Հայաստանում տիտանների բախում է սպասվում էներգետիկայի ոլորտում
Armweeklynews.am

 

  Հայաստանում տիտանների բախում է սպասվում էներգետիկայի ոլորտում  

Էլեկտրաէներգիայի սակագները շարունակում են ոչ մրցակցային պայմանների մեջ պահել Հայաստանի արդյունաբերությունը, իսկ Հայկական ատոմակայանի տատaնվող ապագան հարցեր է առաջացնում երկ8ում էներգետիկ անվտանգության ապահովման համար:

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է էներգետիկ շուկայի ազատականացման, դրա մրցունակության եւ թափանցիկության բարձրացման համար: ՛՛Սա հենց այն է, ինչ մեզ պետք է՛՛,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ անցյալ տարի դեսպանը հայտարարել էր, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում 8 մլրդ դոլար չափով ներդրումները հնարավոր են, եթե համապատասխան շուկան ամբողջովին ազատ լինի: Նա ակնարկել էր, որ նրանք պատրաստ են 8 մլրդ դոլար ներդնել երկրի էներգետիկայի մեջ ԱԷԿ-ի փակվելու դեպքում , որն ապահովում է երկրի էներգետիկ կարիքների շուրջ 40 տոկոսը:

Մինչդեռ Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ է 5 մլրդ դոլար: Հիշեցնենք նաև , որ Բելառուսի Օստրովցեի ատոմակայանի կառուցման համար Ռուսաստանը Բելառուսին տրամադրեց 6 մլրդ դոլար վարկ, պայմանով, որ վարկը կփակվի ատոմակայանի գործարկումից հետո , էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված եկամուտներով:

Հիմա ԱՄՆ-ը խոստանում է 8 մլրդ դոլարի ներդրումներ էներգետիկ ոլորտում , եթե փակվի Մեծամորի ատոմակայանը, իսկ էներգետիկ շուկան էլ ազատականացվի: Եթե ավելի ուղիղ ներկայացնենք առաջարկը, պահանջվում է , որ Հայաստանը Ռուսաստանից էներգետիկ անկախությունը մեծացնի:

Մյուս կողմից . Եվրասիական տնտեսական միությունը շարունակում է համաձայնեցված քաղաքականությունը ԵՏՄ երկրներում միասնական էներգետիկ համակարգի ստեղծման և միասնական գնագոյացման նպատակով: Ռիչարդ Միլսի հայտարարությունն ուղղված է ԵՏՄ միասնական էներգետիկ համակարգի ստեղծման դեմ:

 8 մլրդ դոլարը 5 մլրդ-ի դիմաց:

ԱՄՆ-ի 8 մլրդ դոլարի ենթատեքստով խոստումից հետո Հայաստանի իշխանությունը շանս ունի հավասարակշռել ՛՛տիտանների՛՛ պատերազմը էներգետիկ ոլորտում, եթե Ռուսաստանի կողմից լինի խոստում 5 մլրդ դոլար վարկի չափով ՝ Մեծամորի նոր էներգաբլոկի կառուցման համար: Առավել ևս , որ կա Բելառուսի ատոմակայանի նախադեպը:

Պետք է պարզապես Ռիչարդ Միլսի 8 մլրդ դոլար խոստումի հաստատման մեսիջը հասնի Կրեմլ համապատասխան ՛՛փաթեթավորմամբ’’ :


Էդիկ Հովսեփյան
_____________________________
Armweeklynews.am [05.06.2018]
Հայաստանում տիտանների բախում է սպասվում էներգետիկայի ոլորտում
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Նիկոլ Փաշինյան   Nor Zartonq  
  ԼՐԱՀՈՍ  
Լոռու և Շիրակի մարզպետների նշանակման վերաբերյալ [20.05.2018]
Արտահերթ ընտրությունների հարցում մոլորության մեջ են ոչ հեղափոխական կուսակցությունները [17.05.2018]
Երևանի ավագանին նախ պարտավոր է կատարել Սահմանադրության պահանջը [10.05.2018]
ՀՀԿ կանոնադրության 2.1 և 3.6 կետերը ներկայիս իրավիճակում [09.05.2018]
Կարևոր հանգամանք ԱԱԾ-ի նոր պետ նշանակելիս. հիշենք 2014 թվականի հուլիսի 8-ը [07.05.2018]
Եթե պոչ ունես, անպայման տրորող կլինի հարմար պահին [05.12.2018 ]
Ով հարկերից խուսափեց, ազգի դավաճան է [04.05.2018 ]
Պուտինը կրճատել է S-400 –ի Թուրքիային հանձնման ժամկետները [04.04.2018 ]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [29.03.2018]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [23.03.2018 ]
Քանի դեռ Ռուսաստանում Պուտինն է, իսկ Թուրքիայում՝ Էրդողանը [28.03.2018]
Արտադրություն չի ստացվում, կանեփ ցանեք Գերմանիայի համար[12.03.2018]
Եղանակի տեսությունը և Հայաստանի տնտեսությունը [10.12.2018]