Armweeklynews.am

 

  Եղանակի տեսությունը և Հայաստանի տնտեսությունը  

Ժամանակին տնտեսագետները և քաղաքագետները զգուշացնում էին, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների չհիմնավորված բարձրացումը բերելու է տնտեսության hետընթացին:

Միջին և ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների հիմնական ֆինանսական միջոցները, հատկապես՝ ձմռան ամիսներին, գրպանահատ ՛՛փոշեկուլների՛՛ պես տանելու են գազամատակարարները և էլեկտրամատակարարները:

Ընտանիքները չեն կարողանալու առնվազն չորս ամիս ազատ ֆինանսական միջոցներ ունենալ այլ առաջին սպառման ապրանքատեսակներ գնելու և, այդպիսով, փոքր ու միջին բիզնեսի ոլորտում սպառում ապահովելու համար:

Ձմռան ամիսների ամեն մեկ դրական աստիճանը մի քանի հազար դրամով խնայողություններ է բերում ընտանիքներին, իսկ մեկ աստիճան բացասական ջերմաստիճանը՝ մի քանի հազար դրամի գերշահույթ կոմունալ ծառայություններ մատուցողներին և ԱԱՀ-ի տեսքով պետությանը :

Հիմա ինչ , մեր փրկությունը գլոբալ տաքացման մեջ է՞…

Պետությունը և հանրային ծառայություններ մատուևցող ընկերությունները եկել էին կարտելային համաձայնության. հանրային ծառայություններ մատուցողները օրենքով սահմանված կարգով ՛՛թալանում են՛՛ քաղաքացիներին և ՛՛կիսվում՛՛ պետության հետ ՛՛ավարով՛՛ ՝ հայտնվելով խոշոր հարկ վճարողների թոփ տասնյակում:

Սակայն 2017 թվականի վերջին և 2018 թվականի ձմռան առաջին ամսիներին բնությունն օգնության եկավ Հայաստանի ընտանիքներին և փոքր ու միջին բիզնեսով զբաղվող տնտեսվարողներին: 2018 –ի ձմռան ամիսներին օդի ջերմաստիճանը կայուն բարձր էր և քաղաքաբնակ ընտանիքները , միջին հաշվով, ամսական 10-ից 15 հազար դրամ գումար խնայեցին կոմունալ ծառայությունների վճարների արդյունքում:

Հետևաբար, միլիարդավոր դրամներ գնացին ոչ թե գրպանահատ ՛՛փոշեկուլների՛՛ թալանին, այլ կծախսվեն այլ առաջնահերթ սպառման ապրանքների գնման և ինչու չէ, նաև բանկերի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունների կատարման համար:

 Այս անգամ բնությունն օգնեց, որ տնտեսության աշխուժացում լինի:

Սակայն ամեն անգամ նման հնարավորություն չի լինի:

Հայաստանում չի կարող զարգանալ փոքր ու միջին բիզնեսը, քանի դեռ օրենքով աշխատող և քաղաքացու գրպանից ամսական եկամուտների մեծ մասը ներքաշող ՛՛փոշեկուլներ՛՛ կան և կարծես թե դրանց թիվն ավելանում է:

Եթե կոմունալ ծախսերի չհիմնավորված թանկության հետ նաև առողջապահության ոլորտում ազատականացնեն գները , ապա փոքր ու միջին բիզնեսը հանգիստ կարող է իրեն սնանկ ճանաչել, քանի որ ընտանիքների մոտ ազատ գումար չի լինելու գոյատևումից բացի այլ կարգի գնումներ կատարելու համար:

Մեկ հիշեցում ևս. որպեսզի քաղաքացին կարողանա դեղատներից գնել պարտադիր բժշկի դեղատոմսով վաճառվող դեղ, որի տեսականին անսահման մեծացել է, պետք է նախ 5000 դրամ վճարի բժշկին ընդունելության համար, ստանա նշանակում և 5000+X գումարով գնի դեղ դեղատնից:

Եվս մեկ գրպանահատ ՛՛փոշեկուլ՛՛ է ներմուծվում 5000-ական դրամների ախորժակով:

Եվ դեռ ուզում ենք տնտեսություն զարգացնենք…

Ի վերջո բնակչության սոցիալական վիճակն այն աստիճան ենք վատթարացնելու, որ ընտանքիները, բացի կոմունալ վճարներից և դեղորայքից, այլ կարգին գնումներ չեն կարողանալու կատարել և ընտանեկան բյուջեն ամբողջովին տանելու են գրպանահատ ՛՛փոշեկուլները՛՛:

Խմբագրական
_____________________________
Armweeklynews.am [27.02.2018]
Եղանակի տեսությունը և Հայաստանի տնտեսությունը
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Հիվանդանոցները չեն սեփականաշնորհի, սակայն կոնցեսիոն կառավարման կհանձնեն [19.02.2018]
Վանաձորը 2020 թվականին կունենա շուրջօրյա ջրամատակարարում [07.12.2017]
Հայ տղամարդուն հարիր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել [24.01.2018]
2016 Ապրիլյանի կրկնության վտանգը 2018-ին [24.01.2018]
Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով [12.01.2018]
Հնարավոր կաշառքի դեպքի քննություն [10.01.2018]
Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում [10.01.2018]
FOXNEWS-ը զգուշացնում է. հայերին այսօր առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ [26.12.2017 ]
Հերոսը դեն նետեց Եռագույնը... [22.12.2017 ]
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին [21.12.2017]ՙ
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով [05.11.2017]
Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք [10.12.2017]