Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Լեռնային Ղարաբաղ. գայլերը երաշխավորում են «ոչխարների» անվտանգությունը  

Նախ գայլերի և «ոչխարի» մասին:

Ռուսաստանի նախագահը օգոստոսի 10-ին հայտարարել է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջումների հիման վրա համաձայնության գան, ապա Մինսկի խմբի երկրները հանդես կգան որպես երաշխավորներ այդ համաձայնության կատարման համար և , եթե անհրաժեշտ լինի, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև կընդունվի: Հիշեցնենք, որ նույն գայլերն անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիքներ էին տվել նաև Հայաստանից մի քանի անգամ մեծ ու հզոր այլ երկրի համար՝ Ուկրաինային:

1992 թվականի մայիսի 23-ին Լիսաբոնում Ուկրաինան, Բելառուսը , Ղազախստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին համաձայնագիր իրենց տարածքում գտնվող միջուկային զենքը Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ , իսկ դրա դիմաց 1994 թվականին Ուկրաինան, Ռուսաստանը , Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը հուշագիր ստորագրեցին Ուկրաինայի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մասին:

Արդեն գիտենք , թե ինչ եղավ այդ երաշխավորության հետ և ինչ վիճակում է Ուկրաինան:

Չկան միջազգային անվտանգության երաշխիքներ և չեն էլ եղել: Ով հավատում է նման երաշխիքներին , նա դատապարտված է: 2017 թվականի օՕգոստոսի 10-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից այն տպավորություն էր, որ Հայաստանի նախագահին կանչել էին Մոսկվա , որ ի գիտություն ընդունի վերջին երկու օրերին ինչ համաձանություններն են կայացել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ :

Փաստորեն Հայաստանը վերջինն է, ով ժամանակային առումով տեղեկանում է, թե Արցախի խնդրի շուրջ ինչ համաձայնության են եկել Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը … օգոստոսի 8-ին և 9-ին :

Օգոստոսի 8-ին Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը և թեև եռակողմ հայտարարության մեջ չի հիշատակված Լեռնային Ղարաբաղը , սակայն նշված է, որ ՛՛ կարևոր է, որպեսզի առկա հակամարտությունները որքան հնարավոր է շուտ հանգուցալուծվեն` բանակցությունների ճանապարհով և հիմնված լինելով միջազգային իրավունքի նորմերի և հիմնարար սկզբունքների, որոշումների և փաստաթղթերի վրա՛՛:

Օգոստոսի 9-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը և Թուրքիայի նախագահ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը և ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով: Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան այժմ քննարկում է Ռուսաստանի առաջարկները։

՛՛Այդ նախաձեռնությունները համընկնում են այն նախաձեռնությունների հետ, որոնք ժամանակին մենք առաջարկում էինք Հայաստանին՝ հակամարտության կարգավորման համատեքստում՛՛,- հայտարարել է Չավուշօղլուն:

Առայժմ Թուրքիայի արտգործնախարարը միակ մարդն է, ով ասել է, որ սեղանին են Ռուսաստանի նախագահի առաջարկությունները և դրանք համահունչ են Թուրքիայի նախկինում արված առաջարկությունների հետ:

Իսկ ինչ ասացին Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ:

Հայաստանի նախագահը միակողմանի, առանց արձագանքի , բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը և տպավորություն էր, որ դա ասվում էր Հայաստանի լսարանի համար: Ռուսաստանի նախագահը փաստեց, որ շարունակելու է իր ջանքերը կողմերի փոխզիջումների հիման վրա խնդրին լուծում տալու նպատակով՝ միաժամանակ շարունակելով սպառազինությունների վաճառքն Ադրբեջանին:

 Հիմա էլ շարունակում ենք նույն ոգով, գլխիկոր:

Սեպտեմբերի 18-ին Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:

Արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աղմկահարույց հայտարարությանը՝ Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին, Ստեփանակերտն ընդգծում է՝ վերադարձ նախկին սահմաններին անհնար է:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց․ «Վերադարձ անցյալին չկա: Թե՛ սահմանների առումով, թե՛ կարգավիճակի: Ամենակարևոր, առանցքային բաղադրամասն այստեղ անվտանգության խնդիրն է: Միշտ ասել ենք, որ նախկին ԼՂԻՄ-ի սահմանները, ԼՂՀ 1991 թվականի սահմաններն ի վիճակի չեն ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը: Եթե անվտանգությունը թուլանա, նրանք անմիջապես հարձակվելու են մեզ վրա»:

Ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ: Ինչպես հասկանալ վերոհիշյալ իրադարձությունները և հայտարարությունները:

Պետք է դուրս գալ ոչխարի կերպարից ու կարգավիճակից, այլապես տարածաշրջանային գայլերի գայթակղությունն շարունակական աճ է ունենալու:

_____________________________

Armweeklynews.am [20.09.2017]
Լեռնային Ղարաբաղ. գայլերը երաշխավորում են «ոչխարների» անվտանգությունը
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Եկէք ըլլանք անկեղծ։ Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի [07.08.2017]
Տասը տարի հետո Հայաստանը կլինի հիվանդների երկիր [16.09.2017]
Ճիշտ այսպիսի լռություն էր, երբ բյուզանդացիներին էին հանձնում մեր Անին [13.09.2017]
Ռուսաստանում շաքարի գինը 26 ռուբլի է կամ 208 դրամ [13.09.2017]
Պ.Սևակը սխալվ՞ում էր, երբ ասում էր. ազգերին չեն սպանում, ազգերն ինքնասպան են լինում [13.09.2017 ]
Գողական ասույթ. ինչպես վարվում ես քո ժողովրդի հետ, նույնը հասնում է նաև քեզ [13.09.2017 ]
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել մարտական հենակետում [01.09.2017]
Մենք ենք տարածք հանձնել Վրաստանին, թե Վրաստանը մեզ [01.09.2017 ]
«Ամուլսարի» գործով բողոքը չի դադարեցվելու [31.08.2017]
ՌԱԿ Գերագոյն Խորհուրդի հանդիպումը Լոս Անճելըսի երիտասարդութեան հետ [27.08.2017]
Պուտին-Սարգսյան հանդիպմանը Թուրքիային C-400 համակարգերի վաճառքի հարցը [23.08.2017]
Բարերար Սարգիս Պետրոսյանը հերթական օգնությունն ուղարկեց Արցախ [15.08.2017]
Արտագաղթ: Ես զայն պիտի կոչեմ ՍԵՒ ՋԱՐԴ [09.08.2017]