Վանաձորը 2020 թվականին կունենա շուրջօրյա ջրամատակարարում
Armweeklynews.am

 

  Վանաձորը 2020 թվականին կունենա շուրջօրյա ջրամատակարարում  

2018 թվականի փետրվարի 7-ին , ժամը 12.00-ին համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկումներ և լսումներ Համայնքային Ենթակառուցվածքի Ծրագիր (ՀԵԾ) II, ՓՈՒԼ 3-ի շրջանակներում «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքում Վանաձոր քաղաքի թիվ 8 ճնշումային գոտու վերականգնման և օղակաձև սնուցման համակարգի ավարտման աշխատանքների նախագծման վերաբերյալ:

Նախագծով նախատեսված աշխատանքներն իրականացվելու են Գերմանիայի Դաշնության KfW Վերականգնման վարկերի բանկի կողմից: Նախագծի և քաղաքի թիվ 8 ճնշման գոտու վերականգնման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատումը ներկայացրեց Համընդհանուր ծրագրի ղեկավար Բերհարդ Ֆիշերը (SRP Schneider and Partner Ingenieur Consult GmbH): Ներկայացումից հետո հնչեցին հարցեր հանրային քննարկման մասնակիցների կողմից, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
 Հարցերը բազմազան էին, սակայն վկայում էին համայնքի բնակիչների շահագրգիռ մտահոգությունը քաղաքի ջրամատակարարումը որակապես նոր մակարդակի հասցնելու համար:

Նախկին երկու փուլերի ավարտին բաշխիչ ցանցերի փոխարինումը հիմնականում սահմանափակվել է Վանաձոր քաղաքով: Թեև առաջին փուլի ավարտից հետո համակարգից դուրս էին մնացել որոշ հատվածներ, որոնց վիճակը մնում էր վատթար, քանի որ դրանք ոչ ամբողջությամբ էին ընդգրկվել երկրորդ փուլի շրջանակում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Վանաձորի 8-րդ ճնշումային գոտուն և Նովոսելցովո ջրատարի երկայնքով տեղակայված 13 գյուղական համայնքներին: Համակարգի հենց այս հատվածներն են ընդգրկվել երրորդ փուլի մեջ:

Ինչ է տալու վանաձորցիներին ծրագրի 3-րդ փուլը, որի աշխատանքները սկսվելու են 2019 թվականին և ավարտվելու են 2020 թվականին:

Նախ Վանաձորի ջրամատակարարումն իրականացվելու է լիարժեք գործող օղակաձև սնուցման համակարգով և արդեն 2020 թվականին քաղաքի բոլոր թաղամասերը կունենան շուրջօրյա ջրամատակարարում:

Ծրագրի 3-րդ փուլի շահառուներ են շուրջ 19 հազար վանաձորցիներ, որոնց համար կբարելավվի ջրամատակարարման ծառայությունը: Բացի այդ, ծրագրի իրականացումից կշահեն 5 371 բազմաբնակարան շենքերի բնակարաններ, շուրջ 4200 անհատական տներ, 7 դպրոցներ, առնվազն 103 մանր ու միջին կազմակերպություններ:

Հատկանշական է, որ ծրագրի արդյունքների մոնիտորինգի հարցում նախագծի հեղինակները լիարժեք ներգրավվածություն են ապահովել համայնքապետարանների համար:

Ծրագրի այս փուլը շատ կարևոր բաղադրիչ է Վանաձորի զարգացման ռազմավարության առումով, քանի որ առանց շուրջօրյա ջրամատակարարման հնարավոր չէ, որ քաղաքը դառնա զբոսաշրջության համար գրավիչ բնակավայր:


_____________________________
Armweeklynews.am [07.02.2018]
Վանաձորը 2020 թվականին կունենա շուրջօրյա ջրամատակարարում
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Հայ տղամարդուն հարիր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել [24.01.2018]
2016 Ապրիլյանի կրկնության վտանգը 2018-ին [24.01.2018]
Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով [12.01.2018]
Հնարավոր կաշառքի դեպքի քննություն [10.01.2018]
Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում [10.01.2018]
FOXNEWS-ը զգուշացնում է. հայերին այսօր առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ [26.12.2017 ]
Հերոսը դեն նետեց Եռագույնը... [22.12.2017 ]
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին [21.12.2017]ՙ
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով [05.11.2017]
Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք [10.12.2017]
Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով կկատարվի թվով 242 փոփոխություններ ու լրացումներ [09.12.2017]
Վարձով ենք տալիս ազգային հարստություններ [07.12.2017]