Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Ճիշտ այսպիսի լռություն էր, երբ բյուզանդացիներին էին հանձնում մեր Անին  


ՇՐՋԱՆՑՎՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸՙ ԱՐՏԱԳԱՂԹ

Առաջիկա երկուշաբթի օրը մեկնարկում է Հայաստան-Սփյուռք համաժողովը, թվով 6-րդը: Կարեւոր հարցեր են դրված եռօրյա հավաքի օրակարգի վրա, ազգային-պետական հրատապ խնդիրներ, որոնց քննություն-քննարկումը կարող է հայրենաշեն հետեւությունների հանգեցնել մեզ բոլորիս: Սակայն հարցերի հարցը մնում է բաց, բաց վերքի պես, որից հոսող արյունը չի մակարդվում, չի լերդանում. արտագա՛ղթը:

Անշուշտ բոլորիս սիրտը արյունում է այդ հարցը, մորմոքում բոլորիս հոգին, նախագահից մինչեւ կաթողիկոս ու կաթողիկոսներ, ու մինչեւ, ասենք, Հոնգ-Կոնգից եկած հայ ոսկերիչը, անգամ նրանցՙ ովքեր ինքնացուցադրական ճառեր են արտասանելու համաժողովում, ուր բոլորը աշխատելու են միմյանց գերազանցել խելացի, իմաստուն մտքերով, հայրենասիրությամբ, պետականամետությամբ, ազգասիրությամբ:

Սակայն բոլորը, թերեւս քիչ բացառությամբ, արտահայտվելու են շրջանցելով գլխավոր, կարեւորագույն, ամենակենսական հարցը, եւ ոչ միայն այն պատճառով, որ պաշտոնական օրակարգում այն չկա: Ոմանք շրջանցումը կատարելու են փափկանկատորենՙ չնեղացնելու համար հանրապետության նախագահին եւ նրա անմիջական շրջապատին, ուրիշներՙ մատով վերքը առավել չարյունելու մտահոգությամբ, տակավին ուրիշներՙ վերքը դարմանելու դժվարություններից խուսափելով, ու դեռ ուրիշներՙ պատասխանատվություն չստանձնելու թուլակամությամբ: Իսկ ոմանք...

Անշուշտ կան նաեւ մտահոգվողներ, այդ երեւույթի բոլոր հետեւանքները խորապես զգացողներ, որոնք չեն խուսափում արտահայտվել այդ մասին: Սակայն նրանք, քիչ բացառությամբ, ի տարբերություն սովետական շրջանի, չեն հորդորում գնացողներին, մեկնողներին չգնալ, այլ իրենց քննադատության սլաքները բացառապես ուղղում են պետական պատասխանատուներինՙ գլխավորությամբ գործող եւ գործած նախագահների. հիշեցնելով, որպես արտագաղթի պատճառներից, երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակը, ապագայի նկատմամբ անհուսության զգացումը: Եվ արդարորեն:

  Սակայն գոնե մեկ անգամ խոստովանենք. արտագաղթի իրարահաջորդ ալիքների համար պատասխանատու ենք բոլորսՙ ե՛ւ պետական ղեկավարություններ, ե՛ւ քաղաքական-հասարակական կազմակերպություններ, ե՛ւ մտավորականություն, ե՛ւ կրթամշակութային հանրույթ, ե՛ւ մամուլ: Մեղավոր է նաեւ մեր հասարակ ժողովուրդը, որին մենք սովոր ենք միշտ շողոքորթելՙ «ժողովուրդը չի սխալվում» խոսքով: Բայց երբեմն սխալվո՛ւմ է: Մեր ժողովուրդը անկախության եւ սահմանադրության բերած ոչ մի բարիքից եւ ազատությունից այնքան չօգտվեց, որքան «ազատ տեղաշարժվելու իրավունքից»: Գնում են, կամ ուզում են գնալ բոլորը- հայր, մայր, որդի, դուստր, փեսա, սկեսուր, զոքանչ ու տատիկ: Վերջերս սկսել են գնալ նաեւ ունեւորները, պաշտոնաթող զինվորականը, պաշտոնազրկված չինովնիկը: Գնալու համաճարակ է: Գնում ենՙ հաճախ նույնիսկ չիմանալով որեւէ լեզու, չունենալով որեւէ հենարան, ապավինելով «խոմ էստեղից լավ կէղնի» ինքնահուսադրիչ մտքին:

Իսկապես, տարօրինակ չե՞ք գտնում, որ ոչ ոք նրանց, հրապարակավ գոնե, չի ասումՙ «ո՞ւր եք գնում, դժգո՞հ եք երկրից, նրա կարգուսարքից, դժգո՞հ եք գյուղապետից, քաղաքապետից, մարզպետից, վարչապետից, նախագահից, պայքարեք: Խաբեցի՞ն մեկ անգամ, խաբեցվի՞ք երկու կամ երեք անգամ, այսուհետ մի՛ խաբվեք, թույլ մի՛ տվեք ձեզ խաբել: Երկիրը ժողովրդինն է, տերը դո՛ւք եք, պետությունը դո՛ւք եք: Մնացեք եւ զորացրեք ձեր անփոխարինելի հայրենիքը»: Նման ձայներ չեն լսվում: Երեւի այսպիսի լռություն էր, երբ Վասիլի իշխանն ու Պետրոս Գետադարձ կաթողիկոսը բյուզանդացիներին էին հանձնում մեր ամենաբարգավաճ քաղաքամայր Անի բերդաքաղաքի բանալիները, իսկ ժողովուրդը գաղթում էրՙ դեպի Լեհաստան, դեպի Ռումինիա, Սեւ ծովի տարբեր ափեր...

Համաժողովի պաշտոնական օրակարգի հարցերը չորսն ենՙ երկրի զարգացման, պաշտպանական քաղաքականության, արտաքին քաղաքականության եւ հայապահպանության հիմնախնդիրներին վերաբերող: Կրկնեմՙ բոլորն էլ կարեւոր են, շա՛տ կարեւոր: Բայց դրանք բոլորն էլ ածանցվում կամ, նույնիսկ, ավելորդ են դառնում ահագնացող արտագաղթի պայմաններում: Հայերից դատարկված Հայաստանի զարգացումը ո՞ւմ է պետք, ո՞ւմ պաշտպանել դատարկված երկրում, ի՞նչ արտաքին օրակարգՙ երբ չունենք ներքին ոչ մի կարգ, ի՞նչ հայապահպանություն, երբ հայությունը պահպանված չէ:

Կազմակերպիչները ինչո՞ւ են շրջանցում հարցերի հարցը:

Հակոբ Ավետիքյան
ԱԶԳ օրաթերթ

_____________________________

Armweeklynews.am [13.09.2017]
Ճիշտ այսպիսի լռություն էր, երբ բյուզանդացիներին էին հանձնում մեր Անին
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Ռուսաստանում շաքարի գինը 26 ռուբլի է կամ 208 դրամ [13.09.2017]
Պ.Սևակը սխալվ՞ում էր, երբ ասում էր. ազգերին չեն սպանում, ազգերն ինքնասպան են լինում [13.09.2017 ]
Գողական ասույթ. ինչպես վարվում ես քո ժողովրդի հետ, նույնը հասնում է նաև քեզ [13.09.2017 ]
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել մարտական հենակետում [01.09.2017]
Մենք ենք տարածք հանձնել Վրաստանին, թե Վրաստանը մեզ [01.09.2017 ]
«Ամուլսարի» գործով բողոքը չի դադարեցվելու [31.08.2017]
ՌԱԿ Գերագոյն Խորհուրդի հանդիպումը Լոս Անճելըսի երիտասարդութեան հետ [27.08.2017]
Պուտին-Սարգսյան հանդիպմանը Թուրքիային C-400 համակարգերի վաճառքի հարցը [23.08.2017]
Բարերար Սարգիս Պետրոսյանը հերթական օգնությունն ուղարկեց Արցախ [15.08.2017]
Արտագաղթ: Ես զայն պիտի կոչեմ ՍԵՒ ՋԱՐԴ [09.08.2017]
Մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչները [07.08.2017]
Ինչպես բնութագրենք 1962-2017 2.5 մլն հայրի բացակայությունը [07.08.2017]
Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը [25.07.2017]