Armweeklynews.am

 

  Արտահանման աճ. արտադրություն չի ստացվում,կանեփ ցանեք Գերմանիայի համար  

Այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները հարաբերական ազատ շրջանառության մեջ դրեցին դեղագործական նպատակով օգտագործվող կանեփը, այդ բուսանյութի ներմուծման ծավալները բազմակի աճեցին: Այժմ Գերմանիայում հանգիստ կարելի է կանեփ գնել դեղատներից՝ բժշկի դեղատոմսով:

Որքան էլ որ տարօրինակ է հնչում մեր հանրության համար, սակայն խնդրին նայենք ոչ թե առողջապահական կամ բարոյական տեսակետից, այլ բիզնես-երևակայության տեսակետից: Միայն 2017 թվականին ԱՄՆ-ի Spektrum Cannabis ֆիրման 1 մլն եվրոյի շահույթ է ունեցել Գերմանիայում: Սա այն դեպքում, երբ 2017 թվականի մարտ ամսին է ուժի մեջ մտել բուժման նպատակով դեղատներում կանեփի վառաճքի թույլտվության իրավական ակտը:

Թյուր կարծիք չստեղծվի, որ քարոզում ենք կանեփի օգտագործումը որևէ կերպ Հայաստանի ներսում: Դա չարիք է մեր երիտասարդության համար: Թող շարունակվի նաև ոստիկանության « Կանեփ-կակաչ-20__» գործողությունները:

Սակայն ներքին շրջանառության արգելքի հետ կարելի է թույլատրել արտահանումը հատուկ լիցենզիաներով: Ինժեներական բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրության զարգացումը մեզ մոտ չի ստացվում և ինչպես երևում է, դեռ երկար չի ստացվի:

Մնում է նման տարօրինակ իրադարձություններին հետևել աշխարհում , թե որ երկրում ինչ է անցել «սառած գլուխների» մտքով, ովքեր նման որոշումների կայացման լիազորություն ունեն:

Մեզ համար չարիք է, ուրիշների համար՝ եկամտի աղբյուր:

Եթե մի քանի գյուղեր էլ կանեփի մշակմամբ զբաղվեն Գերմանիաի արտահանելու համար, վատ չի լինի և տնտեսության մեջ էլ առաջընթաց կլինի: Պատկերացնում եք, ինչպիսի մրցակցություն կլիներ կուսակցությունների միջև այդ գյուղերում ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Ամենևին հումոր չէ առաջարկը:

Մեր երկրի արտահանման տնտեսական ցուցանիշներում էլ նոր տող կհայտնվեր ՝ «Կանեփի արտահանում»:

Հիշում եք, մի ժամանակ էլ գորտեր էին արտահանում Ֆրանսիա:

Համոզված ենք, որ գերմանական շուկայում մենաշնորհային դիրք ունեն ամերիկացիները և դժվար թե որևէ այլ պետության թույլ տան մտնել այդ շուկա:

Ափսոս, ՀՀ առողջապահության նախարարության համար ներքին բիզնեսի նոր ոլորտ կարող էր հայտնվել դեղատոմսերով դեղերի վաճառքի տեսականու ավելացումից հետո:


_____________________________
Armweeklynews.am [12.03.2018]
Արտահանման աճ. արտադրություն չի ստացվում,կանեփ ցանեք Գերմանիայի համար
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Եղանակի տեսությունը և Հայաստանի տնտեսությունը [10.12.2018]
Հիվանդանոցները չեն սեփականաշնորհի, սակայն կոնցեսիոն կառավարման կհանձնեն [19.02.2018]
Վանաձորը 2020 թվականին կունենա շուրջօրյա ջրամատակարարում [07.02.2018]
Հայ տղամարդուն հարիր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել [24.01.2018]
2016 Ապրիլյանի կրկնության վտանգը 2018-ին [24.01.2018]
Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով [12.01.2018]
Հնարավոր կաշառքի դեպքի քննություն [10.01.2018]
Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում [10.01.2018]
FOXNEWS-ը զգուշացնում է. հայերին այսօր առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ [26.12.2017 ]
Հերոսը դեն նետեց Եռագույնը... [22.12.2017 ]
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին [21.12.2017]ՙ
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով [05.11.2017]