Armweeklynews.am

 

  Հերոսը դեն նետեց Եռագույնը...  

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին մեր երախտիքը հատուցել դժվար թե կարողանանք:

Մեծարման երեկոների հրավիրելով, հոտնկայս ծափերով նրանց վերքերը չենք սպիացնի, խոնարհումով սգավոր մայրերի վիշտը չենք ամոքի, իսկ շքանշանները, ավա՜ղ, կյանքեր չեն վերադարձնում: Հաշմված մարմնի կամ կորստի ցավը չէ, որ կեղեքում է նրանց հոգին, այլ խեղված արդարությունը, որի ՛՛զոհը՛՛ դարձան...՛ Մշակութային մի երեկոյի ներկա էին Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները: Դժվար էր նայել նրանց աչքերին. ուժ էր հարկավոր կարեկցանքի ու մեղքի զգացումն անարցունք զսպելու համար:

Նրանց ներկայությունն անմեկնելի էր, հոտնկայս հանդիսատեսի ծափերը չէին դադարում: Զոհված ընկերների հիշատակը հարգելու համար տղաները, միմյանց օգնելով, ֆիզիկական խնդիրները դժվարությամբ հաղթահարելով, ոտքի ելան. օդը կանգ էր առել: Տեսախցիկներից խուսափում էին, հայացքները՝ փոխում, երբեմն՝ ձեռքով դեմքերը ծածակում:

Նրանք պատերազմի նոր փուլ են մտել. կռվում են՝ հանուն առողջության, պայքարում՝ ցավի ու ժամանակի դեմ, որ վերքերը չեն բուժում, չեն սպիանում...

Երեկոյի ընթացքում, ռազմահայրենասիրական երգի ներքո, սրահում երիտասարդները շուրջպար էին բռնել, ներկաներից մեկը Եռագույն դրոշը մոտեցրեց քառօրյա պատերազմի վիրավոր տղաներին, որ նստած տեղերից ծածանեն: Տղաներից մեկը՝ Ապրիլյան պատերազմի հերոսը, ձեռքի կտրուկ շարժումով դեն նետեց Եռագույնը...: Ավելի ծանր ապտակ հնարավոր չէր պատկերացնել:

Այո՛ համարձակություն էր պետք նայելու նրա թախծոտ աչքերին, տեսնելու և հասկանալու համար, թե որքա՜ն ցասում ու զայրույթ կար նրա հոգում:

  Սա միայն նրա դժգոհությունը, բողոքը չէր:
Նաև իր զինակիցների ու զոհված ընկերների ծնողների, որ բարձիթողի անարդարության դեմ կռիվ են տալիս մեն-մենակ: Մուրացանի անվան զինվորական հոսպիտալի հին մասնաշենքը, որտեղ բուժվում են մեր զինվորները, Սոմալիի հիվանդանոցին ոչնչով չի զիջում, իսկ կեղտակորույս հագուստներն ավելի շատ նրանց պապերին կսազեր: Քառորդ դար փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանը նոր է վերականգնողական կենտրոն կառուցում, մինչդեռ վիրավոր զինվորների ու նրանց ծնողների համբերությունը վաղուց է հատել: Ապրիլյան պատերազմի վիրավոր տղաները հազարավորները չէին. ժամանակին կարող էին նրանց բուժումը կազմակերպել աշխարհի ցանկացած բուժհաստատությունում, որտեղ հայ զինվորի կողքին աներեր կանգնած կլիներ յուրաքանչյուր սփյուռքահայ:

Դա չարեցին, որովհետև դղյակաշինությունն առավել կարևոր էր: Զինվորի հացը գողանալով, գեներալների անձնական քաշերը չեն զիջում հրասայլերին: Էժանագին մարգարինը, կարագի անվան տակ, զինվորին կերցնելով, անամոթաբար առաջնագծում կանգնած Հայ զինվորի կենացն են խմում: Ինչ էլ անեն, մեկ է՝ ճշմարտության բերանը փակել չեն կարող:

Համազգային այս անբարո անտերությանը վերջ տալ է պետք: Այո՛, վիրավոր զինվորի վերաբերմունքը Հայկական Եռագույնի նկատմամբ ծանր ապտակ էր պատկան մարմիններին, նրանք պարտավոր են դա հասկանալ, և հորդոր էր ուղղված հայ ժողովրդին, որ տեր կանգնի իր անօտարելի իրավունքներին:

Ջեմմա Բաղդադյան

_____________________________
Armweeklynews.am [22.12.2017]
Հերոսը դեն նետեց Եռագույնը...
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին [21.12.2017]ՙ
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով [05.11.2017]
Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք [10.12.2017]
Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով կկատարվի թվով 242 փոփոխություններ ու լրացումներ [09.12.2017]
Վարձով ենք տալիս ազգային հարստություններ [07.12.2017]
Մարզերում կլինի մեկ մարզպետ, սակայն «երկու մարզպետարաններ» [01.12.2017]
Դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ամերիկան մանր երկիր է [01.12.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [29.11.2017]
Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ [19.11.2017]
Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին [17.10.2017]
Միքայել Վարդանյանը 85 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի համայնքներին [19.11.2017 ]
Հայաստանում ներդրումների մասին՝ անկեղծ [14.11.2017 ]