Armweeklynews.am

 

  Լոռու և Շիրակի մարզպետների նշանակման վերաբերյալ  

Մնացած մարզերում մարզպետների նշանակմանը ինչ-որ տեղ հնարավոր է, որ հանրությունը հարաբերական պասսիվություն ցուցաբերի, սակայն Շիրակի և Լոռու մարզպետների պարագայում իրավիճակն այլ է:

12 տարվա պետական ծառայության և 6 տարվա ՏԻՄ –ում ծառայության փորձը բարոյական իրավունք է տալիս ներկայացնել մի քանի առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնի կառավարությունը Շիրակի և Լոռու մարզպետներին նշանակելիս.

1. Երկու մարզերում են գտնվում հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքները ` Գյումրի և Վանաձոր, որոնց ՏԻՄ մարմինների գործունեությունը օրենքով տարբերվում է այլ համայնքներից և հիմնված է ավագանում քաղաքական ուժերի մրցակցության վրա: Քանի որ Գյումրու և Վանաձորի համայնքի ղեկավարներն ընտրվում են անուղղակի` ոչ անմիջականորեն քաղաքացիների կողմից, նրանք, օբյեկտիվ պատճառներով, չունեն որևէ կերպ չափելի վստահության ռեսուրս քաղաքացիների մոտ: Հետևաբար, մարզպետները պետք է ունակ լինեն վարել այնպիսի քաղաքականություն, որ համայնքային ծառայության և ենթակա հիմնարկների ապաքաղաքականացումը մարզպետների կողմից իրականացվի պարտադիր- կամավոր սկզբունքով:


2. Նշանակված մարզպետները պետք է հստակ պատկերացում ունենան, թե տարածքային ինչ քաղաքականություն է վարելու կառավորությունը մարզերում և պաշտոնավարեն` իրենց աչքի առաջ ունենալով սպասվող ‘’Տարածքային կառավարման մասին’’ օրենքի պահանջները, որը դեռևս նախագծային փուլում է: Այսինքն, պարտավոր են դաշտ ապահովել ՏԿ մասին օրենքի արագ և արդյունավետ կիրառման համար:

3. Եթե մնացած մարզերում կարելի է մարզպետների նշանակումը ‘’ձգձգել’’ տարբեր պատճառներով, ապա Շիրակի և Լոռու մարզպետների պարագայում դա տեղին չի լինի: Բանն այն է , որ համայնքներում սպասվում է տարեկան բյուջեների կատարման վերաբերյալ կիսամյակային հաշվետվություններ` ավագանուն և հանրությանը: Մարզպետները մինչ այդ պետք է հասցնեն ծանոթանալ իրավիճակին: Կարող է տարօրինակ հնչել, սակայն անհրաժեշտ է նաև ապաքաղաքականացնել համայնքների տարեկան բյուջեները, որոնք որոշ դեպքում ավանադաբար հարմարեցված են խմբակային շահերին և ունեն կոռուպցիոն ռիսկեր:


4. Նորանշանակ մարզպետները պետք է հստակ պատկերացում ունենան թե ինչպես են արմատապես բարեփոխելու իրենց ենթակայության կրթական և առողջապահական հաստատությունների գործունեությունը և, ընդհանրապես, ինչ հեռահար քաղաքականություն է վարվելու այդ ուղղությամբ: Անհրաժեշտ է այս հարցում մշտական կապի մեջ լինել հանրության հետ: Եթե վարչապետը և նախարարաները սոցիալական ցանցերում անձնապես են երկխոսում քաղաքացիների հետ, ապա մարզպետներն առավել ևս պարտավոր են դա անել: Պետք նշանակել անհատներ, ովքեր հոգեբանական ‘’բարդույթ’’ չունեն սոցիալական ցանցում անձնապես քաղաքացիների հետ շփվելու առումով:


5.Շիրակի և Լոռու մարզպետների նշանակումը պետք է կատարել հնարավորինս արագ, որպեսզի նոր իրավիճակում նրանք հասցնեն վերանայել մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, իսկ Գյումրի և Վանաձոր քաղաքները կարողանան մինչև աշուն վերանայել իրենց նորամատիվ իրավական ակտ համարվող հնգամյա զարգացման ծրագրերը և կատարեն տարեկան բյուջների փոփոխություն, ընդհուպ մինչև արմատական սեկվեստր :

Շիրակի և Լոռու մարզպետների նշանակման առանձնահատկությունները:

Կան էլի հիմնավոր պատճառներ, թե ինչու հատակապես Շիրակի և Լոռու մարզպետների նշանակումները պետք է անել հնարավորինս արագ, բայց դրանք կներկայացնենք արդեն այլ առիթներով:

Էդիկ Հովսեփյան

Հ.Գ. Այս առաջարկությունները գրավոր ներակայացվել են նաև նորանշանակ Տարածքային կառավարման նախարարին
_____________________________
Armweeklynews.am [20.05.2018]
Լոռու և Շիրակի մարզպետների նշանակման վերաբերյալ
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Նիկոլ Փաշինյան   Nor Zartonq  
  ԼՐԱՀՈՍ  
Արտահերթ ընտրությունների հարցում մոլորության մեջ են ոչ հեղափոխական կուսակցությունները [17.05.2018]
Երևանի ավագանին նախ պարտավոր է կատարել Սահմանադրության պահանջը [10.05.2018]
ՀՀԿ կանոնադրության 2.1 և 3.6 կետերը ներկայիս իրավիճակում [09.05.2018]
Կարևոր հանգամանք ԱԱԾ-ի նոր պետ նշանակելիս. հիշենք 2014 թվականի հուլիսի 8-ը [07.05.2018]
Եթե պոչ ունես, անպայման տրորող կլինի հարմար պահին [05.12.2018 ]
Ով հարկերից խուսափեց, ազգի դավաճան է [04.05.2018 ]
Պուտինը կրճատել է S-400 –ի Թուրքիային հանձնման ժամկետները [04.04.2018 ]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [29.03.2018]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [23.03.2018 ]
Քանի դեռ Ռուսաստանում Պուտինն է, իսկ Թուրքիայում՝ Էրդողանը [28.03.2018]
Արտադրություն չի ստացվում, կանեփ ցանեք Գերմանիայի համար[12.03.2018]
Եղանակի տեսությունը և Հայաստանի տնտեսությունը [10.12.2018]
Հիվանդանոցները չեն սեփականաշնորհի, սակայն կոնցեսիոն կառավարման կհանձնեն [19.02.2018]