Armweeklynews.am

 

  Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին  

Հայ առաքելական եկեղեցու հովվապետական դասի և իշխանական համակարգի ջերմ հարաբերությունների ստվերում համընդհանուր շահ համարվող պետականաշինությունն ու ազգապահպանությունը հայերեն հնչողությամբ գեղեցիկ բառեր են միայն, քանի որ Հայաստանի ներկա-ապագայի տեսլականը քառորդ դար անփոփոխ պարուրված է մշուշով:

Արտաքին մարտահրավերների քմահաճույքներին ակամա մատնված լինելը հայ ժողովրդի ու Հայաստանի համար այլևս իրողություն է: Միակ մխիթարությունը հայության համար, գուցե, Աստծո ողորմածությանն ապավինելն է:

Թեև Բարձրյալի հետ հաղորդակցվելու համար պարտադիր չէ տաճար մտնելը, բայց և...: Սարսափելի է, երբ եկեղեցու շեմքին, դեռ ներս չմտած, աղոթքդ չսկսած ընդհատվում է ներկայությունդ չհանդուրժող կենդանական աշխարհի ամենատգեղ գիշատիչների կողմից:

Նորավանքի վանական համալիրի ամենաազդեցիկ կառույցը 1339-ին Բուրթել Օրբելյանի միջոցներով կառուցված երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինն է: Այն հայկական ճարտարապետության մեջ պահպանված դամբարան-եկեղեցիների բարձրարժեք կատարումներից է և միջնադարի հայտնի քանդակարգործ Մոմիկի վերջին աշխատանքներից է:

1840-ի երկրաշարժից հետո Նորավանքը վերականգնվել է 1998-ին, օծվել՝ 1999-ին, հիմնովին վերանորոգվել է 2002-ին:

 Նորավանքի վանական համալիրի գեղեցկությունը դժվար է բառերով նկարագրել: Այլ է և զգացողությունդ, երբ Սուրբ Աստվածածնի շեմքին հիացմունքդ համադրվում է սարսափով. երբ հայացքդ եկեղեցու ներսի սև ու անհաղորդ պատերից շփոթված հառես Բարձրյալին, ուղիղ գլխավերևումդ՝ եկեղեցու առաստաղից կախված, բազմաթիվ չղջիկների անհանգիստ շարժն աչքիդ կզարնի, որոնք ուր որ է կպոկվեն ու կընկնեն գլխիդ: Նորավանքի Սուրբ Աստվածածինն ի պահ ենք տվել գիշատիչ չղջիկներին:

Առկա է մի իրողություն ևս. անհասկանալի և մասնագետների կոմից էլ անբացատրելի է՝ ինչո՞ւ ոչ մի սրբապատկեր չկա այստեղ:

Մինչ իրողության ու երևակայությանդ միջև որևէ ընդհանրություն կգտնես քայլերդ ետ-ետ կտանեն, երբ մխիթարության ակնկալիքով էլ հաղթահարես Սուրբ Աստվածածնի նեղ աստիճաններով վերև բարձրանալու դժվարությունը՝ եկեղեցու վերնահարկում ճերմակ պատերին փորագրված ծանոթ ու անծանոթ շատ անուններ աչքի ընկնեն, իսկ քարե սեղանին ամենքն իր ու իր սիրած էակի անունն է փորագրել, և այսպես յուրովի ու նորովի են ապականել Մոմիկի տաճարը: Քանդակագործության ասպարեզում սկսնակների ինքնահաստատման այսօրինակ փորձերն արգելող ոչ մի ցուցանակ չկա:

Նորավանքը 2002-ից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»: Անսրտացավ ու բարձիթողի այս մոտեցումը ևս որքա՞ն կշարունակվի, դժվար է ասել, գոնե չղջիկներին եկեղեցուց հեռացնեն: Դրանք կենդանական աշխարհի մասն են և ոչ թե համաշխարհային մշակույթի:

Ջեմմա Բաղդադյան

_____________________________
Armweeklynews.am [19.11.2017]
Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Միքայել Վարդանյանը 85 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի համայնքներին [19.11.2017 ]
Հայաստանում ներդրումների մասին՝ անկեղծ [14.11.2017 ]
Արտագաղթը ՝որպէս ցեղասպանութիւն [13.11.2017]ՙ
Տէր Զօրի ազատագրուած Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ առաջին տեսանիւթը [12.11.2017 ]
Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը դատապարտված էր դեռևս 2012 թվականին [05.11.2017]
ՎՎանաձորում կկառուցվի Disneyland-ի փոքր կրկնօրինակը՝Noyland [03.11.2017]
Մարզպետարանները կբաժանվեն երկու ֆունկցիոնալ մասերի [03.11.2017]
Վանաձորի ՛՛՛Աքիլլեսյան գարշապարն՛՛ աստիճանաբար փակվում է [27.09.2017]
ԱՀԿ-ն հաստատել է բժիշկների ՛՛Հիպոկրատի՛՛ երդման նոր տեքստը [21.10.2017]
Ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի… [20.10.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [19.10.2017]
Հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը ՝ «ճաշը» [19.10.2017]
Սարգսյանը և Ալիևն առաջին անգամ խուսափեցին գաղտնալսումից [17.10.2017]