Armweeklynews.am

 

  2016 Ապրիլյանի կրկնության վտանգը 2018-ին  

Երեք կարևոր հանգամանքներ ստիպում են 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսների համար որոշակի վատատեսական սցենար կանխատեսել Լեռնային Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման համար:

Առաջին. Ռուսաստանը շարունակում է ռազմական տեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին և 2018 թվականի նորամուտը սկսվեց հետևեկային ԲՏՌ-82А զրահատեխնիկայի մատակարարմամբ, որոնց մատակարարման պայմանագրային քանակը 230-ն է: Ռուսաստանը մատակարարել է նաև հրետանային հեռահար համակարգեր: Այլ խնդիր է, որ Ադրբեջանն ինքն է տեղեկություն հրապարակել մատակարարումների վերաբերյալ, ինչն առաջին հայացքից կարող է թվալ, որ հոգեբանական ճնշում է կիրառվում Հայաստանի վրա: Սակայն յուրաքանչյուրը, ով քիչ թե շատ ծանոթ է ռազմարվեստին կարող է վկայել, որ վերոհիշյալ քանակի ԲՏՌ-ները լուրջ հարձակողական ներուժ ունեն: Անտեսել այս հանգամանքը չի կարելի, եթե անգամ հոգեբանորեն ճնշվող չենք:


Երկրորդ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հանդիպման ընթացքում Մակրոնն ասել է.« Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին չի դասվում, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ: Միայն բանակցությունները թույլ կտան հասնել երկարաժամկետ լուծման՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Դա կլինի մի լուծում, որը համարձակ փոխզիջումներ եւ կոնկրետ գործողություններ կպահանջի բոլոր կողմերից»: Ֆրանսիայի նախագահը, որպես Մինսկի խմբի համանախագահ, պահանջում է համարձակ երկկողմանի փոխզիջումներ, հասկացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չի կարելի համարել:

Արդյոք Հայաստանն ունի «համարձակ» փոխզիջումների ռեսուրս

Չկա այլևս զիջելու որևէ նոր բան բանակցությունների սեղանին: Փակուղի է, եթե Հայաստանը չանի նոր զիջում Լեռնային Ղարաբաղի անվտանգության հաշվին: Սա արդեն պետական դավաճանություն կլինի:

Հնարավոր է նաև , որ նախագահ Սարգսյանը փորձում էր ճշտել Ֆրանսիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և ինչ կարգի զիջումներ է ակնկալելու Ֆրանսիան Հայաստանից: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցով հայտնի է Հայաստանի նախագահին:

Վերջնական որոշումը նախագահի ուսերին է: Մեկ մարդու որոշումը դեռևս ազգինը չի կարելի համարել:

Կամ նոր զիջում, կամ նոր ռազմական հակամարտություն: Այլ կերպ չի կարելի մեկնաբանել Ֆրանսիայի դիրքորոշումը, որը կարելի է համարել Մինսկի խմբի համանախագահների հավաքական դիրքորոշում:

Երրորդ. Տարօրինակ լռություն է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հարցում: Չկան ագրեսիվ հայտարարություններ, իսկ այդ երկրի ղեկավարությունը խուսափում է ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ անգամ քարոզչական բնույթի ելույթներից: Մյուս կողմից, շարունակում է ավելացնել սպառազինությունները:

Ադրբեջանի ռազմական նախապատրաստությունների վերաբերյալ օբյեկտիվ հետախուզական տվյալները գտնվում են Մոսկվայում և որքանով դրանք հասանելի կլինեն Հայաստանին, լուրջ հարց է:

Այս առիթով մեկ հիշեցում: 2016 թվականի մարտի 31-ին մեկօրյա այցով Մոսկվայում էր Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության պետը: Նույն գիշերը սկսվեց ապրիլյան պատերազմը Արցախում: Հայկական մամուլը զարմանալիորեն չի անդրադարձել այս այցին:

Կենդանական աշխարհում այսպիսի վարք դրսևորում է օձը , երբ ուզում է հանկարծակիի բերել զոհին և խայթել կայծակնային հարձակումով: Նման վտանգից կարելի է խուսափել, եթե կտրվի օձի գլուխը , մինչև մոտենալը:


Խմբագրական
_____________________________
Armweeklynews.am [24.01.2018]
2016 Ապրիլյանի կրկնության վտանգը 2018-ին
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով [12.01.2018]
Հնարավոր կաշառքի դեպքի քննություն [10.01.2018]
Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում [10.01.2018]
FOXNEWS-ը զգուշացնում է. հայերին այսօր առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ [26.12.2017 ]
Հերոսը դեն նետեց Եռագույնը... [22.12.2017 ]
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին [21.12.2017]ՙ
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով [05.11.2017]
Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք [10.12.2017]
Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով կկատարվի թվով 242 փոփոխություններ ու լրացումներ [09.12.2017]
Վարձով ենք տալիս ազգային հարստություններ [07.12.2017]
Մարզերում կլինի մեկ մարզպետ, սակայն «երկու մարզպետարաններ» [01.12.2017]
Դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ամերիկան մանր երկիր է [01.12.2017]