Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Կոռուպցիոն բացահայտումներ նախկին զորակոչների ընթացքում  

Իրավապահ համակարգը շարունակում է բացահայտումներ իրականացնել նորակոչիկների շրջանում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումները կանխելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն տեղեկություն էր հրապարակել, որ բացահայտվել են բժշկական հաստատությունների առանձին աշխատողների կողմից գումարի դիմաց նորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու դեպքեր:

Արդյունքում մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Այսպիսով՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խարդախություն:

ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ)` կաշառքի միջնորդություն:

Սրտաբանին՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ այլ բժշկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ)` կաշառք տալը:

Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Նրանցից 3-ը բժշկական տարբեր հիմնարկների աշխատակիցներ են, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Եվ ահա, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, իրավապահների կողմից այս բացահայտումը եւ կալանավորումները լուրջ ստուգումներ իրականացնելու առիթ են դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ այս օրերին տարբեր վարչական շրջանների զինկոմիսարիատները նախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացած նորակոչիկներին հրավիրում են զինկոմիսարիատ եւ հերթական ստուգումների ուղարկում:

Միգուցե այս ստուգումները պայմանավորված են ձմեռային զորակոչի հետ: Բայց տեղեկություններ կան, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրահանգով ստուգվում են՝ արդյո՞ք օբյեկտիվ են իրականացվում իրենց աշխատանքները բժշկական հաստատությունները: Իսկ թե ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան այս ստուգումների արդյունքում, եւ, առհասարակ, ուր կտանի իրավապահների կողմից բացահայտումների շարքը, ցույց կտան զարգացումները:


Քնար Մանուկյան
Armlur.am

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/736004/
_____________________________

Armweeklynews.am [07.10.2017]
Կոռուպցիոն բացահայտումներ նախկին զորակոչների ընթացքում
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Կազմուած է Հայերէնի Վերաշխուժացման Մարմին,Լա Գրեսենդա, ԱՄՆ [27.08.2017]
Պուտին-Էրդողան հանդիպումը և թարմ հետհայացք [01.10.2017]
Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև [27.09.2017]
Լեռնային Ղարաբաղ. գայլերը երաշխավորում են «ոչխարների» անվտանգությունը [20.09.2017]
Եկէք ըլլանք անկեղծ։ Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի [07.08.2017]
Տասը տարի հետո Հայաստանը կլինի հիվանդների երկիր [16.09.2017]
Ճիշտ այսպիսի լռություն էր, երբ բյուզանդացիներին էին հանձնում մեր Անին [13.09.2017]
Ռուսաստանում շաքարի գինը 26 ռուբլի է կամ 208 դրամ [13.09.2017]
Պ.Սևակը սխալվ՞ում էր, երբ ասում էր. ազգերին չեն սպանում, ազգերն ինքնասպան են լինում [13.09.2017 ]
Գողական ասույթ. ինչպես վարվում ես քո ժողովրդի հետ, նույնը հասնում է նաև քեզ [13.09.2017 ]
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել մարտական հենակետում [01.09.2017]
Մենք ենք տարածք հանձնել Վրաստանին, թե Վրաստանը մեզ [01.09.2017 ]
«Ամուլսարի» գործով բողոքը չի դադարեցվելու [31.08.2017]