Armweeklynews.am

 

  Վանաձորում կկառուցվի Disneyland-ի փոքր կրկնօրինակը՝Noyland  

Հայաստանում Սինգապուրի վերածելու գործընթացը դեռ չավարտված , նոր հեռանկար է բացվում երազողների համար: Վանաձորում կառուցվելու է Disneyland-ի օրինակով Noyland:

 Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել Վանաձորում, հինգշաբթի` ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Վարչապետը նշել է , որ Վանաձորը ունի ներուժ, սակայն այն զարգացնելու համար մեծ գործ պետք է կատարվի։

Մասնավորապես, կառավարությունը հրավիրել է իտալացի փորձագետների խորհրդատվության համար, իրականացվում են զբոսաշրջության զարգացման ծրագրեր, իսկ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներներում մեկնարկել է 100 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը։

 «Արդեն մեկ տարի մենք աշխատում ենք ծրագրերի վրա, օրինակ` «Հայկական գյուղի» և Noyland–ի կառուցումը, ինչի համար համագործակցություն ենք սկսել այս ոլորտի լավագույն չորս խորհրդատուների հետ, որոնք աշխատել են Universal–ի, Disneyland–ի վրա, որպեսզի նրանք տարածք նախանշեն և մշակեն Վանաձորի զարգացման հայեցակարգը», – ասել է Կարեն Կարապետյանը։


_____________________________

Armweeklynews.am [03.11.2017]
Վանաձորում կկառուցվի Disneyland-ի փոքր կրկնօրինակը՝Noyland
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Մարզպետարանները կբաժանվեն երկու ֆունկցիոնալ մասերի [03.11.2017]
Վանաձորի ՛՛՛Աքիլլեսյան գարշապարն՛՛ աստիճանաբար փակվում է [27.09.2017]
ԱՀԿ-ն հաստատել է բժիշկների ՛՛Հիպոկրատի՛՛ երդման նոր տեքստը [21.10.2017]
Ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի… [20.10.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [19.10.2017]
Հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը ՝ «ճաշը» [19.10.2017]
Սարգսյանը և Ալիևն առաջին անգամ խուսափեցին գաղտնալսումից [17.10.2017]
Վանաձորում տուրիզմի զարգացման յոթ հենասյուները [16.10.2017 ]
Չի կարելի Պոկեր խաղալ Պոկեր խաղը հնարողի հետ [11.10.2017 ]
Հանքարդյունաբերությանը զուգահեռ նաև գաղտնի բիոլաբորատորիաներ [11.10.2017]
Հատուկ տեղեկություններ թշնամու թիկունքից [09.10.2017 ]
Կոռուպցիոն բացահայտումներ նախկին զորակոչների ընթացքում [07.10.2017]
Կազմուած է Հայերէնի Վերաշխուժացման Մարմին,Լա Գրեսենդա, ԱՄՆ [27.08.2017]