Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև  

Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ կառավարության ղեկավարների, որոնք դատապարտեին Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում:

Ադրբեջանի նախագահի երկար ճառը լի էր կեղծիքներով և խեղաթյուրումներով. եկեք փորձենք հստակություն մտցնել դրանցից մի քանիսում:

Ալիևի ելույթի առաջին տողն սկսվում է սովորական չափազանցությամբ և կեղծիքով, հայտարարելով, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղը և երկրի յոթ այլ շրջաններ»: Ճշմարտությունն այն է, որ Հայաստանը չի գրավել Ադրբեջանի որևէ տարածք: Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն եղել է հայերով բնակեցված ինքնավար շրջան, որը 1921 թվականին խորհրդային բռնապետ Ստալինի կողմից նվիրաբերվել է Ադրբեջանին: Արցախի հայ բնակչությունը կարողացավ վերջապես ազատագրվել տասնամյակներ տևած ադրբեջանական դաժան բռնազավթումից: Ավելին, ադրբեջանցիների պնդումը, թե Հայաստանը գրավել է Ադրբեջանի 20 տոկոսը, կեղծիք է, քանի որ հայերի ազատագրած շրջանը մոտ 15 տոկոս է, ոչ թե 20: Այնուհետև, Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հնագույն և պատմական մասն է»:

Սա կատարյալ անհեթեթություն է, քանի որ Ադրբեջանը որպես պետություն պատմականորեն գոյություն չի ունեցել:

Այն ստեղծվել է 1918 թվականին թուրքական բանակի օգնությամբ: Ալիևի հաջորդ մեծ սուտն այն է, որ հայկական ռազմական գործողությունների հետևանքով կան շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի «փախստականներ և ներքին տեղահանվածներ»: Նախևառաջ, ոչ թե մեկ միլիոն, այլ մի քանի հարյուր հազար, ինչպես եղել են հարյուր հազարավոր հայ փախստականներ ադրբեջանական կոտորածների և էթնիկ զտումների պատճառով: Իսկ եթե 25 տարի անց ադրբեջանցի փախստականների մեծ մասը դեռևս շարունակում է ապրել կեղտոտ ճամբարներում, ապա դա միայն Ադրբեջանի կառավարության մեղքն է, որը տարեկան միլիարդավոր նավթադոլարներ է վաստակում և այդ միջոցներից չի հատկացնում փախստականներին հարմարավետ բնակարաններում վերաբնակեցնելու համար… Բացի այդ, ինչպես տեսանք եվրոպական վերջին հրապարակումներում, ադրբեջանցի ղեկավարները, հատկապես Ալիևի ընտանիքը և նրա մերձավորները, միլիարդավոր դոլարներ են թալանել պետական նավթային եկամուտներից՝ իրենց շքեղ ապրելակերպի կամ ամբողջ աշխարհի պաշտոնյաներին կաշառելու համար՝ քողարկելու համար իրենց շարունակական մարդու իրավունքների խախտումները:

 Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահն առանց ամաչելու բարձր ամբիոնից հայտարարում է, որ իր երկրում առկա է «բացարձակ թափանցիկություն և զրոյական հանուրժողականություն կոռուպցիայի կամ կաշառակերության նկատմամբ»:

Այնուհետև, Ալիևը կրկնեց ամենամեծ սուտը՝ Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զորքերի կողմից 600 ադրբեջանցիների այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին: Տարբեր վարկածներ կան, թե ինչ է տեղի ունեցել Խոջալիում հակամարտության ընթացքում, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կողմից իրենց իսկ ազգաբնակչության փախուստի ճանապարհների արգելափակումը, որոնք հետագայում հայտնվեցին թակարդում և դարձան պատերազմի զոհ: Սակայն, նույնիսկ եթե ապացուցված լիներ, որ այդ հակամարտության ընթացքում զոհվել է 600 ադրբեջանցի, որը ցավալի կլիներ, Ադրբեջանն անամոթաբար ժխտում է 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից սկսած 1915 թվականից, սակայն առանց վարանելու հավերժացնում է այն սուտը, որ 600 ադրբեջանցիների մահը ցեղասպանություն էր…

Ալիևը շարունակում է իր ստերի շարանը, պնդելով, որ 2016 թ. ապրիլին Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա: Աշխարհը գիտի, որ հենց Ադրբեջանն է եղել այդ հարձակման նախաձեռնողը: Բացահայտելով իր իսկ սուտը, նա նախազգուշացնում է, որ Ադրբեջանը նորից կհարձակվի…

Այնուհետև Ալիևը հպարտանում է, որ 2011 թ. Ադրբեջանը ընտրվել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ 155 երկրների կողմ քվեարկությամբ: Ալիևն անուշադրության է մատնում այն փաստը, որ ձայների մեծամասնությունն ապահովված էր ՄԱԿ-ի դեսպաններին շռայլ նվերներ մատուցելու շնորհիվ, որը բացահայտված է 2011 թ. իմ շաբաթական հոդվածում:

Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից անամոթաբար հայտարարում է, որ «ժողովրդավարության զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր կառավարության գլխավոր առաջնահերթությունների թվում են: Բոլոր հիմնարար ազատությունները լիովին ապահովված են Ադրբեջանում, այդ թվում՝ խոսքի, մամուլի, հավաքների և կրոնական ազատությունները»: Բոլորը գիտեն, որ Ադրբեջանը բռնատիրական պետություն է կոռումպացված ղեկավարներով և որ նրա բանտերը լեցուն են մարդու իրավունքների ակտիվիստներով ու անկախ լրագրողներով…

Այնուհետև Ալիևը հայտարարում է՝ «Ադրբեջանում բոլոր էթնիկ խմբերի և կրոնների ներկայացուցիչները ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ»: Բացի հայերից, որոնք զոհ գնացին էթնիկ զտումներին և Արցախում նոր ադրբեջանական ցեղասպանության հնարավոր զոհերից, երկրում կան շատ այլ փոքրամասնություններ, որոնք պարբերաբար ենթարկվում են խտրականության և հայտնվում բանտերում: Ադրբեջանն անվանել ժողովրդավարական և «աշխարհի ամենահայտնի բազմամշակութային կենտրոններից մեկը»՝ խայտառակ հայտարարություն է…

ՄԱԿ-ում Ալիևի ելույթում այնքան շատ են ստերը, խեղաթյուրումները և չափազանցությունները, որ այդ բոլոր կեղծիքները բացահայտելու համար պետք է մի ամբողջ գիրք գրել…


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


_____________________________

Armweeklynews.am [27.09.2017]
Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Լեռնային Ղարաբաղ. գայլերը երաշխավորում են «ոչխարների» անվտանգությունը [20.09.2017]
Եկէք ըլլանք անկեղծ։ Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի [07.08.2017]
Տասը տարի հետո Հայաստանը կլինի հիվանդների երկիր [16.09.2017]
Ճիշտ այսպիսի լռություն էր, երբ բյուզանդացիներին էին հանձնում մեր Անին [13.09.2017]
Ռուսաստանում շաքարի գինը 26 ռուբլի է կամ 208 դրամ [13.09.2017]
Պ.Սևակը սխալվ՞ում էր, երբ ասում էր. ազգերին չեն սպանում, ազգերն ինքնասպան են լինում [13.09.2017 ]
Գողական ասույթ. ինչպես վարվում ես քո ժողովրդի հետ, նույնը հասնում է նաև քեզ [13.09.2017 ]
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել մարտական հենակետում [01.09.2017]
Մենք ենք տարածք հանձնել Վրաստանին, թե Վրաստանը մեզ [01.09.2017 ]
«Ամուլսարի» գործով բողոքը չի դադարեցվելու [31.08.2017]
ՌԱԿ Գերագոյն Խորհուրդի հանդիպումը Լոս Անճելըսի երիտասարդութեան հետ [27.08.2017]
Պուտին-Սարգսյան հանդիպմանը Թուրքիային C-400 համակարգերի վաճառքի հարցը [23.08.2017]
Բարերար Սարգիս Պետրոսյանը հերթական օգնությունն ուղարկեց Արցախ [15.08.2017]