Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի…  


ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված»

 
Հրապարակ» թերթը գրում է. ««Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումների ընթացքում եւ դրա շուրջ առաջացած աղմուկի մեջ առանձնապես չի լսվում մեր ազատասեր գործիչների ձայնը: Ո՛չ փողոց են նետվում, ո՛չ կուրծք ծեծում, ո՛չ էլ, մանավանդ, մոխիր լցնում գլուխներին:

Իսկ եթե նրանք չեն պայքարում, ապա էլ ո՞վ պետք է պաշտպանի այս ազատաշունչ օրինագիծը, որպեսզի այն օրենք դառնա, պարտադիր նորմ մեր եվրոպականացվող նիստուկացում: Մենք հասկանում ենք, որ դժվար է հայ հասարակության մեջ այս ականը ներդնելը, բայց մյուս կողմից էլ մենք բազմաթիվ արեւմտամետ գործիչներ ունենք, որոնք մի ամբողջ կյանք այդ նույն հասարակությանը եվրոպական արժեքներ են քարոզել ու համոզել, որ հայը պետք է վերջապես իջնի լեռներից ու ապրի ինչպես առաջադեմ մարդկությունը:

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծը, մինչդեռ, առաջին ծիծեռնակներից է միայն, այսպես ասած` փորձաքար, որպեսզի նաեւ Եվրոպան հասկանա, թե առեւտրի ոլորտից բացի, մյուս ոլորտներում, դիցուք` բարոյականության, մենք որքանով ենք պատրաստ իրեն ինտեգրվելու:

Եվ պատկերացրեք` այս վճռական պահին մեր տարատեսակ ազատականները, գրանտակեր ՀԿ-ները, «կոտոշներ եւ սմբակներ» մթերող արեւմտյան գրասենյակները համարյա լռում են: Իսկ ի՞նչ են անելու նրանք, երբ հերթը հասնի Հայոց բանակում սեռական փոքրամասնությունների ծառայել-չծառայելու օրինագծին, երբ Եվրոպայից ասեն, որ ժամանակն է միասեռ ամուսնությունների գրանցումը թույլատրել:

Ի վերջո, այսպիսի բաներով է ժամանակակից Եվրոպան մեզ ասոցացնում իր հետ եւ ոչ թե Բալզակի եւ Գյոթեի, Դյումայի եւ Շեքսպիրի, Բախի եւ Մոցարտի անմահ ստեղծագործությունների մեր իմացությամբ: Եթե այն, ինչ ժամանակակից Եվրոպան եւ Արեւմուտքը փորձում են ներմուծել Հայաստան, իրոք լավ բան է, ապա ինչո՞ւ են մեզ փող տալիս դրա համար:

 Կա՞ այսօր Հայաստանում մի մայր, որ իր երեխայի փափուկ տեղերի վրա մատնահետք թողած չլինի, կա՞ մի հայր, որ խոսքով, հայացքով եւ հայրական ապտակով սնած չլինի իր որդուն: Հետեւաբար, ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի»:

Հանկարծ չասեք, թե այդ փողից ու վիզայից հասարակ ժողովուրդն է օգտվելու: Ոչ ոք չի հավատա: Եվրոպայում շատ լավ գիտեն հասարակությունները պառակտելու, հասարակության մեջ խմորումներ առաջացնելու բոլոր ձեւերը: Դրանցից մեկն էլ, փող ցույց տալով, տվյալ ժողովրդի ազգային արժեքների եւ ավանդույթների ոչնչացումն է: Աղքատությունից աչք չբացող Հայաստանը հրաշալի վայր է այս կարգի արժեքներ հիմնելու համար»:


Էդիկ Անդրեասյան
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

_____________________________

Armweeklynews.am [20.10.2017]
Ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի…
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [19.10.2017]
Հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը ՝ «ճաշը» [19.10.2017]
Սարգսյանը և Ալիևն առաջին անգամ խուսափեցին գաղտնալսումից [17.10.2017]
Վանաձորում տուրիզմի զարգացման յոթ հենասյուները [16.10.2017 ]
Չի կարելի Պոկեր խաղալ Պոկեր խաղը հնարողի հետ [11.10.2017 ]
Հանքարդյունաբերությանը զուգահեռ նաև գաղտնի բիոլաբորատորիաներ [11.10.2017]
Հատուկ տեղեկություններ թշնամու թիկունքից [09.10.2017 ]
Կոռուպցիոն բացահայտումներ նախկին զորակոչների ընթացքում [07.10.2017]
Կազմուած է Հայերէնի Վերաշխուժացման Մարմին,Լա Գրեսենդա, ԱՄՆ [27.08.2017]
Պուտին-Էրդողան հանդիպումը և թարմ հետհայացք [01.10.2017]
Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև [27.09.2017]
Լեռնային Ղարաբաղ. գայլերը երաշխավորում են «ոչխարների» անվտանգությունը [20.09.2017]
Եկէք ըլլանք անկեղծ։ Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի [07.08.2017]