Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Հանքարդյունաբերությանը զուգահեռ նաև գաղտնի բիոլաբորատորիաներ  

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, երեք գաղտնի բիոլաբորատորիաներ է պատրաստվում բացել Հայաստանում, այդ նպատակով ներդնելով մի քանի տասնյակ միլիոն դոլարներ: Երևանում նման լաբորատորիայի ստեղծումը գնահատվել է 15.5 մլն դոլար:

 Լաբորատորիաները գործելու են Երևանում, Գյումրիում և Իջևանում: Դրանց գործունեությունը գաղտնի է և իրականացվելու է միմիայն ամերիկյան ծառայությունների կողմից: Վերջերս ռուսական մամուլը հաճախ է անդրադառնում այս խնդրին, պնդելով, որ ԱՄՆ-ը Ռուսաստանը շրջապատում է բիոլաբորատորիաներով, ուր, համաձայն ռուսական վարկածի, ստեղծվում են գենային ինժեներայի զինատեսակներ:

Ռուսական տեսակետով ստեղծվում են մասսայական ոչնչացման բիոզինատեսակներ, որոնք կարող են ազդել միայն սլավոնական գեներով ազգերի ներկայացուցիչների վրա: Այսպես, ասած, ՛՛ազգ ճանաչող՛՛ վիրուսային հիվանդություններ:

Ինչևէ, ԱՄՆ-ը նման լաբորատորիաներ է տեղակայել նաև Վրաստանում , Ուկրաինայում, Ղազախստանում, Ադրբեջանում:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ սեպտեմբերյան նիստում ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը Ազգային ժողովին ներկայացրեց մի օրինագիծ, որով առաջարկվում էր այլեւս չլիցենզավորել գենետիկ ինժեներիայի հետազոտությունները: Չկար նախագծի հիմնավորում , ինչ որ անորոշ պատճառներ էին բերվում, իբր թե ինչ-որ սփյուռքահայեր կան, ովքեր մասնավոր զրույցներում ցանկություն էին հայտնել,որ գենային ինժեներիայի հետազոտություններով զբաղվելը Հայաստանում պետք է ազատականեցնել:

Դրանից հետո Պենտագոնը Երևանում հիմնեց գենետիկ հետազոտությունների բիոլաբորատորիա, առանց, իհարկե, լիցենզավորման, քանի որ այդ պարագայում Հայաստանի առողջապահության նախարարությունը պարտավոր էր ՛՛իմանալ՛՛ , թե ինչով են զբաղվելու այդ լաբորատորիաները:

Հասկանում ենք (Խմբ.), որ ռուսական կողմը վտանգ է զգում ԱՄՆ նման գործողություններից իր սահմանների մոտ:

 Իսկ ինչ վտանգ է սպառնում Հայաստանին այս պարագայում:

Ռուսական տեսակետը դեռևս հիմք չէ, սակայն Հայաստանի համապատասխան ծառայությունների լռությունն էլ կասկածելի է, երբ ռուսական մամուլը համառորեն հոդվածներ է հրապարակում մեկը մյուսի ետևից:

Վրաստանում վերջերս այդ լաբորատորիաներից մեկը փակվեց, երբ ժողովրդի մեջ սկսվեց դժգոհություն անասունների համաճարակների հաճախականությունը ավելանալու կապակցությամբ:

Հիշեցնենք ,որ 2013 թվականին Վրաստանը փակեց նման բիոլաբորատորիաներից մեկը, երբ ժողովուրդն ընդվզեց և համարեց , որ այսպես կոչված ՛՛Խոզի գրիպ՛՛ հիվանդության տարածումը երկրում գործող բիոլաբորատորիաների հետևանք է:

Այդպես էր, թե՝ ոչ, ամեն դեպքում մեկ լաբորատորիան դադարեցրեց իր գաղտնի գործունեությունը և վերապրոֆիլավորվեց:


Խմբագրական
_____________________________

Armweeklynews.am [11.10.2017]
Հանքարդյունաբերությանը զուգահեռ նաև գաղտնի բիոլաբորատորիաներ
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Հատուկ տեղեկություններ թշնամու թիկունքից [01.09.2017 ]
Կոռուպցիոն բացահայտումներ նախկին զորակոչների ընթացքում [07.10.2017]
Կազմուած է Հայերէնի Վերաշխուժացման Մարմին,Լա Գրեսենդա, ԱՄՆ [27.08.2017]
Պուտին-Էրդողան հանդիպումը և թարմ հետհայացք [01.10.2017]
Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև [27.09.2017]
Լեռնային Ղարաբաղ. գայլերը երաշխավորում են «ոչխարների» անվտանգությունը [20.09.2017]
Եկէք ըլլանք անկեղծ։ Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի [07.08.2017]
Տասը տարի հետո Հայաստանը կլինի հիվանդների երկիր [16.09.2017]
Ճիշտ այսպիսի լռություն էր, երբ բյուզանդացիներին էին հանձնում մեր Անին [13.09.2017]
Ռուսաստանում շաքարի գինը 26 ռուբլի է կամ 208 դրամ [13.09.2017]
Պ.Սևակը սխալվ՞ում էր, երբ ասում էր. ազգերին չեն սպանում, ազգերն ինքնասպան են լինում [13.09.2017 ]
Գողական ասույթ. ինչպես վարվում ես քո ժողովրդի հետ, նույնը հասնում է նաև քեզ [13.09.2017 ]
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել մարտական հենակետում [01.09.2017]