Armweeklynews.am

 

  Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները  

Մարտի 29-ին կայացավ Վանաձորի ավագանու հերթական նիստը, որն իր ընթացքով և օրակարգային հարցերով աննախադեպ էր:

Բանն այն է, որ քաղաքում ձևավորվել էր նախաձեռնող խումբ համայնքի ավագանու նիստի օրակարգում որոշման նախագծի ընդգրկման նպատակով և կարողացել էր հավաքել 900 ստորագրություն:

Համաձայն ՏԻՄ օրենքի 14րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների , այդ քանակությունը բավարար էր հարցը նիստի օրակարգում ընդգրկելու համար: Նախաձեռնող խմբը որոշման նախագծով առաջարկվում էր՝

1. Վանաձորի Բուլղարական տնակային ավանի պետական սեփականություն հանդիսացող տարածքը, սահմանված կարգով ( կառավարության որոշմամբ) հանձնել համայնքին և այնուհետ սեփականության իրավունքով տրամադրել բնակիչներին:

2. Քաղաքի 3 կանոնակարգված տնակային ավանների և առնվազն մեկ տասնյակ փողոցներում ու թաղամասերում գտնավող տնակների տարածքները նվիրաբերել այդ տարածքներում բնակվող համապատասխան տնակների բնակիչներին:

3-4.Կանոնակարգված տնակային ավանների և հանրակացարանների բնակիչներին տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող չբնակեցված բնակարանները:

5. Ձևավորել հանձնաժողով՝ համայնքի ավագանու խմբակցությունների, նախաձեռնող խմբի , բնակիչների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տնակային ավանի բնակիչների սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար:

Նախաձեռնող խբի ներկայացուցչի կողմից հարցն ավագանու անդամներին ներակայացնելուց հետո համայնքի ղեկավարը և կուսակցությունների խմբակցությունների ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց տեսակետները:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ և համայնքի ղեկավարը, և կուսակցությունների ներկայացուցիչնեևրը նախ շնորհակալություն հայտնեցին նախաձեռնող խմբի անդամներին նման նախաձեռնության համար և հետո միայն արտահայտեցին իրենց տեսակետները:

Կարելի է փաստել, որ համայնքի ղեկավարն ամփոփեց քննարկումնների արդյունքները և ամփոփումից պարզ դարձավ , որ սկզբունքային հարցերում նախաձեռնության վերաբերյալ կար միակարծություն ավագանու անդամների մոտ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանու նիստի ներկա էին նաև շուրջ հինգ տասնյակ քաղաքացիներ, ում անմիջականորեն վերաբերում էր քննարկվող հարցը, համայնքի ղեկավարը մանրամասն կանգ առավ առաջարկություններին՝ ըստ ներկայացման հաջորդականության.

 Բուլղարական տնակային ավանի և մնացյալ տնակային տարածքների առումով

Նշվեց, որ Վանաձորի տնակային ավաններում չկա որևէ ընտանիք, որը 1988 թվականին կորցրել է բնակարան և հետագայում չի ստացել կամ բնակարան, կամ էլ բնակարանի գնման սերտիֆիկատ: Հետևաբար, խնդիրը վերաբերում է միայն նրանց, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողացել իրենց բնակարանային հարցերը լուծել և, ելնելով սոցիալական վիճակից, գերադասում են բնակվել տնակներով, քան՝ բնակարան վարձել: Բացի այդ , գործող օրենսդրությունը տնակներում բնակվող ընտանիքներին առաջնահերթություն է տալիս ընտանեկան նպաստներ ստանալու հարցում :

Պետք է նաև հաշվի առնել, որ Վանաձոր համայնքի գլխավոր հատակագծով տնակային ավանների տարածքներում , ելնելով սեսմակայունության և այլ չափորոշիչներից, կառուցապատման ենթակա չեն և այնտեղ պլանավորված են հիմնականում այգիներ և զբոսայգիներ: Բուլղարական ավանի տարածքը պետական սեփականություն է և անհրաժեշտ է կառավարության որոշումը, որպեսզի այն հանձնվի համայնքին որպես սեփականություն:

Ինչպես պարզել է համայնքապետaրանի ուսումնասիրությունը, Բուլղարական տնակային ավանի , ինչպես նաև այլ տնակային ավանների բնակիչների մի ստվար հատված դեմ է , որ իրենց սեփականության իրավունքով տրվի հողատարածք, քանի որ այդ դեպքում կզրկվեն նպաստից և այլ սոցիալական աջակցությունից, ին չպես նաև համայնքի և պետության առջև անօթևան հաշվառվելու հնարավորությունից:

Մյուս հատվածի առումով առաջարկվեց դիմել քաղաքապետարան և հավաստել, որ տնակի բնակիչն ի վիճակի է տուն կառուցել և ունի այդ հնարավորությունը, որպեսզի հաշվարկվի, թե քանի ընտանիք է պատրաստ նման ձևով լուծել իր բնակարանի հարցը: Համյանքի ղեկավարը նաև չբացառեց, որ հետագայում համայնքի վարչական տարածքում հողատարածք առանձնացվի և բաշխվի տնակներում ապրող ընտանիքներին բնակարան կառուցելու նպատակով , պայմանով, որ սեփականատերն անմիջապես ազատի տնակը նախկին տարածքում:

Այս միտքը հավանության չարժանացավ ավագանու նիստին ներկա բնակիչների կողմից, քանի որ այդ պարագայում նրանք զրկվում էին ընտանեկան նպաստ ստանալու հնարավորությունից:


Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանների տրամադրման առումով

Բանն այն է, որ համայնքի սեփականություն են հանդիսանում 3-րդ կարգի վթարայնության բազմաբնակարան շենքերի 688 բնակարաններ, որոնցից միայն 131-ն են թալանված և չբնակեցված:

Համայնքապետարանը պատրաստ է այդ բնակարնները անհատույց հատկացնել տնակային ավանների բնակիչներին, եթե նրանք պարտավորվեն սեփական միջոցներով իրականացնել վերանորոգում և ապահովել մինիմալ կնցաղային պայմաններ այդ բնակարաններում ապրելու նպատակով: Առայժմ ցանկացողներ չկան:

Մնացյալ համայնքային սեփականություն հանդիսացող 557 բնակարանները տիրազուրկ չեն, ունեն նախկին ձևաչափով օրդերներ, պարզապես ժամանակին անհատույց չեն սեփականաշնորհել և աստիճանաբար դիմում են սեփականաշնորհելու նպատակով:

 Այս հարցում նախաձեռնող խումբը որոշակի թյուրիմանցության մեջ է գցել բնակիչներին, ներկայացնելով , որ համայնքային սեփականություն հանդիսացող բոլոր բնակարանները տիրազուրկ են և կարող են այդ քանակով հատկացվել բնակիչներին:

Ի վերջո, համայնքի ղեկավարը և ավագանու խմբակցությունները տրամաբանական համարեցին նախագծի 5-րդ կետի ընդունումը , այն է՝ ստեղծել համապատասխան հանձնաժողով և անհատապես ուսումնասիրել տնակում գտնվող յուրաքանչյուր ընտանիքի կարիքները, իրավական կարգավիճակը , հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ նման ընտանիքների բնակարանների հարցի լուծման հեռանկարը և ճանապարհները ՝ հասցեական:

Վանաձորի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նախաձեռնող խմբի առաջարկի 5-րդ կետին, որոշ բովանդակային փոփոխությամբ, որը նաև նախատեսում էր հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները և առաջարկությունները ներկայացնել ավագանու քննարկմանը՝ աշխատանքների ավարտից հետո:

Ամեն դեպքում Վանաձորն առաջինն էր, ուր գործնականում կիրառվեց ՏԻՄ մարմիններում մասնակցային կառավարման հիմնական սկզբունքը՝ քաղաքացիական նախաձեռնություն ավագնու որոշման նախագիծ ավագանու օրակարգում ընդգրկելու նպատակով:


Էդիկ Հովսեփյան


_____________________________
Armweeklynews.am [29.03.2018]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Քանի դեռ Ռուսաստանում Պուտինն է, իսկ Թուրքիայում՝ Էրդողանը [28.03.2018]>
Արտադրություն չի ստացվում, կանեփ ցանեք Գերմանիայի համար[12.03.2018]
Եղանակի տեսությունը և Հայաստանի տնտեսությունը [10.12.2018]
Հիվանդանոցները չեն սեփականաշնորհի, սակայն կոնցեսիոն կառավարման կհանձնեն [19.02.2018]
Վանաձորը 2020 թվականին կունենա շուրջօրյա ջրամատակարարում [07.02.2018]
Հայ տղամարդուն հարիր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել [24.01.2018]
2016 Ապրիլյանի կրկնության վտանգը 2018-ին [24.01.2018]
Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով [12.01.2018]
Հնարավոր կաշառքի դեպքի քննություն [10.01.2018]
Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում [10.01.2018]
FOXNEWS-ը զգուշացնում է. հայերին այսօր առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ [26.12.2017 ]
Հերոսը դեն նետեց Եռագույնը... [22.12.2017 ]
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին [21.12.2017]ՙ
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]