Armweeklynews.am

 

  Հիվանդանոցները չեն սեփականաշնորհի, սակայն կոնցեսիոն կառավարման կհանձնեն  

Հայաստանի բնակչության կեսապայմաններն աստիճանաբար թանկանում են և մեր երկրում մարդկային ներուժի պահպանումն ու զարգացումն արդեն «ներուժի» խնդիրն է և կարծես թե այդ գործում պետությունը «ձեռքերը» լվանում է:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դիմիտրի Գվինադձեի հանդիպումից կարելի է եզրակացնել, որ նախարարությունը մտադիր է պետության անունից բանկից վարկային ռեսուրսներ ներգրավել և մարզային հիվանդանոցները հանձնել մասնավոր ընկերություններին՝ կոնցեսիոն կառավարման նպատակով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, Լևոն Ալթունյանը, շնորհավորելով Դիմիտրի Գվինաձեին նշանակման կապակցությամբ, միաժամանակ քննարկել է բանկի հնարավոր աջակցությունը մարզային և Երևանի առանձին բժշկական կենտրոնները մասնավոր ընկերություններին կոնցեսիոն կառավարման հանձնելու ապագա գործընթացին:

Դիմիտրի Գվինադձեն նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստ է աջակցելու նման ներդրումային ծրագրերին:

 Վաղուց փորձարկված ու շահութաբեր սխեմա է օլիգարխիայի համար:

Պետությունը վարկ է վերցնում առողջապահական որևէ օբյեկտի բարեփոխման համար, այն տրամադրում մասնավորին՝ վարկային միջոցի և օբյեկտի հետ միասին, և անունը դնում «կոնցեսիոն կառավարում»:

Մասնավորն էլ իր հերթին թանկացնում է ծառայությունն այնքան, որ կարողանա և շահույթ ստանալ, և վարկերը վերադարձնել, թեև վերջինս վերաբերյալ նախկինում հաջողված փորձ դեռևս չկա և բոլոր վարկերը փակում են քաղաքացիներն իրենց գրպանից:

Ինչևէ, դեռ երկար ժամանակ այլոք կծախսեն ըստ հայեցողության , իսկ քաղաքացին կփոխhատուցի՝ ինչպես ներկայացնեն:


_____________________________
Armweeklynews.am [19.02.2018]
Հիվանդանոցները չեն սեփականաշնորհի, սակայն կոնցեսիոն կառավարման կհանձնեն
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Վանաձորը 2020 թվականին կունենա շուրջօրյա ջրամատակարարում [07.12.2017]
Հայ տղամարդուն հարիր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել [24.01.2018]
2016 Ապրիլյանի կրկնության վտանգը 2018-ին [24.01.2018]
Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով [12.01.2018]
Հնարավոր կաշառքի դեպքի քննություն [10.01.2018]
Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում [10.01.2018]
FOXNEWS-ը զգուշացնում է. հայերին այսօր առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ [26.12.2017 ]
Հերոսը դեն նետեց Եռագույնը... [22.12.2017 ]
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին [21.12.2017]ՙ
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով [05.11.2017]
Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք [10.12.2017]
Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով կկատարվի թվով 242 փոփոխություններ ու լրացումներ [09.12.2017]