Armweeklynews.am

 

  Արտահերթ ընտրությունների հարցում մոլորության մեջ են ոչ հեղափոխական կուսակցությունները  

Փաստենք, որ վերջին օրերին ՀՀԿ, ՀՅԴ և որոշ դեպքերում՝ անգամ ԲՀԿ և ՀԱԿ կուսակցությունների ներկայացուցիչները, ուղղակի հայտարարում կամ անուղղակի ակնարկում են, որ անհրաժեշտ է հնարավորինս հետաձգել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քանի որ, ինչպես հավաքական կարծիք է արտահայտել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը. «Պետք է բոլոր քաղաքական ուժերը, որոնք ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, նախապատրաստվելու ժամանակ ունենան »:

Զարմանալի մոտեցում է:

Քաղաքական ուժն այնքանով կարելի է կայացած համարել, որ նա ամեն պահի պետք է պատրաստ լինի համապետական ընտրություններին: Կարելի է ենթադրել, որ ՛՛լքված՛՛ քաղաքական թատերաբեմում գործող կուսակցությունները կայացման խնդիր ունեն:

Մյուս կողմից, ոչ հեղափոխական կուսակցություններն (ասվածը վերաբերում է նաև ՀՅԴ-ին ) իրենք պետք է շահագրգռված լինեն, որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացվեն, քանի դեռ չեն նոսրացել իրենց շարքերը:

Բանն այն է , որ հեղափոխությունից հետո հանրության մոտ քաղաքական գիտակցությունը բարձր և այդպես է շարունակվելու է:

Հետևաբար.

  ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ՈՉ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ:

Քաղաքական տեսակետից այն պարզունակ մտածելակերպը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 3 ամիս կամ 5 ամիս հետո ձախողումներ է ունենալու և մնացյալ կուսակցությունների վարկանիշն աճելու է, մանկամտություն է:

Համոզված ենք, որ ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի կառավարության օգտին և որքան հեռանան ԱԺ արտահերթ ընտրությունները, այնքան Նիկոլ Փաշինյանի թիմակիցների (իմա.՝ հայ ժողովուրդ) վարկանիշն ու վստահությունը նրանց նկատմամբ ավելի է ամրապնդվելու:

Բազմաթիվ փաստարկներից բերեմ ընդամենը երկուսը.

1. Յուրաքանչյուր քաղաքացու ձայնի լսելիությունը վարչապետի կամ նրա կառավարության կողմից դառնալու է ավանդույթ ;

2. Կառավարության գործողությունների դրական արդյունքերը քաղաքացիները զգալու են իրենց ՛՛մաշկի վրա՛՛ անմիջականորեն (թեև արդեն իսկ զգում են իրավունքների կիրառման առումով):

Եթե առաջիկա 6 ամսվա ընթացքում չկայանան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, ապա դրանից հետո ոչ մի կուսակցություն չի կարող մրցակցել Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնող քաղաքական ուժի հետ:

Պետք է ոչ հեղափոխական ուժերը պահանջեն արտահերթ ընտրություններ, քանի դեռ չի փլուզվել իրենց կուսակցական հիերարխիան ժողովրդավարության ուժեղացող ՛՛քամիներից՛՛:

Էդիկ Հովսեփյան


_____________________________
Armweeklynews.am [17.05.2018]
Արտահերթ ընտրությունների հարցում մոլորության մեջ են ոչ հեղափոխական կուսակցությունները
© ?php echo date("Y")?>  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Նիկոլ Փաշինյան   Nor Zartonq  
  ԼՐԱՀՈՍ  
Երևանի ավագանին նախ պարտավոր է կատարել Սահմանադրության պահանջը [10.05.2018]
ՀՀԿ կանոնադրության 2.1 և 3.6 կետերը ներկայիս իրավիճակում [09.05.2018]
Կարևոր հանգամանք ԱԱԾ-ի նոր պետ նշանակելիս. հիշենք 2014 թվականի հուլիսի 8-ը [07.05.2018]
Եթե պոչ ունես, անպայման տրորող կլինի հարմար պահին [05.12.2018 ]
Ով հարկերից խուսափեց, ազգի դավաճան է [04.05.2018 ]
Պուտինը կրճատել է S-400 –ի Թուրքիային հանձնման ժամկետները [04.04.2018 ]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [29.03.2018]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [23.03.2018 ]
Քանի դեռ Ռուսաստանում Պուտինն է, իսկ Թուրքիայում՝ Էրդողանը [28.03.2018]
Արտադրություն չի ստացվում, կանեփ ցանեք Գերմանիայի համար[12.03.2018]
Եղանակի տեսությունը և Հայաստանի տնտեսությունը [10.12.2018]
Հիվանդանոցները չեն սեփականաշնորհի, սակայն կոնցեսիոն կառավարման կհանձնեն [19.02.2018]
Վանաձորը 2020 թվականին կունենա շուրջօրյա ջրամատակարարում [07.02.2018]
Հայ տղամարդուն հարիր չէ թեթևաբարո կնոջ կերպար ընդունել [24.01.2018]