Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը ՝ «ճաշը»  

Քրդական հարցում համագործակցության յոթը սցենարներ նոր սերնդի համար Հայ պատմագիտության մեջ կարևոր մի էջ բացվեց, որը մանրակրկիտ վերլուծության է ենթարկել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեջ քրդական դերակատարությունը, ինչը կարևոր է այսօր, քանի որ տարածաշրջանում ակտիվ գործընթացներ են գնում քրդական անկախ պետականություն ստեղծելու ճանապարհին:

Կարևոր է, որ հայ քաղաքական և պատմագիտական միտքը անցյալ դարասկզբի դեպքերը վերլուծի ազգային շահի տեսակետից և կարողանա համադրել Արևմտյան Հայաստանի խնդրի լուծումը և քրդերի կողմից հայերի հայրնազրկումն ու կենսատարածքի բնակեցումը:

Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության նախաձեռնությամբ լույս է տեսել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանի «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը: Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» աշխատությունը երկու լեզուներով՝ հայերն և թուրքերեն: Օրերս ՌԱԿ հանրապետական վարչության աջակցությամբ և ՌԱԿ Լոռու մարզային շրջանակի ղեկավար Սեյրան Ղարիբյանի նախաձեռնությամբ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ Նիկոլայ Հովհաննիսյանի աշխատության վանաձորյան շնորհանդես-քննարկումը:

Քննարկումներին ներկա էին ՌԱԿ (Հայաստան) ատենապետ , ԱԶԳ օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ՌԱԿ Կեդրոնական Վարչության փոխատենապետ Կարեն Կակոյանը, Գուգարաց Թեմի առաջնորդ, Սեպուհ արք. Չուլջյանը , համալսարանի ռեկտոր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը, ՎՊՀ պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը :

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը: Նա փաստեց ընտրված թեմայի յուրահատկությունն ու հազվադեպ լինելը, նյութը ոչ միայն գիտական հենքի վրա, այլև գիտական շրջանառության մեջ դնելը, գրքի անգլերեն, արաբերեն, պարսկերեն տարբերակներով տպագրելը, նյութի երկկողմանի լինելը, քուրդ պատմաբան Քամալ Ասադի փաստերի օգտագործելը, որտեղ նա քննադատում է իր ժողովրդին՝ հայոց ցեղասպանությանը մասնակցելու համար:

Գուրգեն Խաչատրյանը պատվարժան հյուրերին շնորհեց ՎՊՀ Բարեկամների ակումբի անդամատոմսեր:

 Սեպուհ արք Չուլջյանն իր խոսքում կարևորեց նմանատիպ աշխատությունը ոչ միայն հայերիս, այլ նաև թուրքերի և քրդերի համար: Նա տեղեկացրեց, որ քրդերն այսօր, հիշելով 1915 թվականը և 21 դարում քրդերի կոտորածներն ու հալածանքները ներկայիս Թուրքիայի տարածքում, ասում են, որ հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը ՝ «ճաշը»: Այնուհետ սրբազան հայրը ներկաների ներկայացրեց Արևմտյան Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելություններից տպավորություններ,որոնք առնչվում էին նաև հայակկան քաղաքներում ու գյուղերում բնակվող քրդերի տրամադրություններին:

Հակոբ Ավետիքյանն իր ելույթում հեղինակին կոչեց պրակտիկ մտածողության պրոֆեսոր, ով իր գիտելիքներն օգտագործում է իր ժողովրդի, հայրենիքի, երկրի գործունեության համար՝ հատկապես արտաքին մարզում: Նշեց, որ Նիկոլայ Հովհաննիսյանը ոչ թե պատմական կամ գիտական գործ է գրում, այլ այդ գիտելիքները ծառայեցնում է հարաբերություններ ստեղծելու և մեր ժողովրդի անցյալը ճանաչելու հարցում: Հակոբ Ավետիքյանը առանձնահատուկ և օրինակելի համարեց գրքում տրվող 7 սցենարները, որոնք տալիս են լուծումներ՝ հայերի տարբեր իրավիճակներում գտնվելու դեպքում:

Պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը կարևորեց աշխատությունը ոչ միայն պատմաբանների տեսակետից, այլ անհրաժեշտ համարեց այն նաև Հայաստանի իշխանությունների համար տարածաշրջանի արտաքին քաղաքականության տեսլականի ձևավորման հարցում: Նա նաև իրատեսական համարեց հեղինակի առաջարկը՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկայացուցիչներից հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը կձևավորի քրդական հարցի վերաբերյալ հայության հայեցակարգային միասնական տեսակետը:

Շնորհանդեսի վերջում ելույթ ունեցավ գրքի հեղինակը և իր ելույթում փաստեց, որ ներկայումս քրդերը զարթոնք են ապրում. նրանք այլևս անցյալ դարի 20-ականների թվականների հետամնաց ազգը չեն, չեն մոռացել իրենց տարածքների խնդիրը, ինչն այսօր հայերի համար մեծ և դժվար լուծելի խնդիր է: Հեղինակը նշեց, որ ինքը եկել է այն այն եզրակացության, որ պետք է կարողանանք քրդերի հետ համագործակցության եզրեր գտնել և առաջ է քաշում համագործակցելու 7 տարբերակ, որով, քրդերի շահերի պահպանման հետ մեկտեղ, հայերի իրավունքները չեն ոտնահարվի:

Իր խոսքը հեղինակը եզրափակեց, դիմելով շնորհանդեսին ներկա երիտասրադ դասախոսներին և ուսանողներին.«Որոշ հարցերի լուծումներ թողնում ենք Ձեզ: Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կարող է դրանք լուծել»:

Երիտասարդությունն այս համոզմունքին արձագանքեց բուռն ծափահարություններով:

Իրինա Սարիբեկյան

_____________________________

Armweeklynews.am [19.10.2017]
Հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը ՝ «ճաշը»
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Սարգսյանը և Ալիևն առաջին անգամ խուսափեցին գաղտնալսումից [17.10.2017]
Վանաձորում տուրիզմի զարգացման յոթ հենասյուները [16.10.2017 ]
Չի կարելի Պոկեր խաղալ Պոկեր խաղը հնարողի հետ [11.10.2017 ]
Հանքարդյունաբերությանը զուգահեռ նաև գաղտնի բիոլաբորատորիաներ [11.10.2017]
Հատուկ տեղեկություններ թշնամու թիկունքից [09.10.2017 ]
Կոռուպցիոն բացահայտումներ նախկին զորակոչների ընթացքում [07.10.2017]
Կազմուած է Հայերէնի Վերաշխուժացման Մարմին,Լա Գրեսենդա, ԱՄՆ [27.08.2017]
Պուտին-Էրդողան հանդիպումը և թարմ հետհայացք [01.10.2017]
Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև [27.09.2017]
Լեռնային Ղարաբաղ. գայլերը երաշխավորում են «ոչխարների» անվտանգությունը [20.09.2017]
Եկէք ըլլանք անկեղծ։ Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի [07.08.2017]
Տասը տարի հետո Հայաստանը կլինի հիվանդների երկիր [16.09.2017]
Ճիշտ այսպիսի լռություն էր, երբ բյուզանդացիներին էին հանձնում մեր Անին [13.09.2017]