Armweeklynews.am

 

  ՀՀԿ կանոնադրության 2.1 և 3.6 կետերը ներկայիս իրավիճակում  

2018 թվականի մայիսի 8-ից Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իրեն պաշտոնապես հայտարարել է ընդդիմություն գործող իշխանությանը՝ գործադիր և օրենսդիր մարմիններում:

Քաղաքական գործունեության նման վարքագիծը ենթադրում է , որ բոլոր մակարդակներում ՀՀԿ-ն ներկայացնող և կառավարման որևէ կարգի մեջ լիազորություններ ունեցող անձինք պարտավոր են հանդես գալ և տեսակետներ արտահայտել ընդդիմադիր հենքի վրա:

Վերոհիշյալը միայն տեսականորեն:

Գործնականում ՀՀԿ տարածքային և սկզբնական կազմակերպությունները և նրանց ղեկավարները ոչ միայն ընդդիմադիր գործունեության փորձ չունեն, այլ նաև դրանք այնպես են ձևավորվել, որ առաջին դեմքերը նաև գործադիր կամ ՏԻՄ մարմինների առաջին դեմքերն են:

Ինչևէ, լուրջ վերադասավորումների կարիք ունի նաև ՀՀԿ-ն, եթե չասենք, այդ կուսակցության ներսում էլ է անհրաժեշտ ՛՛թավշյա՛՛ հեղափոխություն:

Քանի որ ՀՀԿ սկզբնական կազմակերպություններում շարքային անդամների անդամակցությունը հիմնականում կրել է ձևական բնույթ և շատ քիչ թվով շարքային անդամներ են ծանոթ կուսակցության կանոնադրությանը, խորհուրդ կտայի ազատ ժամանակ ընթերցել այն, որ հետագայում չստացվի, որ ՀՀԿ ղեկավարությունը շեղվել է իր կանոնադրական նպատակներից, իսկ շարքային անդամները դրան տեղյակ չեն, ինչպես դա եղավ մինչև 2018 թվականի մայիսի 8-ը:

Ներկայացնենք ՀՀԿ կանոնադարության 2.1 կետը, ուր ներկայացված են կուսակցության նպատակներն ու խնդիրները ՝

2.1. Կուսակցությունն իր գործունեության նպատակները և խնդիրներն է համարում`

- հայոց ազգային անկախ պետականության ամրապնդմանը, զարգացմանը և ազգային խնդիրների լուծմանը մասնակցելը. - ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կերտումը.

- հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցելը.

- իշխանությունների կազմավորման գործընթացին և պետության կառավարմանը մասնակցելը. - ՀՀ քաղաքական համակարգի կայունացմանը, զարգացմանը և ամրապնդմանը նպաստելը.

- քաղաքացիական հասարակության կառուցմանը և քաղաքացիական ինստիտուտների հզորացմանն ու ժողովրդավարացմանն օժանդակելը:


Անգամ քաղաքականությունից հեռու մարդը կարող է փաստել, որ ՀՀ Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցությունն իր գործողություններով խախտել է կուսակցության հիմնարար նպատակներից համարյա թե բոլորը կամ ամբողջովին, կամ ՝ մասամբ:

Ներկայացնենք նաև ՀՀԿ կանոնադրության 3.6 կետը, որը վերաբերում է շարքային կուսակցականների իրավունքներին`

3.6. Կուսակցության անդամն իրավունք ունի`

- ընտրել և ընտրվել կուսակցության տարածքային ու ոլորտային ստորաբաժանումների, վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև ներկայացուցչական և ղեկավար մարմիններում.

- տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ. վերահսկողություն իրականացնել նրանց գործունեության նկատմամբ.

- կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ.

- մասնակցել այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է նրա անձնական հարցը կամ առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ.

 - դուրս գալ կուսակցության շարքերից` իր դիմումի համաձայն.

- բողոքարկել կուսակցության սկզբնական, շրջանային և տարածքային կազմակերպությունների ղեկավար մարմինների, կուսակցության ղեկավար մարմինների որոշումներն ու գործողությունները կուսակցության վերադաս մարմիններում.

- կասեցնել և վերականգնել իր անդամակցությունը կուսակցությանը.


Յուրաքանչյուր շարքային հանրապետական, կուսակցության կանոնադրության հիման վրա, իրավունք ունի առնվազն տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ. վերահսկողություն իրականացնել նրանց գործունեության նկատմամբ և կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ:


Էդիկ Հովսեփյան



_____________________________
Armweeklynews.am [09.05.2018]
ՀՀԿ կանոնադրության 2.1 և 3.6 կետերը ներկայիս իրավիճակում
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Կարևոր հանգամանք ԱԱԾ-ի նոր պետ նշանակելիս. հիշենք 2014 թվականի հուլիսի 8-ը [07.05.2018]
Եթե պոչ ունես, անպայման տրորող կլինի հարմար պահին [05.12.2018 ]
Ով հարկերից խուսափեց, ազգի դավաճան է [04.05.2018 ]
Պուտինը կրճատել է S-400 –ի Թուրքիային հանձնման ժամկետները [04.04.2018 ]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [29.03.2018]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [23.03.2018 ]
Քանի դեռ Ռուսաստանում Պուտինն է, իսկ Թուրքիայում՝ Էրդողանը [28.03.2018]
Արտադրություն չի ստացվում, կանեփ ցանեք Գերմանիայի համար[12.03.2018]
Եղանակի տեսությունը և Հայաստանի տնտեսությունը [10.12.2018]
Հիվանդանոցները չեն սեփականաշնորհի, սակայն կոնցեսիոն կառավարման կհանձնեն [19.02.2018]
Վանաձորը 2020 թվականին կունենա շուրջօրյա ջրամատակարարում [07.02.2018]
Հայ տղամարդուն հարիր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել [24.01.2018]
2016 Ապրիլյանի կրկնության վտանգը 2018-ին [24.01.2018]
Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով [12.01.2018]
Հնարավոր կաշառքի դեպքի քննություն [10.01.2018]