Քանի դեռ Ռուսաստանում Պուտինն է, իսկ Թուրքիայում՝ Էրդողանը
Armweeklynews.am

 

  Քանի դեռ Ռուսաստանում Պուտինն է, իսկ Թուրքիայում՝ Էրդողանը  

Հայ քաղաքագետների համար երկու հետաքրքիր նորություններ կան Թուրքիայից:

Դրանք վերաբերում են ռուս-թուրքական հարաբերություններին և ուրվագծում են մի կողմից՝ Օսմանյան կայսրության նմանակումը, մյուս կողմից ՝ Ցարական Ռուսաստանի վերածննդի փորձը:

Երկուսն էլ այսօր խիստ փոխկապված են և Հայաստանը ղեկավարողները պետք է հաշվի առնեն, եթե, իհարկե, բավարար է ռազմավարական մտածողությունը:

Դիտարկենք միայն Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Օսմանյան կայսրության նմանակումը:

Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Էշրեֆ Ֆաքիբաբան հայտարարել է, որ ,եթե, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում ստացել է քվեների 76 տոկոսը, ապա 2019-ի նախագահական ընտրություններում Էրդողանը պետք է ստանա առնվազն 75 տոկոս քվե: «Մեզ համար շատ տխուր կլինի, եթե Էրդողանը ստանա 74.99 տոկոս քվե»,- նեղսրտել է նախարարը:

 Նախարարը չի ուզում Պուտինի արդյունքին հավասար արդյունք: Նա ասիական ավանդույթով 1 տոկոս պակաս է ցանկանում:

Հուրրիյեթ պարբերականի վերլուծաբան Նուրայ Մերթը կանխատեսում է, որ 2019-ի նախագահական ընտրություններում էրդողանը հաղթանակ կտանի և անմիջապես կիրառության մեջ կդնի «Նոր Թուրքիա» ծրագիրը, որը 180 աստիճանով տարբերվելու է 1923 թվականի հանրապետությունից և, ինչպես իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունն է բնորոշում այդ ծրագիրը, դա կլինի «Թուրքիայի հարությունը» (diriliş):

Կլինի նոր գաղափարախոսություն, կրոնական հիմք, քաղաքացիության չափորոշիչներ՝ առանց ազգային տարրի , ինչպես նաև փորձ՝ դառնալ տարածաշրջանային գերտերություն և վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, հիմնվելով միայն սեփական պետական շահերին:

Կարելի է մանրամասնորեն հիմնավորել, որ Թուրքիան վաղուց է սկսել իրագործել «Նոր Թուրքիա» ծրագիրը, որի ընթացիկ գագաթնակետերից մեկն էլ Սիրիայի Աֆրին քաղաքի նվաճումն էր և դրան նախորդած Եվրոպայի և ԱՄՆ-ի անկարողությունը որևէ կերպ արգելել թուրքական այդ քայլը: Սակայն դա առանձին քննարկման հարց է:

Պնդում ենք, որ գաղափարական և ռազմավարական նմանություն կա «Նոր Ռուսաստանի» ՝ որի հիմական թեզիսները ներկայացրեց Ռուսաստանի նախագահ Պուտինն իր հայտնի ելույթում և Էրդողանի «Նոր Թուրքիա» ծրագրի միջև: «Նոր Ռուսաստան»-ը և «Նոր Թուրքիա»-ն և համագործակցում, և մրցակցում են՝ անգամ նախագահական ընտրությունների արդյունքների առումով:

 «Նոր Ռուսաստան»-ի և «Նոր Թուրքիա»-ի միջև չի կարող լինել «Հին Հայաստան» :

Կարճ ժամանակում անհրաժեշտ է դասեր քաղել և ամենևին «ամոթ» չէ նմանակել հարևան հզոր պետություններին: Մեր շուրջը չկա տարածաշրջանում լուրջ դերակատարում ունեցող ոչ մի պետություն , որը խորհրդարանական կառավարում ունենա և փորձի ժողովրդավար համարվելու համար սահմանադրական «ծամածռություններ» անել:

Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և անգամ Ադրբեջանը գնում են դեպի կոշտ և գրված ու չգրված օրենքներով բացարձակ լիազորություններ ունեցող նախագահական կառավարման և անչափ կարևորում են նախագահների կողմից ընտրությունների ժամանակ ստացած քվեների բարձր տոկոսը: Զգացվում է, որ այդ չափորոշիչը կարևոր դերակատարում ունի երկրների արտաքին քաղաքականության մեջ: Այլ խնդիր է, եթե նախագահն ընտրվել է 50+1 տոկոսային հարաբերությամբ, այլ ՝ 75 և ավելի տոկոսային հարաբերությամբ:

Մենք մեզ սահմանադրական փոփոխություններով այնպիսի «թակարդի» մեջ ենք գցել, որ դժվար թե առաջիկա տարիներին կարողանանք դուրս գալ այնտեղից:

Անկախ նրանից, որ մենք մեր մասին արդարացիորեն բարձր կարծիք ունենք (հայերս), սակայն այն պահը չէ, որ մեր շուրջ բոլորը մի բան անեն, մենք ՝ այլ:

Սա կարող է ճակատագրական լինել հայկական պետականության համար:


Էդիկ Հովսեփյան


_____________________________
Armweeklynews.am [28.03.2018]
Քանի դեռ Ռուսաստանում Պուտինն է, իսկ Թուրքիայում՝ Էրդողանը
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Եղանակի տեսությունը և Հայաստանի տնտեսությունը [10.12.2018]
Հիվանդանոցները չեն սեփականաշնորհի, սակայն կոնցեսիոն կառավարման կհանձնեն [19.02.2018]
Վանաձորը 2020 թվականին կունենա շուրջօրյա ջրամատակարարում [07.02.2018]
Հայ տղամարդուն հարիր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել [24.01.2018]
2016 Ապրիլյանի կրկնության վտանգը 2018-ին [24.01.2018]
Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով [12.01.2018]
Հնարավոր կաշառքի դեպքի քննություն [10.01.2018]
Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում [10.01.2018]
FOXNEWS-ը զգուշացնում է. հայերին այսօր առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ [26.12.2017 ]
Հերոսը դեն նետեց Եռագույնը... [22.12.2017 ]
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին [21.12.2017]ՙ
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով [05.11.2017]