Armweeklynews.am

 

  Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին  

Խոսելով Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի մասին, Պոլսո նախկին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դեկտեմբերի 21-ին Երևանում հայտարարել է. «Այս ութ տարվա մեջ ոչ ոք չգրեց իմ հաջողությունների մասին: Միայն ասում են՝ Աթեշյանը էրդողանի եղբայրն է: Պատիվ կզգամ դրա համար: Եթե ես երկրի նախագահի, վարչապետի հետ լավ եմ, իմ համայնքի համար է, որ լավ եմ նրանց հետ»:

Մեր կողմից փոքրիկ ուղղում կատարենք. ոչ թե «ասում են», այլ ՝ այդպես էլ կա:

Հիշեցենք, թե ինչ առիթով և երբվանից է Արամ Աթեշյանը համարվում Թուրքիայի նախագահ Էրդողանի եղբայրը:

Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի փետրվարին, երբ Գերմանիայի կանցլեր Մերկելը ժամանել էր Թուրքիա և առանց Թուրքիայի վարչապետի՝ այն ժամանակ Էրդողանն էր, հանդիպել երկրի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների հետ:

Հանդիպման ժամանակ Անգելա Մերկելը քննադատել էր Էրդողանի կառավարությանը կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց չգրանցելու համար, հատկապես` ասորիների Մոր Գաբրիելի վանքային համալիրի հարցում: Ներկա կրոնական առաջնորդները համաձայնել են Մերկելի հետ, բացի մեկից… հանկարծ Արամ Աթեշյանը մեկնել է ձեռքը` առաջ պարզած ցուցամատով և ասել ` ’’One Minute..’’ (Սա 2009 թվականին Դավոսում Էրդողանի Իսրայելի նախագահ Պերեսին ուղղված հանրահատ ’’One Minute’’-ի կրկնությունն էր):

Մերկելը լռել է և ապշած սպասել է Աթեշյանի խոսքին: ''Դուք այդ ինչ եք ասում: Դուք հասկանում եք ձեր ասածը: Ես Թուրքիայի վարչապետի հասցեին ոչ մի վատ բան չեմ ասի: Դուք տեղյակ եք, թե 12 տարի առաջ հայ համայնքն ինչպես է ապրել, ինչքան նեղություններ է կրել''-ասել է Աթեշյանը:

 Անգելա Մերկելը շարունակել է լռել և Աթեշյանն ինքն է իր հարցին պատասխանել.” Շատ նեղություններ ենք քաշել, բայց ոչ ոք մեզ չի լսել: Անգամ մի թաղային ոստիկանապետի հետ չինք կարող հանդիպել: Հիմա, փառք Աստծո, նույնիսկ վարչապետին կարող ենք հանդիպել և մեր խնդիրները լսելի դարձնել: Օսմանյան կայսրությունից այս կողմ առաջին անգամ մեզ մեր ունեցվածքը հետ են տվել…”:

Մերկելը ստիպված ետ է վերցրել իր խոսքերը.’’Եթե դուք գոհ եք , խնդիր չկա..’’:

Այս դեպքի մասին զեկուցում են Թուրքիայի այդ ժամանակ արտագործնախարար Դավութօղլուն, ով էլ իր հերթին զեկուցում է Էրդողանին:

Դավութօղլուն զանգահարում է Աթեշյանին …..հետո էլ զանգահարում է Էրդողանը … և , ինչպես հետո թուրք լրագրողներից մեկն էր արտահայտվել, ոչ մի թուրք քաղաքական կամ պետական գործիչ, իսլամ կրոնավոր չի համաձակվել այդպես պաշտպանել Թուքրիայի վարչապետին` Անգելա Մերկելին հակաճառելով, ինչպես դա արել է Արամ Աթեշյանը:

Այս մասին լրատվամիջոցներին հետագայում պատմել է իշխող կուսակցությունից Ստամբուլի Շիշլիի քաղաքապետի նախկին թեկնածու Մուքադդար Բաշեղմեզը:

Համաձայն Ստամբուլում շրջող լուրերի, Մերկելի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն Աթեշյանի հետ հեռախոսազրույցում Էրդողանի անունից օգտագործել է ‘’ոչ արյունակից եղբայր ‘’ (manevi kardeş) արտահայտությունը:

Էդիկ Հովսեփյան
_____________________________
Armweeklynews.am [21.12.2017]
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով [05.11.2017]
Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք [10.12.2017]
Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով կկատարվի թվով 242 փոփոխություններ ու լրացումներ [09.12.2017]
Վարձով ենք տալիս ազգային հարստություններ [07.12.2017]
Մարզերում կլինի մեկ մարզպետ, սակայն «երկու մարզպետարաններ» [01.12.2017]
Դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ամերիկան մանր երկիր է [01.12.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [29.11.2017]
Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ [19.11.2017]
Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին [17.10.2017]
Միքայել Վարդանյանը 85 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի համայնքներին [19.11.2017 ]
Հայաստանում ներդրումների մասին՝ անկեղծ [14.11.2017 ]
Արտագաղթը ՝որպէս ցեղասպանութիւն [13.11.2017]ՙ