Armweeklynews.am

 

  Կարևոր հանգամանք ԱԱԾ-ի նոր պետ նշանակելիս. հիշենք 2014 թվականի հուլիսի 8-ը  

Մայիսի 8-ին Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը կունենա նոր վարչապետ, որի առաջնահերթ կադրային նշանակումները կլինեն ոստիկանապետը և Ազգային անվտանգության ծառայության պետը:

Անկախ նրանից, թե նոր վարչապետը ում կնշանակի, նա պարտավոր է հաշվի առնել , թե ինչ հանձնարարականեր ունի Հայաստանի ԱԱԾ-ի համակարգը Մոսկվայից և դրա հիման վրա որոշում կայացնել: ԱԱԾ համակարգը ևս պետք է հայստանակենտրոն լինի:

Այս առիթով հիշեցնենք երկու իրադարձություններ, որոնցից լավ տեղյակ է ինչպես ԱԱԾ-ի նախկին պետ Գորիկ Հակոբյանը, այնպես էլ գործող ղեկավար Գեորգի Կուտոյանը.

1. 2013 թվականի փետրվարի 14 –ին Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնային Անվտանգության կոլեգիայի նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինն իր ելույթում հանձնարարել էր Դաշնային անվտանգության ծառայությանը պաշտպանել Եվրասիական ինտեգրացիան և համագործակցելով դաշնակից երկրների անվտանգության մարմինների հետ, չեզոքացնել “փափուկ ճնշումները’’, որոնք առկա են դեպի Եվրասիական միություն ձգտող պետությունների հասարակությունների և ղեկավարության վրա: Հանձնարարվել էր չեզոքացնել “փափուկ ճնշումներն’’, այսպիսով աջակցել Եվրասիական միության ձգտող պետությունների ղեկավարներին (իմա ` Հայաստան և Սերժ Սարգսյան):

2. 2014 թվականի հուլիսի 8 –ին Մոսկվա քաղաքում անցկացվող ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդի 13-րդ նիստից Ռուսաստանի նախագահն ընդունել է խորհրդակցության մասնակից անվտանգության մարմինների ղեկավարներին, այդ թվում նաև Հայաստանի ԱԱԾ-ի ղեկավար Գորիկ Հակոբյանին: Ինչպես տեղեկացրել էր Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը, Վլադիմիր Պուտինը ուղղակի և սակայն ծայրահեղ քաղաքավարությամբ հանձնարարական է տվել ծառայությունների ղեկավարներին:

 Վլադիմիր Պուտինը ուղղակի և սակայն ծայրահեղ քաղաքավարությամբ հանձնարարական է տվել ծառայությունների ղեկավարներին:


''Դուք գիտեք, որ Ռուսաստանը, Բալառուսը և Ղազախստանը տնտեսական ոլորտում ակտիվորեն շարժվում են դեպի խորը ինտեգրացում հետսովետական տարածքում: 2015 թվականի հունվարի 1-ից կսկսի աշխատել Եվրասիական տնտեսական միությունը, ինչը լավ նախադրյալներ կստեղծի մի շարք ոլորտներում համատեղ աշխատանքի, այդ թվում՝ նաև տնտեսության ոլորտում անվտանգության ապահովման համար: Մենք մեծ հույս ունենք, որ դուք ձեր ներդրումը կբերեք նաև այդ համատեղ աշխատանքում'' ,- ասել է Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարներին:


_____________________________
Armweeklynews.am [07.05.2018]
Կարևոր հանգամանք ԱԱԾ-ի նոր պետ նշանակելիս. հիշենք 2014 թվականի հուլիսի 8-ը
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Եթե պոչ ունես, անպայման տրորող կլինի հարմար պահին [05.12.2018 ]
Ով հարկերից խուսափեց, ազգի դավաճան է [04.05.2018 ]
Պուտինը կրճատել է S-400 –ի Թուրքիային հանձնման ժամկետները [04.04.2018 ]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [29.03.2018]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [23.03.2018 ]
Քանի դեռ Ռուսաստանում Պուտինն է, իսկ Թուրքիայում՝ Էրդողանը [28.03.2018]
Արտադրություն չի ստացվում, կանեփ ցանեք Գերմանիայի համար[12.03.2018]
Եղանակի տեսությունը և Հայաստանի տնտեսությունը [10.12.2018]
Հիվանդանոցները չեն սեփականաշնորհի, սակայն կոնցեսիոն կառավարման կհանձնեն [19.02.2018]
Վանաձորը 2020 թվականին կունենա շուրջօրյա ջրամատակարարում [07.02.2018]
Հայ տղամարդուն հարիր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել [24.01.2018]
2016 Ապրիլյանի կրկնության վտանգը 2018-ին [24.01.2018]
Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով [12.01.2018]
Հնարավոր կաշառքի դեպքի քննություն [10.01.2018]
Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում [10.01.2018]