Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Վանաձորի ՛՛Աքիլլեսյան գարշապարն՛՛ աստիճանաբար փակվում է  

Թեև Վանաձորի համայնքապետարանը և Լոռու մարզպետարանը կազմել են Վանաձորում տուրիզմի զարգացման հեռանկարային ծրագիրը, սակայն ոչ մի նմանատիպ ծրագիր հնարավոր չէ իրականացնել, եթե չկան բարվոք ներքաղաքային ճանապարհներ:

Դա, մինչ վերջերս, Վանաձորի ՛՛՛աքիլլեսյան գարշապարն՛՛ էր:

Վանաձոր- Ալավերդի միջպետական ճանապարհի վերակառուցման ծրագրով Վանաձորի Բաղրամյան -Նարեկացի փողոցների վերանորոգումից հետո իրավիճակը փոխվեց: Զուգահեռ ՀՀ կառավարություն ն իր պահուստային ֆոնդից Վանաձորի փողոցների վերականգնման համար տրամադրեց 290 մլն դրամ, իսկ Վանաձորի համայնքապետարանն իր հերթին փողոցների նորոգման համար բյուջեից տրամադրել էր 93.4 մլն դրամ:

Արդյունքում, եթե հաշվի չառնենք Բաղրամյան- Նարեկացի հատվածի նորոգման համար տրամադրված եվրոպական վարկային միջոցները, ապա ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի կողմից միայն փողոցների վերանորոգման համար 2017 թվականին տրամադրվել է 383.4 մլն դրամ: Իհարկե , քաղաքի փողոցները վերականգնվում են ոչ միայն տուրիստների համար:

Դրանք պետք է ծառայեն և հարմարավետ լինեն առաջին հերթին վանաձորցիների համար: Սակայն զբոսաշրջության զարգացումն էլ կախված է ներքաղաքային ճանապարհաշինությունից:

Այնպես որ, 2017 թվականին Վանաձորի փողոցների վերանորոգման համար տրամադրված  383.4 մլն դրամը կարելի է համարել առաջին լուրջ ներդրումը տուրիզմի զարգացման նպատակով:

Սակայն դա բավարար չէ:

 Հիշեցնենք, որ Վանաձորի միայն ասֆալտապատ ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 224 կմ:

Եթե 2018-ին էլ 2017-ի չափով ՀՀ կառավարությունը և Վանաձորի համայնքապետարանը ֆինանսական միջոցներ հատկացնեն քաղաքի փողոցների ասֆալտապատման համար, ապա իրավիճակն արմատապես կփոխվի:

Լրացուցիչ տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Վանաձորի ճանապարհների վերանորոգման համար պետական միջոցներից հատկացվել է 290 մլն դրամ: Մրցույթի արդյունքում շինկազմակերպությունների կողմից առաջարկվող գինը կազմել է 197 մլն դրամ (խնայողությունը 93 մլն դրամ):

Ընդհանուր առմամբ ծրագիրն ավարտական փուլում է: Ներկա դրությամբ աշխատանքներն ավարտված են մարզկենտրոնի 14 փողոցում՝ Լոռվա էստակադա(ասֆալտապատված մակերեսի արժեքը՝ 17 մլն դրամ), Թումանյան փողոց(17,5 մլն դրամ), Վարդանանց, Զ. Անդրանիկի փողոցներ(23,2 մլն), Մյասնիկյան( 28,7 մլն դրամ), Նժդեհի փողոց(10,7մլն.), Զորյան փողոց(9,4 մլն),Հալաբյան, Աղայան(21,9 մլն),Ուսանողական, Շինարարների փողոցներ(20,5), Դեմիրճյան(15,9 մլն),Տավրոսի 6-րդ փողոց(2,2 մլն), Ներսիսյան փողոց(3,7 մլն դրամ):

Աշխատանքներն ավարտական փուլում են՝ Երևանյան խճուղի(13 մլն),Շիրակացի (11,7մլն) փողոցներում: Արդյունքում՝ մարզկետրոնի փողոցներում ասֆալտապատման մակերեսը նշյալ ծրագրի շրջանակներում կազմում է շուրջ 32.500 քառ. մետր, իսկ փոսային նորոգումների մակերեսը՝ 10.000 քառ. մետր:

Հիշեցնենք, որ Վանաձորի ՛՛Աքիլլեսյան գարշապարը՛՛ դեռ ՛՛բաց՛՛ տեղեր ունի:



_____________________________

Armweeklynews.am [23.10.2017]
Վանաձորի ՛՛Աքիլլեսյան գարշապարն՛՛ աստիճանաբար փակվում է
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
ԱՀԿ-ն հաստատել է բժիշկների ՛՛Հիպոկրատի՛՛ երդման նոր տեքստը [21.10.2017]
Ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի… [20.10.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [19.10.2017]
Հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը ՝ «ճաշը» [19.10.2017]
Սարգսյանը և Ալիևն առաջին անգամ խուսափեցին գաղտնալսումից [17.10.2017]
Վանաձորում տուրիզմի զարգացման յոթ հենասյուները [16.10.2017 ]
Չի կարելի Պոկեր խաղալ Պոկեր խաղը հնարողի հետ [11.10.2017 ]
Հանքարդյունաբերությանը զուգահեռ նաև գաղտնի բիոլաբորատորիաներ [11.10.2017]
Հատուկ տեղեկություններ թշնամու թիկունքից [09.10.2017 ]
Կոռուպցիոն բացահայտումներ նախկին զորակոչների ընթացքում [07.10.2017]
Կազմուած է Հայերէնի Վերաշխուժացման Մարմին,Լա Գրեսենդա, ԱՄՆ [27.08.2017]
Պուտին-Էրդողան հանդիպումը և թարմ հետհայացք [01.10.2017]
Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև [27.09.2017]