Armweeklynews.am

 

  Տարոն Մարգարյանը և Երևանի ավագանին նախ պարտավոր են կատարել Սահմանադրության պահանջը  

Խոսքը շատ ավելի կարևոր բանի մասին է, քան որևէ քաղաքապետի կամ համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջը:

Բանն այն է , որ ՏԻՄ մարմիններում որոշիչ մեծամասնություն ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարները հայտարարել են, որ այսուհետ ընդդիմություն են: Նման քաղաքական դիրքորոշումը , որոշակի վերապահումներով, տրամաբանական կարելի է համարել այս պահին:

Սակայն երբ հայտարարվում է, որ պատասխանատվություն չեն կրում Նիկոլ Փաշինյանի, կամ՝ ժողովրդի կողմից անուղղակի ընտրված վարչապետի և նրա կառավարության գործունեության համար, առնվազն տեղական ինքնակառավարման մարմինների մասով այս հայտարարությունը վիճահարույց է Սահմանադրության պահանջների տեսակետից:

Հիշեցնենք, որ Սահմանադրության 86-րդ հոդվածը սպառիչ թվարկում է պետության քաղաքականության հիմնական նպատակները: Դրանք 16-ն են և դրանց իրագործման վերաբերյալ Սահմանադրության 156-րդ հոդվածով նախատեսվում է տարեկան զեկույց Ազգային ժողովին:

Հարցն այն է, որ Սահմանադրության 87-րդ հոդվածի 1-ին կետը պարտավորեցնում է տեղական ինքնակառավարման մարմիններին իրագործել նույն նպատակները, ինչ կառավարությունը և պետական կառավարման համակարգը:

Սևով սպիտակի վրա գրված է. «1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները»:

Հետևաբար, այն տեղական ինքնակառավարման մարմիներում, հատկապես՝ Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքներում, որտեղ առկա է որոշում կայացնող մեծամասնություն և նրա կողմից ընտրված համայնքի ղեկավար, կարող են իրենց համարել ընդդիմություն, սակայն Սահմանադրությամբ պարատավոր են իրականացնել կառավարության քաղաքականությունը և կրել պատասխանատվություն այդ քաղաքականության արդյունավետ իրականացման համար:

 Այսօր ուշ է, բայց վաղն անդառնալի ուշ կլինի:

Այն տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք հրապարակավ կհրաժարվեն կատարել Սահմանադրության պահանջը, պարտավոր են հրաժարական տալ:

Իսկ եթե ընդունում են, որ կատարելու են Սահմանադրության պահանջները կառավարության գործունեության նկատամամբ պատասխանատվություն ստանձնելու մասով, ուրեմն իրավական էթիկան և ՏԻՄ կառավարման սկզբունքները պահանջում են, որ ՏԻՄ ավագանիները համապատասխան ուղերձով դիմեն նոր վարչապետին և հավաստիացնեն, որ Սահմանադրությամբ նախատեսված կարգով պատասխանատվություն են կրում պետության նպատակների իրագործման , նաև կառավարության գործունեության համար, անգամ՝ լինելով քաղաքական ընդդիմություն:


Խմբագրական


_____________________________
Armweeklynews.am [10.05.2018]
Տարոն Մարգարյանը և Երևանի ավագանին նախ պարտավոր են կատարել Սահմանադրության պահանջը
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
ՀՀԿ կանոնադրության 2.1 և 3.6 կետերը ներկայիս իրավիճակում [09.05.2018]
Կարևոր հանգամանք ԱԱԾ-ի նոր պետ նշանակելիս. հիշենք 2014 թվականի հուլիսի 8-ը [07.05.2018]
Եթե պոչ ունես, անպայման տրորող կլինի հարմար պահին [05.12.2018 ]
Ով հարկերից խուսափեց, ազգի դավաճան է [04.05.2018 ]
Պուտինը կրճատել է S-400 –ի Թուրքիային հանձնման ժամկետները [04.04.2018 ]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [29.03.2018]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [23.03.2018 ]
Քանի դեռ Ռուսաստանում Պուտինն է, իսկ Թուրքիայում՝ Էրդողանը [28.03.2018]
Արտադրություն չի ստացվում, կանեփ ցանեք Գերմանիայի համար[12.03.2018]
Եղանակի տեսությունը և Հայաստանի տնտեսությունը [10.12.2018]
Հիվանդանոցները չեն սեփականաշնորհի, սակայն կոնցեսիոն կառավարման կհանձնեն [19.02.2018]
Վանաձորը 2020 թվականին կունենա շուրջօրյա ջրամատակարարում [07.02.2018]
Հայ տղամարդուն հարիր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել [24.01.2018]
2016 Ապրիլյանի կրկնության վտանգը 2018-ին [24.01.2018]
Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով [12.01.2018]