ Գերագոյն Խորհուրդի հանդիպումը Լոս Անճելըսի երիտասարդութեան հետ [27.08.2017]
Պուտին-Սարգսյան հանդիպմանը Թուրքիային C-400 համակարգերի վաճառքի հարցը [23.08.2017]
Բարերար Սարգիս Պետրոսյանը հերթական օգնությունն ուղարկեց Արցախ [15.08.2017]
Արտագաղթ: Ես զայն պիտի կոչեմ ՍԵՒ ՋԱՐԴ [09.08.2017]
Մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչները [07.08.2017]
Ինչպես բնութագրենք 1962-2017 2.5 մլն հայրի բացակայությունը [07.08.2017]
Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը [25.07.2017]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՄԷՋ ՊԷՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ [24.07.2017]