Armweeklynews.am

 

  Մարզպետների լիազորություններն ընդլայնվում են, սակայն մարզխորհուրդների հարցն առկախ է  

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը , որը նոր խմբագրությամբ զգալիորեն տարբերվում է նախորդ նախագծից:

Այս նախագծում ոչ մի խոսք չկա մարզպետարանների կարգավիճակի մասին և հնարավոր է , որ այդ հարցը հետագայում կկարգավորվի մարզպետարանների կանոնադրությունները հաստատելուն զուգահեռ:

Չկա նաև խոսք հիմնադրամների մասին, ինչն առկա էր նախորդ նախագծում:

Նոր նախագծում առկախ է թողնված նաև մարզային խորհրդի ձևավորման և գործունեության կարգը: Այն վերապաված է կառավարությանը:

Չկա որևէ դրույթ, որը վերաբերվի մարզպետի տեղակալներին: Այս հարցը ևս առկախ է:

Նոր նախագծով մարզպետներն այլևս չեն կարող վերացնել կամ կասեցնել մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների` օրենսդրությանը հակասող իրավական ակտերը: Այս մասին խոսք չկա նախագծում : Այս հարցը պետք է որ կարգավորվի այլ օրենսդրական ակտերով:

Եթե նախագիծն օրենք դառնա, ապա մարզպետների թեկնածուներ կարող են համարվել այն անձինք , ովքեր կներկայացնեն տեղականք վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին: Այս պահանջը համահունչ է «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջներին:

Նոր օրինագծով մի շարք ոլորտներում մարզպետների տրված են լրացուցիչ լիազորություններ, հատկապես մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով: Նախագծով մարզպետն իրավասու է Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալ և կարգադրություններ անել ՝

1. Ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման վերաբերյալ:

2. Ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ապօրինի ծառահատումների, ինչպես նաև հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման վերաբերյալ:

  Նախկինում մարզպետը չէր կարող ուղիղ հանաձնարարություններ տալ կամ կարգադրություն անել Ոստիկանությանը կամ ԱԱԾ-ի, այլ հաղորդումներ կարող էր ներկայացնել դատախազություն, համապատասխան առաջարկությամբ:

Նոր նախագծում բավականին ընդլայնվել են մարպետների լիազորությունները, քանի որ դրանք ստացել են օրենսդրական լուծում: Այս նախագծով մարզպետները կարող են համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել` վերջինիս տարածքային ծառայության գործունեության, ինչպես նաև ղեկավարի զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ նրա նշանակվելուց վեց ամիս հետո:

Թե որքանով այս նախագիծը թույլ կտա երաշխավորել տարածքային կայուն զարգացում մարզերում, ցույց կտա կյանքը: Հաշվի առնելով նոր իրողությունները և տարածաքային կառավարման համակարգի ձևավորման նպատակով կառավարության հապճեպությունը,առայժմ ձեռնպահ ենք մնում բովանդակային քննադատություններից ու առաջարկություններից և սպասենք այլ նորմատիվ իրավական ակտերին, որոնք կարող է և փոխլրացնեն այս օրենքի նախագիծով չնախատեսված դրույթները:


Էդիկ Հովսեփյան

_____________________________
Armweeklynews.am [20.06.2018]
Մարզպետների լիազորություններն ընդլայնվում են, սակայն մարզխորհուրդների հարցն առկախ է
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  
Մատչելի բնակարան զինծառայողներին ծրագիրն իրավական ուժ կստանա[11.06.2018 ]
Հայաստանում թավշյա հեղափոխության արձագանքները կարող են ցնցել նաև Ադրբեջանը [08.06.2018]
Վարկային միջոցներով առողջապահությունը վերաքանդելու ենք, թե ՝ ….. [05.06.2018]
Հայաստանում տիտանների բախում է սպասվում էներգետիկայի ոլորտում [05.06.2018]
Լոռու և Շիրակի մարզպետների նշանակման վերաբերյալ [20.05.2018]
Արտահերթ ընտրությունների հարցում մոլորության մեջ են ոչ հեղափոխական կուսակցությունները [17.05.2018]
Երևանի ավագանին նախ պարտավոր է կատարել Սահմանադրության պահանջը [10.05.2018]
ՀՀԿ կանոնադրության 2.1 և 3.6 կետերը ներկայիս իրավիճակում [09.05.2018]
Կարևոր հանգամանք ԱԱԾ-ի նոր պետ նշանակելիս. հիշենք 2014 թվականի հուլիսի 8-ը [07.05.2018]
Եթե պոչ ունես, անպայման տրորող կլինի հարմար պահին [05.12.2018 ]