Մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, նաև խեղկատակություն է սպասվում
Armweeklynews.am

 

  Հայ տղամարդուն հարիր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել  

Կամիլը բեմ չպիտի՛ բարձրանա

Հայոց հաղթական մայիս. Շուշիի ազատագրում, Մեծ հայրենական, Բաշ Ապարան, Սարդարապատի ճակատամարտ, Հայաստանի առաջին Հանրապետություն: Եվ Կամիլը՞ Եվրատեսիլում:

Մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում` Եվրատեսիլում, Հայաստանը կարող է ներկայացնի Կամիլը, նույն ինքը՝ Արսեն Գրիգորյանը (Խուճուճ Արսենը):

Նա կմարմնավորի խեղկատակի՝ նողկալի մի կնոջ կերպար, որը ոչ մի ընդհանրություն չունի արդի մշակույթի ու արվեստի հետ: Գուցե, Արսենը հրաշալի մարդ է, լավ դերասան ու երգիչ, բայց համազգային խայտառակություն է ոչ միայն նրան Եվրատեսիլ ուղարկելը, այլև հավակնորդների կազմում անգամ ընդգրկելը: Հայ տղամարդուն հարիր ու պատվաբեր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել (աստղային մոլուցքը վարակել է համբավատենչ մեր երիտասարդներին): Դուք մեղավոր չեք, մե՛նք ենք մեղավոր, որ ծափերն անխնա շռայլեցինք ձեզ, և պետական պարգևներն անարժաններին ՛՛արժանավոր՛՛ դարձրեցին...


Վերջին տարիներին Եվրատեսլիում հայ ներկայացուցիչների ձախողումները արդյունքն են այն բանի, որ կազմակերպիչները չեն ընդունում իրենց ուղղված մեղադրանքներն ու քննադատությունները: Մարդն անսխալ լինել չի կարող, սակայն մեծամտություն ու տգիտություն է սխալներն ամեն տարի նույնությամբ կրկնելը: Կամիլն, ի դեմս իր արմատների, ամուր թիկունք ունի, որի միջամտությամբ էլ նախապատվությունը կտրվի իրեն: Նրա ՛՛երգի՛՛ հեղինակ՝ մուղամակլկլոցագետ Վահրամ Պետրոսյանը օրերս ՛՛փայլեց՛՛ մտքի թռիչքով, հայտնեց, թե Եվրատեսիլին հումորային ժանր է պետք:

 Խելոքը Եվրատեսիլը КВН-ի հետ է շփոթել

Եվրատեսիլի հեռարձակման իրավունքը, սովորաբար, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն (Հ1) է վերապահվում: Նա պիտի իրականացնի մասնակցի գովազդը, և դա պետք է սկսվի մրցույթից շաբաթներ առաջ: Եվ Կամիլն իր կերպարով ՛՛կպայթեցնի՛՛ Հ1-ն ու համացանցը:

Այսպիսով, երաժշտասեր հանրությունը ՛՛պատիվ կունենա՛՛ կապույտ էկրանից տեսնելու, վայելելու 21-րդ դարի ՛՛տաղանդավոր՛՛ հայի՝ Կամիլի կատարումը:

Մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, Արցախում մարտնչած մեր հերոսներին փառաբանելու հետ մեկտեղ Հ1-ը պիտի սատարի Կամիլի ՛՛եվրատեսիլյան հաղթանակի՛՛ հավակնող խեղկատակությանը:

Ինչքան էլ ոմանց համար գայթակղիչ լինեն եվրոպական վարքերն ու բարքերը, թույլ չե՛նք տա խեղել մեր ժողովրդի արժանապատվությունը: Կամի՛լ, սահմանում կանգնած հայ Զինվորը քո ու հայ ժողովրդի պատիվն է պահում, ամաչիր նրանից, ամաչի՛ր, Կոմանդոսից, որ ազատություն տվեց քեզ ու սերնդակիցներիդ...

Սա պաթոսախեղդ խոսք չէ, և ոչ էլ ողբը Կիկոսի մահի, որ ասեք՝ ե՞րբ իրեն ընտրեցին, որ անհանգստանում եք: Փետրվարին կայանալու է Եվրատեսիլում հայ պատվիրակի ընտրությունը, և այդ օրը սարերի ետևում չէ: Անհրաժեշտ է պետական մակարդակով կանխել Կամիլի մասնակցությունը Եվրատեսիլին, այլապես՝ թող իր տաղանդն ի ցույց դնի առանց այդ թեթևաբարո կնոջ կերպարի՝ որպես Արսեն Գրիգորյան:

Սարդարապատի հերոսամարտի ու Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակների տոնակատարություններին ընդառաջ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս Ֆրանսիայում եվրոպացի իր գործընկերներին, օտարազգիներին ու աշխարհասփյուռ հայերին պաշտոնապես հրավիրեց մասնակցելու այդ տոնակատարություններին, որոնք նշվելու են մեծ շուքով:

Ի՞նչ պետականության, ի՞նչ հայրենասիրության ու ազգային արժեքներից պիտի խոսենք, եթե թույլ տանք Կամիլը մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, Եվրատեսիլի բեմից խայտառակի հայ ժողովրդին: Երկու տարի առաջ Եվրատեսիլին հայկական արմատներով, բայց հայերեն չխոսող երիտասարդները Հայոց ցեղասպանությունը դատապարտող երգով հանդես եկան, անկախ մեր թշնամիների ճնշումներից:

Կամի՛լ, դու ի՞նչ ես անելու: Քո ՛՛հաղթանակը՛՛ մեզ պետք չէ՛ Կամիլ: Կերպարդ ստվեր է գցում հայ ժողովրդի ինքնասիրության ու արժանապատվության վրա:

Ձայնե՛ք, հարգարժան մտավորականներ, արվեստագետներ, պետական այրեր, պարգևներ ու մրցանակներ ակնկալելով ու ստանալով չպիտի միայն գոհանաք Հայրենիքից, պահն է բարոյապես պաշտպանելու հայի պատիվը: Կամիլը բեմ չպիտի՛ բարձրանա:

Ջեմմա Բաղդադյան
_____________________________
Armweeklynews.am [30.01.2018]
Հայ տղամարդուն հարիր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
2016 Ապրիլյանի կրկնության վտանգը 2018-ին [24.01.2018]
Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով [12.01.2018]
Հնարավոր կաշառքի դեպքի քննություն [10.01.2018]
Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում [10.01.2018]
FOXNEWS-ը զգուշացնում է. հայերին այսօր առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ [26.12.2017 ]
Հերոսը դեն նետեց Եռագույնը... [22.12.2017 ]
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին [21.12.2017]ՙ
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով [05.11.2017]
Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք [10.12.2017]
Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով կկատարվի թվով 242 փոփոխություններ ու լրացումներ [09.12.2017]
Վարձով ենք տալիս ազգային հարստություններ [07.12.2017]
Մարզերում կլինի մեկ մարզպետ, սակայն «երկու մարզպետարաններ» [01.12.2017]