Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Նոր բացահայտում Եվրոպայից .տասը տարի հետո Հայաստանը կլինի հիվանդների երկիր  

Ենթագիտակցաբար Հայաստանի բնակչությունը չի վստահում ներմուծվող սննդի որակին:

Չկան լուրջ ուսումնասիրություններ, չկան մասնագիտացված կառույցներ ժամանակակից հետազոտական սարքավորումներով և գիտական կադրերով: Սակայն հայ սպառողի ՛՛ներքին ձայնը՛՛ հուշում է, որ վաճառքի հանված ներմուծվող սննդատեսակները կամ վտանգավոր են առողջության համար, կամ էլ ցածր որակի են: Սա վերաբերում է նաև սնուննդ արտադրչող հայտնի բրենդներին, որոնց արտադրանքը կարելի է հանդիպել մեր վաճառասեղաններին:

Ինչու ենք պնդում, որ առնվազն տասը տարի հետո Հայաստանը կլինի հիվանդների երկիր:

Ինչպես տեղեկացնում է TheGardian պարբերականը, Չեխիայից Եվրակոմիսար Վերա Ժուրովան հայտարարել է, որ սնունդ արտադրող հայտնի ֆիրմաները կամ բրենդները, Արևելյան Եվրոպա մատակարարում են ավելի ցածր որակի սնունդ, քան դա անում են Արևմտյան Եվրոպայի երկրների համար: Նրանք պարզապես խաբում են Արևելյան Եվրոպայի սպառողներին: Վերա ժուրովան օրինակներ է բերել այնպիսի հանրահայտ բրենդենրից, ինչպիսին են Lidl-ը , Pepsi-ն, Coca-Cola-ն, Spar-y, Birds Eye-ն և այլ հայտնի ընկերություններ :

Ինչպես ժողովուրդը կասեր, Արևելյան Եվրոպայի սպառողների ՛՛դարդը՛՛ մեզ չեն տվել:

Սակայն, երբեևէ Հայաստանի քաղաքացին չի մտածել, թե ինչու մեր երկրում վերջին հինգ տարում մեծ ներդրումներ են կատարվում կլինիկաներ և մասնավոր հիվանդանոցներ բացելու համար: Սնկի նման աճում են մասնավոր կլինիկաները, իսկ ազգաբնակչության առողջական վիճակը չի բարելավվում: Գարնանը ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Շանթ Շեհերդիմյանը Երևանում կայացած միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը քաղցկեղի մահացության մակարդակով երկրորդ տեղն է զբաղեցնում Զիմբաբվեից հետո:

Սա պատահականություն չէ: Դրա համար էլ ներդրումները առողջապահական բիզնեսում աճում են, քանի որ , ներեցեք արտահայտությանս համար, ՛՛սպառողների՛՛ պակաս չի լինելու առաջիկա տասը տարիների ընթացքում: Նման իրավիճակի պատճառներից մեկն էլ, եթե ոչ հիմնականը, մեզ մատուցվող սնունդն է:

 Մեզ թունավորում են մեր իսկ գումարի դիմաց:

Եթե սննդի համաշխարհային բրենդներն անորակ սնունդ են մատակարարում Արևելյան Եվրոպայի երկրներին՝ Չեխիա, Հունգարիա, Սլովենիա , Բուլղարիա…ապա ինչ են մատակարարում Հայաստանին, որը Եվրամիության անդամ չէ և մեր երկրի սպառողների իրավունքները պաշտպանված չեն եվրոպական ստանադարտներով:

Սա դեռ բրենդները: Իսկ ինչ են ներմուծում Հայաստան այն ֆիրմաներից , որոնք բերնդներ չեն և խնդիր ունեն սպառել իրենց արտադրանքն ամեն գնով, առանց երաշխավորելու դրանց որակը:

Անկախության շուրջ երեք տասնամյակների ճանապարհին կորցրինք արդյունաբերական և գիտական ներուժը, կիսով չափ կորցրինք մարդկային ներուժը, աղավաղեցինք բնությունը, հիմա էլ որպես ազգային հարստություն մնացել է շուրջ 2 մլն մարդ, որոնցից միայն 500 հազարին կարելի մեծ վերապահումով աշխատունակ համարել:

Խոսում են արտագաղթի մասին: ժամանակն է խոսել նաև այն մասին, թե ինչպես երկրում մնացած ժողովրդիս վերջնականապես չդարձնենք անաշխատունակների, ովքեր իրենց վաստակը կծախսեն միայն մասնավոր կլինիկաներում:

Վատատես չենք , պարզապես 100 տարի հետո էլ չենք կարողանում ցեղասպանությունից փրկված ազգիս ՛՛փշրունքներին՛՛ խաղաղ պայմաններում գոնե ՛՛կենդանի ՛՛ պահել:

Էդիկ Հովսեփյան

_____________________________

Armweeklynews.am [16.09.2017]
Նոր բացահայտում Եվրոպայից .տասը տարի հետո Հայաստանը կլինի հիվանդների երկիր
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Ճիշտ այսպիսի լռություն էր, երբ բյուզանդացիներին էին հանձնում մեր Անին [13.09.2017]
Ռուսաստանում շաքարի գինը 26 ռուբլի է կամ 208 դրամ [13.09.2017]
Պ.Սևակը սխալվ՞ում էր, երբ ասում էր. ազգերին չեն սպանում, ազգերն ինքնասպան են լինում [13.09.2017 ]
Գողական ասույթ. ինչպես վարվում ես քո ժողովրդի հետ, նույնը հասնում է նաև քեզ [13.09.2017 ]
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել մարտական հենակետում [01.09.2017]
Մենք ենք տարածք հանձնել Վրաստանին, թե Վրաստանը մեզ [01.09.2017 ]
«Ամուլսարի» գործով բողոքը չի դադարեցվելու [31.08.2017]
ՌԱԿ Գերագոյն Խորհուրդի հանդիպումը Լոս Անճելըսի երիտասարդութեան հետ [27.08.2017]
Պուտին-Սարգսյան հանդիպմանը Թուրքիային C-400 համակարգերի վաճառքի հարցը [23.08.2017]
Բարերար Սարգիս Պետրոսյանը հերթական օգնությունն ուղարկեց Արցախ [15.08.2017]
Արտագաղթ: Ես զայն պիտի կոչեմ ՍԵՒ ՋԱՐԴ [09.08.2017]
Մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչները [07.08.2017]
Ինչպես բնութագրենք 1962-2017 2.5 մլն հայրի բացակայությունը [07.08.2017]