Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Պուտին-Էրդողան հանդիպումը և թարմ հետհայացք  

2017 թվականի սեպտեմբերի 28-ին Անկարայում հանդիպեցին Թուրքիայի նախագահ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Պուտինը:

Հանդիպումը թետ-ա-թետ տևեց շուրջ 2 ժամ, ինչն աննախադեպ էր նման հանդիպումների համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Պուտին-Թրամփ հանդիպումը տևել էր ընդամենը 30 րոպե և սա այն դեպքում, որ հանդիպմանը մասնակցել էին նաև պատվիրակությունների անդամներ երկու կողմերից էլ: Իսկ մայիս ամսին Էրդողան-Թրմապ թետ-ա-թետ հանդիպումը տևել էր ընդամենը 23 րոպե:

Ինչ են քննարկել և համաձայնեցրել Պուտինը և Էրդողանը երկու ժամվա ընթացքում:

Այս մասին հնարավոր է տեղեկանալ միմիայն թուրքական մամուլից, եթե նախագահ Էրդողանը հարկ համարի թուրքական մամուլի համար բացել որոշ փակագծեր հանդիպումից; Այլ ճանապարհ չկա, քանի որ մինչ օրս ռուսական մամուլը լռում է: Թուրքկան մամուլը հրապարակեց միայն կանխատեսելի թեմաները, որոնց շուրջ համաձայնության են եկել երկու նախագահները.

1. Պուտինը հաստատեց, որ Ռուսաստանը ստացել է կանխավճար Ս-400 հրթիռային համակարգերի մատակարարման համար:

2. Թուրքիան և Ռուսաստանը համաձայնություն են եկել Սիրիայում հրադադարի շրջանների ընդլանման և այդ տարածքներում գործողությունների փոխադարձ համաձայնեցման մասին:

3. Թուրքիան և Ռուսաստանը ճշտել են իրենց դիրքորոշումները Հյուսիսային Իրաքի Քրդստանում անկախության հանրաքվեի և քրդական անկախ պետության հնարավոր ստեղծման վերաբերյալ: Կողմերը պաշտպանում են Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

Մնացյալ համաձայնությունները վերաբերում են Ակկույու ատոմակայանի կառուցման, Թուրքական Հոսք գազատարի շինարարության, ինչպես նաև ռուսական շուկա թուրքական գյուղատնտեսական և արդյունաբերկան ապրանքների մուտքի հեշտացմանն ու պարզեցմանը: Իհարկե,հիմնական համաձայնությունները մնացին չգաղտազերծված:

Ինչու անդրադարձանք Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակին ` շուրջ 2 ժամ:

Մեծ տերությունների ղեկավարները նման երկարատև հանդիպումներ են ունենում, եթե անհրաժեշտ է լինում ‘’բաժանել’’ տարածաշրջանն ըստ ազդեցության ոլորտների և հստակեցնել յուրաքանչյուրի շահը` յուրաքանչյուր պարագայում:  Հայաստանին այս հանդիպումը ոչ մի լավ բան չի խոստանում:

Սեպտեմբերի 28-ից հետո տարածաշրջանում առաջ են գալիս երկու հիմնական ‘’խաղացողներ’’` Թուրքիան և Ռուսաստանը, Կովկասի լեռներից մինչև Ադենի լեռներ:

Եթե տարածաշրջանում հիմնական դերակատարում ստանձնում են Թուրքիան և Ռուսաստանը, Եվրամիությունը և ԱՄՆ-ն առայժմ լուրջ դերակատարում չունեն, ապա Հայաստանը մտահոգվելու առիթ ունի: Հակաթուրքական տրամադրություններ միշտ էլ կան Հայաստանում, բնական ֆոն է:

Սակայն, երբ մեր երկրի ներսում հրահրվում են հակառուսական տրամադրություններ, իսկ իշխանական վերնախավը ծածուկ այն քաջալերում է, կարծելով, որ ռուսները ‘’միամիտ’’ են, ապա մենք լուրջ խնդիր ունենք անվտանգության առումով:

Չի կարելի տարածաշրջանում երկու ազադեցիկ ուժերի հետ էլ հակադրվել:

Թուրքիան բավ է մեզ: Ռուսաստանից զգույշ մնանք:


_____________________________

Armweeklynews.am [01.10.2017]
Պուտին-Էրդողան հանդիպումը և թարմ հետհայացք
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև [27.09.2017]
Լեռնային Ղարաբաղ. գայլերը երաշխավորում են «ոչխարների» անվտանգությունը [20.09.2017]
Եկէք ըլլանք անկեղծ։ Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի [07.08.2017]
Տասը տարի հետո Հայաստանը կլինի հիվանդների երկիր [16.09.2017]
Ճիշտ այսպիսի լռություն էր, երբ բյուզանդացիներին էին հանձնում մեր Անին [13.09.2017]
Ռուսաստանում շաքարի գինը 26 ռուբլի է կամ 208 դրամ [13.09.2017]
Պ.Սևակը սխալվ՞ում էր, երբ ասում էր. ազգերին չեն սպանում, ազգերն ինքնասպան են լինում [13.09.2017 ]
Գողական ասույթ. ինչպես վարվում ես քո ժողովրդի հետ, նույնը հասնում է նաև քեզ [13.09.2017 ]
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել մարտական հենակետում [01.09.2017]
Մենք ենք տարածք հանձնել Վրաստանին, թե Վրաստանը մեզ [01.09.2017 ]
«Ամուլսարի» գործով բողոքը չի դադարեցվելու [31.08.2017]
ՌԱԿ Գերագոյն Խորհուրդի հանդիպումը Լոս Անճելըսի երիտասարդութեան հետ [27.08.2017]
Պուտին-Սարգսյան հանդիպմանը Թուրքիային C-400 համակարգերի վաճառքի հարցը [23.08.2017]